• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция

Կրոնի կամ համոզմունքի ազատությունը Հայաստանում

Անուշ Թրվանց 20:25 | 27.01.2022
Անուշ Թրվանց 20:25 | 27.01.2022
EPF Armenia

Այսօր Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (ԵՀՀ) ամփոփեց «Կայուն բարեփոխումներին ընդառաջ․ կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում» ծրագիրը: Եռամյա (2018-2021) այս ծրագիրն ի սկզբանե նպատակ է ունեցել խթանելու կրոնի կամ համոզմունքի ազատությունը Հայաստանում՝ կենտրոնանալով մի շարք հարցերի վրա, որոնցից է «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի բարելավումը: Միաժամանակ նպատակ էր դրվել վերհանելու հանրակրթության ոլորտում երեխաների եւ մեծահասակների կրոնի կամ համոզմունքի ազատության խախտումները, դրանց առնչությամբ լուծումներ գտնելու, հետեւելու, որ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը պատշաճ կիրառվի: Ծրագրով նախատեսված էր նաեւ ստեղծել կրոնական կազմակերպությունների եւ համայնքների ոչ ֆորմալ հարթակ, որի շրջանակում կքննարկվեն վերջիններիս հուզող խնդիրները, կազմակերպել Հայաստանում եւ Վրաստանում կրոնի կամ հավատքի հիմնահարցերի վերաբերյալ համաժողովներ, անցկացնել դասընթացներ:

Ծրագրի ամփոփման ժամանակ ելույթ ունեցողներն այն կարծիքին էին, որ դրված նպատակները հիմնականում իրականացվել են:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ ԵՀՀ-ին Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ հաջողվել է խրախուսել Հայաստանում հանդուրժողականության, խաղաղ համակեցության եւ բազմազանության վերաբերյալ օբյեկտիվ լրագրողական լուսաբանումը, առաջ տանել «Իրավահավասարության մասին» օրենքի նախագծի խորքային եւ մասնագիտական քննարկումներ, զարգացնել  www.kronadaran.am եւ www.religions.am ռեսուրսները, որոնք կրոնների մասին գիտելիքի հայալեզու հարթակներ են։ Այս ծրագրի շնորհիվ, ինչպես տեղեկացանք, ամրապնդվել են Հայաստանի եւ Վրաստանի՝ կրոնի հարցերով զբաղվող պետական, հասարակական, ինչպես նաեւ կրոնական կազմակերպությունների միջեւ կապերը, լույս է տեսել «Հայաստանում, Վրաստանում եւ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները» տարածաշրջանային համաժողովի զեկույցը: Այն, ըստ հրատարակիչների, պարունակում է կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերի մասին եզակի քննարկում եւ արժեքավոր վերլուծություն։ Հայաստանում գործող կրոնական եւ ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների եւ խմբերի մասնակցությամբ ստեղծվել է նաեւ ոչ ֆորմալ քննարկումների հարթակը, որտեղ արծարծվում են հասարակությանը հուզող տարբեր հարցեր։

Ինչպես Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, այնպես էլ ԵՀՀ մարդու իրավունքների ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը նշեցին, որ հիմնադրամը, ծրագրի շրջանակում Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության խախտումներին վերաբերող կոնկրետ գործերով համագործակցել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եւ Հավասարության մարմնի հետ, ինչը ստեղծել է դրական նախադեպեր: Կրթության ոլորտում ԵՀՀ-ն հետազոտել է դպրոցներում կրոնի այլընտրանքային դասավանդման տարբերակներն ու իր առաջարկները ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, դպրոցական խորհուրդներին ու կրոնական համայնքներին, ինչն իր ազդեցությունն է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում՝ դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման անվանման եւ ձեւաչափի վրա:

Nicolaas Jacob SchermersԾրագրի շրջանակում իրականացված բազմաթիվ նախագծերի շարքում նշվեց լրագրողական մրցույթը, որի արդյունքում մրցանակների են արժանացել կամ խրախուսվել կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների մասին հանդուրժողականության թեմայով լավագույն լրագրողական նյութերը, և նկատվել է, որ կրոնին եւ համոզմունքին վերաբերող հարցերում բարձրացել է լրագրողների և լրատվամիջոցների զգայունությունը:

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին նշեց, որ դեսպանատունն աջակցել է ծրագրին՝ հաշվի առնելով այն կարեւոր գաղափարներն ու նպատակները, որոնք դրված էին, եւ ուրախ է՝ տեսնելով ծրագրի հաջողությունը եւ այն արդյունքները, որ գրանցվել են Հայաստանում կրոնի կամ համոզմունքի ազատության խթանման առումով:

Եռամյա ծրագրի շրջանակում ստեղծված kronadaran կայքը ներկայացրեց ԵՀՀ հաղորդակցության պատասխանատու Նանե Պասկեւիչյանը, իսկ հետազոտող Նաիրա Սահակյանը պատմեց ծրագրի շրջանակում իր հեղինակած գրքի մասին, որ շուտով լույս կտեսնի եւ գիտահանրամատչելի լեզվով ցույց կտա Հայաստանի եւ հարակից շրջանների կրոները:

Անուշ Թրվանց

Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Անգլիայում չեղարկել են դիմակների ռեժիմը
հաջորդը
Ինքնօրինակի ընկալումն ու դրսեւորումը՝ ժամանակակից արվեստ

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պեկինը դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար․ ԱՄՆ...

    12:00 | 22.03.2023
  • «Ուղիղ բանակցությունները խաղաղության հասնելու միակ միջոցն են». Բլինքենը՝...

    23:02 | 21.03.2023
  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« Դկտ   Փտր »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա