• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Որտեղ մեզ չէին սպասում

Վահրամ Աթանեսյան 12:15 | 01.03.2022
Վահրամ Աթանեսյան 12:15 | 01.03.2022
army

Եվրասիականության ամենահայտնի գաղափարախոս Ալեքսանդր Դուգինը համարում է, որ Ռուսաստանի պատերազմը ոչ թե Ուկրաինայի, այլ «ատլանտզիմի դեմ է»։ Նա օրինաչափ է համարում, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան սատարում են Ուկրաինային, բայց մտահոգված է, որ այդ պայքարում Ռուսաստանը կարող է հաղթել, եթե վերածվի «պետություն-աշխարհամասի»։

Նախկին խորհրդային «կայսրությունը» չի վերականգնվի։ Ուկրաինան, գուցե, համաձայնի «ընդմիշտ չեզոքության», բայց ՆԱՏՕ-ն, հնարավոր է, հասնի Սանկտ Պետերբուրգի մատույցներ՝ ներառելով Ֆինլանդիան։

Որտե՞ղ եւ ինչպե՞ս է «ուժերի հավասարակշռություն» ստեղծվելու։ Հեռավոր Արեւելքո՞ւմ, Ասիա-խաղաղօվկիանոսյան հիպերտարածաշրջանո՞ւմ։ Ոչ ոք չի կարող կանխատեսել։ Ռուսական մամուլը նույնիսկ «Ելցին-կենտրոնին» չի խնայում, անվանում է «կոլաբորանտ», որովհետեւ հանդես է եկել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու, տարաձայնությունները բանակցությունների միջոցով կարգավորելու կոչ-հայտարարությամբ։

Մոսկվան չի թաքցնում, դա պարզ էր արդեն անցյալ տարի, երբ Պուտինը հեղինակային հոդված հրապարակեց եւ բաց տեքստով վերջնագիր ներկայացրեց, որ Ուկրաինան կա՛մ Ռուսաստանի հետ կլինի, կա՛մ կկորցնի պետականությունը, որ դրել է ուկրաինական ինքնության (իրենք անվանում են «նացիզմի») ոչնչացման, լավագույն դեպքում՝ վերափոխակերպման նպատակ։

«Չկա Ուկրաինա, եթե այն հակա-Ռուսիա է». հորդում է ռուսական եթերից, մամուլից, սոցցանցերից։ Կան, իհարկե, ընդվզումներ, բայց նրանց ձայնը լռեցվում է։ Զգաստացնող է ուկրաինական եւ քառասունչորսօրյա պատերազմի սցենարի եթե ոչ նույնականությունը, ապա հաստատ՝ չափազանց մեծ նմանությունը։

Ընդ որում, խոսքը ոչ այնքան թիրախավորումների, որքան Պուտինի եւ Ալիեւի քարոզչության մասին է։ «Ուկրաինան չի կարող ունենալ սեփական զինված ուժեր»։ Նույնը Հայաստանի մասին Ալիեւն է ասում։ «Ուկրաինայի տարածքում ցանկացած ռազմական հենակետ, ենթակառուցվածք ենթակա է ոչնչացման»։ Այդպես Ալիեւն է Հայաստանին սպառնում, որ «կգործի երկաթե բռունցքը, եթե ռեւաշինզմի փորձ արվի»։

Եվ շատ չարագուշակ է հնչում, երբ Ուկրաինա ներխուժման հաջորդ օրը Երեւանում Ռուսաստանի դեսպանը կարեւոր է համարում, որ «Հայաստանն իրեն անվտանգ զգա»։ Մենք քաղաքակրթական խորթ միջավայրում ենք՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, որովհետեւ դրանք կառուցված են սլավոնա-թուրանական համերաշխության հիմքով։

Բանն այստեղ թուրքի «դիվանագիտական հանճարը» չէ, փոխադարձ պահանջվածությունն է։ Եվրաատլանտականությունը թշնամի է թե՛ Ռուսաստանին, թե՛ «Մեծ Թուրանին», որի հետ, ուզենք, թե ոչ, ընդհանրություններ ունի նաեւ Չինաստանը, նույնիսկ Իրանը, որի ռազմա-քաղաքական, մշակութային եւ գիտական վերնախավում էթնիկ թուրքերը միշտ ազդեցիկ են եղել եւ են։

Հայաստանի խնդիրը վերնախավի քաղաքակրթական օտարվածությունն է, խզումը պատմական անցյալի խորքային ընկալումից, որ տեղի ունեցավ 1998-ի իշխանազավթմամբ եւ դեռ տեւում է։ Անհնար է իրականության, բայց մանավանդ ապագայի պատկերացումներ ունենալ՝ բացարձակապես օտար լինելով երկրի, ժողովրդի քաղաքակրթությանը, միայն ինչ-որ մեկից կողմնակալ «դասեր առնելով» Ավարայրի կամ Զեյթունի ապստամբության մասին։ Այդպես առաջին կուրսի ուսանողը կարող է ոգեւորվել, Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ կանգնել եւ արտասանել․ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»։ Պետության առաջնորդը պետք է կարողանա ժխտել բանաստեղծական պոռոտախոսությունը, հերքել «երկու Ռուսաստանի» թումանյանական իդեալիզմը, ունկ փակել Շիրազի մասիսերգության հանդեպ եւ կուռք չճանաչել նույնիսկ Անդրանիկ Օզանյանին։

Որովհետեւ այդ ամեն ինչը՝ Ավարայրից սկսած, ռազմա-քաղաքական պարտությունների մի անվերջ, տանջալիորեն մեզ օղակող, դեպի անցյալի ողբերգությունները քաշող շղթա է, որից սեփական ուժերով ելք չկա, մնում է հուսալ․․․ Բայց ի՞նչ։ Գործնականում՝ ոչինչ, սին քարոզչությամբ՝ որ կգա «հատուցման ժամը»։ Ե՞րբ, ինչպե՞ս՝ ոչ ոք չգիտի։ Մինչդեռ եթե ոչ հատուցման, ապա արժանապատվության ժամը մենք արդեն ապրում էինք։

Եվս մի քայլ, եւ Հայաստանը կձերբազատվեր անցյալի սիրտ խոցող հիշողություններից։ Քայլ չարվեց, երկրի, պետության, ժողովրդի ընթացքը շեղվեց ու գնաց այնտեղ, որտեղ մեր հաղթանակը «պարահանդեսի կարգադրիչների» քաղաքակրթական կորուստն էր լինելու։

Ինչպե՞ս կարող էին հանդուրժել։ Ինքնությունը, ինքնիշխան քաղաքակարթությունն ամեն ինչի հիմքն է։ Հայաստանի փորձությունը միջակայքային վիճակի հաղթահարումն է։ Երկբեւեռ, թե եռաբեւեռ՝ աշխարհում վաղը համաձայնություններ լինելու են, ձեւավորվելու են ենթահամակարգեր։ Ո՞րն է վաղվա Հայաստանի տեղը։ Մենք քաղաքակրթական ինքնություն ունե՞նք։ Եթե այո, ապա հենց նա էլ պիտի ուղղորդի։

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մի քանի ամսում հնարավոր չէ մուտք գործել ԵՄ
հաջորդը
Ուկրաինային կաջակցի՝ զենք տրամադրելով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն