• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Ներդաշնակ ճահճի ճարտարապետը

Մեսրոպ Հարությունյան 12:15 | 28.01.2022
Մեսրոպ Հարությունյան 12:15 | 28.01.2022
frog

Իր վերջին «սուսուլիս»-ում Նիկոլ Փաշինյանը մի միտք ասաց, որը, կարծես, վրիպել է շատերի ուշադրությունից, բայց որը պետական կառավարման համակարգի՝ նրա պատկերացրած ապագան է նախագծում։

Խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին՝ Փաշինյանը, մասնավորապես, ասաց հետեւյալը. «Այո՛, ՔՊ խմբակցությունն է ընտրելու ՀՀ նախագահ։ Ես կարող եմ իմ եզրակացությունն ասել. կարծում եմ, որ մենք պետք է գնանք այնպիսի լուծումների, որ ՀՀ նախագահի, կառավարության ու խորհրդարանական մեծամասնության միջեւ լինի քաղաքական ներդաշնակություն։ Առավել եւս հիմա, երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ…»:

Նորմալ, ժողովրդավարական երկրներում ոչ մի, կրկնում եմ՝ ո՛չ մի ղեկավար երբեք չի խոսի իշխանության տարբեր թեւերի «ներդաշնակության» մասին, որովհետեւ քաղաքագիտության, առավել եւս պետական քաղաքականության մեջ չկա այդպիսի հասկացություն։ Կան, գործում են իշխանությունների տարանջատման, հավասարակշռման եւ փոխադարձ հսկողության սկզբունքները։

Տարբեր երկրներում քիչ չեն եղել դեպքերը, երբ նախագահն ու խորհրդարանը (հետեւաբար՝ նաեւ կառավարությունը) տարբեր կուսակցական պատկանելություն են ունեցել։ Ասենք՝ Ֆրանսիայում՝ գոլիստ նախագահի օրոք սոցիալիստների մեծամասնությամբ խորհրդարան եւ սոցիալիստների կառավարություն։ Կամ ԱՄՆ-ում՝ հանրապետական նախագահի օրոք կոնգրեսում դեմոկրատական մեծամասնություն։ Դե, իսկ դատական իշխանության անկախությունը գործադիրից եւ օրենսդիրից այդ երկրներում այնպիսի կայացած փաստ է, որ կարեւոր չէ, թե ով է տվյալ պահին իշխանության։

Ի դեպ, հատուկ Նիկոլ Փաշինյանի ու նրա դամքաշների համար մեջբերենք ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը, որը Հայաստանում էլ իշխանությունների բաժանում եւ հավասարակշռում է սահմանում։

Հոդված 4. Իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքը

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ցույց տվեք այստեղ իշխանությունների ներդաշնակության մասին որեւէ, անգամ հպանցիկ, հիշատակում։

Իսկ Փաշինյանի պատկերացրած ներդաշնակությունը հատուկ է բռնապետական ռեժիմներին։ Օրինակ՝ ԽՍՀՄ-ի միակուսակցական համակարգում կառավարությունը, խորհրդարանը, իրավապահ համակարգն ու դատական իշխանությունը աշխատում էին «ներդաշնակ». բոլոր նրանք, որ խախտում էին այդ «ներդաշնակությունը», հայտնվում էին ճաղերի հետեւում։

Փաշինյանի պատկերացրած ներդաշնակությունը հենց դա է. երբ ինքն իրենով (իբր թե իր կուսակցությունը, բայց իրականում բազմիցս ապացուցել է, որ ինքը՝ միանձնյա) մարմնավորում է ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր, ե՛ւ դատական իշխանությունները։

Բայց եթե միայն խոսելով ու պատկերացրածով լիներ։ Փաշինյանը նաեւ գործնականում է դա անում։

Խորհրդարանն իրենն է. կառավարության ներկայացրած ցանկացած օրինագիծ հանգիստ ընդունվում է։ ՄԻՊ-ն արդեն իրենով արեց։ Նախագահը, որը գոնե համարձակվում էր մեկ-մեկ օրենք չստորագրել, բարեհաջող հանգրվանեց Լոնդոնում։ Հիմա նախագահ կկարգի իր մերձավորին (Արայիկ Հարությունյանը կլինի, թե մեկ ուրիշը, կարեւոր չէ), եւ իր պատկերացրած «ներդաշնակությունն» ապահովված է։ Իրավապահ համակարգը՝ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, իր գրպանում են եւ իր հրահանգով «ասֆալտին են փռում», ում ինքը մատնացույց է անում։ Մնաց դատական իշխանությունը, դա էլ Փաշինյանի նկարին նայելով հեշտանք ապրող նախարարի ու ԲԴԽ-ի ձեռամբ արդեն կամաց-կամաց իրենով է անում։

Կառավարությունը (այսինքն՝ ինքն էլի՝ Նիկոլը) կարող է, օրինակ, մարդկանց իրավունքները սահմանափակող ցանկացած օրինագիծ ներկայացնել խորհրդարան. այն կընդունվի։ Ներդաշնակ ՄԻՊ-ը դրա դեմ առարկություն չի ունենա եւ չի դիմի Սահմանադրական դատարան, ներդաշնակ Նախագահն էլ հանգիստ, առանց դեսուդեն անելու կստորագրի այդ օրենքը։ Բողոքողներին ներդաշնակ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բերման կենթարկեն, ներդաշնակ դատարանն էլ կուղարկի հայկական ԳՈՒԼԱԳ։ Եվ ահա այդպես ներդաշնակ-ներդաշնակ կաշխատեն։

Սակայն սա ոչ թե երկրին կայունություն կտա, ինչպես ենթադրում են Փաշինյանն ու նրա հպատակ ՔՊ-ական մեծամասնությունը, այլ երկիրը կդարձնի ճահիճ։ ԽՍՀՄ-ը վկա։

Իսկ ճահճում բարեկեցիկ ապրում են միայն գորտերը՝ «վերբալ» մանդատավորներն ու սրանց հետ փոխկապակցվածները։

Ժողովուրդն այդ ճահճում խեղդվել կարող է միայն։

Հ. Գ. Ներդաշնակություն ներդաշնակությանց։ Ամեն ինչ ներդաշնակ է։ Մնում է Սահմանադրության 4-րդ հոդվածն էլ փոխեն եւ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքի փոխարեն գրեն իշխանությունների ներդաշնակման սկզբունք։ Կանեն, կանեն, դրանցից ամեն ինչ սպասելի է։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ինքնօրինակի ընկալումն ու դրսեւորումը՝ ժամանակակից արվեստ
հաջորդը
Ալեքսանյանենց մոտ վարձով ենք մնում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
« Դկտ   Փտր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն