• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Շիրակի մարզում եզդիերենի ուսուցիչ չկա

Աննման Մինասյան 12:30 | 04.03.2022
Աննման Մինասյան 12:30 | 04.03.2022
Tengis Tamoyan

Շիրակի մարզում բնակվում է ազգությամբ եզդի շուրջ 55 ընտանիք։ Եզդիական ամենամեծ համայնքը՝ մոտ 25 ընտանիք, ապրում է Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան բնակավայրում։ Առանց խնդիրների ապրում են հայերի հետ, աշխատում ու գործում հանուն հարազատ բնակավայրի զարգացման։

Այցելում ենք ազատանցի Թամոյաններին։ Ընտանիքի պապը 1950-ականների սկզբին Թալինից եկել, բնակություն է հաստատել Ազատանում․ հողերը բերրի էին, մարդիկ՝ հյուրնկալ։ Թենգիզ պապը կանչել է նաեւ հարազատներին ու վերջնականապես հաստատվել Ազատանում։ 7 երեխա է ունեցել, մեծացրել, ամուսնացրել, ինչպես թոռը՝ կրտսեր Թենգիզն է ասում՝ հասցրել իրենց նպատակներին։ Կրտսեր Թենգիզ Թամոյանը մեզ հետ զրույցում կես կատակ, կես լուրջ իր դժգոհությունն է հայտնում ծնողներից․ «Քիչ երեխա են ունեցել, ես ու քույրս ենք միայն»։

Տան մինուճարի՝ Թենգիզի երկրորդ կեսին՝ Զլֆինազին, հորեղբայրն է տեսել ու հավանել Ապարանի Միջնատուն գյուղում, ասել է՝ լավ աղջիկ կա, գնանք, ուզենք։ «Գնացինք, տեսանք, ջուր ուզեցինք։ Բերեց, խմեցինք, հավանեցինք, նշանը դրեցինք»,- կարճ, բայց բովանդակալից պատմում է Թենգիզը։

Tengis Tamoyan

Եզդիական բոլոր ավանդույթներով մեծ հարսանիք են անում, հարսանեկան ծառը զարդարում։ Թենգիզն էլ վստահեցնում է, որ շատ մեղմ է վարվել նորահարսի հետ. «Խնձորով երեք անգամ հարվածեցի ըստ եզդիական ավանդույթի, բայց խնայեցի, շատ կամաց խփեցի»։ Որպեսզի իր արարքի մեղմությունն ավելի ակնառու լինի, Թենգիզը հորեղբոր տղայի հարսանիքից է դրվագ պատմում. «Այնպես էր խնձորով խփել հարսին, որ սինին պահող հորաքրոջս մատը դուրս էր թռել»։

Tengis TamoyanԶույգը դեռ 3 երեխա ունի։ Ինչպես բոլոր ազատանցիները, այնպես էլ իրենք հող են մշակում, երբեմն արտագնա աշխատանքի մեկնում։ Թենգիզն ասում է՝ ինչքան էլ եզդիական տոներն ու ծեսերը պահում են, միեւնույնն է, հայկականն էլ է մտել իրենց կենցաղ։ Թեեւ իրենց տարեմուտը մարտին է, բայց դրանից ոչ պակաս ոգեւորությամբ տոնում են հունվարի 1-ը՝ ճոխ սեղաններով ու փոխայցելություններով։

Միակ ավանդույթը, որ շատ խիստ է դրված եւ ենթակա չէ խախտման, խառնամուսնությունների արգելքն է։ Ազգը պահելու եւ չձուլվելու հարց են լուծում դրանով։

Հրաժեշտից առաջ Թենգիզը եւս մեկ անգամ հարկ է համարում ասել, որ Ազատանում երբեւէ ազգային խտրականություն չեն զգացել։ Ինչպես ժամանակին ինքն ու քույրը, այնպես էլ այսօր իր երեխաները հաճախում են հանրակրթական, երաժշտական ու մարզական դպրոցներ, բայց արդեն մի քանի տարի է, ինչ եզդի երեխաները զրկված են մայրենի լեզուն սովորելու հնարավորությունից։

Vardan Ikilikyan«2007 թվականից Ազատան հասարակական կազմակերպությունը «Բարեկամի ձեռք» խորագրով ծրագիր արեց եւ եզդիական համայնքի համար արտադպրոցական պարապմունքներ կազմակերպեց, որ իրենց լեզվով գրել ու կարդալ սովորեն,- պատմում է Ազատանի նախկին համայնքապետ Վարդան Իկիլիկյանը,- հասանք նրան, որ նախաձեռնությունը պետական աջակցություն ունեցավ։ Կրթության եւ գիտության նախարարությունը մի մասով իր վրա վերցրեց ուսուցիչների վարձատրությունը»։

«Բարեկամության ձեռքը» համագործակցում է նաեւ Եզդիների միության հետ, որն անվճար տրամադրում է եզդիերեն գրականություն։ Ուղիղ 11 տարի Ազատանի եւ Շիրակի մարզի եւս մի քանի դպրոցներում ծրագիրը գործում է՝ եզդի երեխաներին հնարավորություն տալով կարդալու ու գրելու մայրենիով։

Husik FeroyanՀուսիկ Ֆերոյանը Ազատանի եզդիերենի նախկին ուսուցիչն է, մասնագիտությամբ՝ գարեջրագործ։ 2007-2008 թվականներին գյուղի առաջին եզդիերենի ուսուցիչը Գոհար Քալաշյանն է եղել։

Ֆերոյանը պատմում է, որ 2008-2018 թվականները Ազատանի եզդի երեխաներին դասավանդելու պարտականությունն իրեն է փոխանցվել։ «Սկզբում շատ մեծ ոգեւորություն կար, դասարաններում սովորում էր մինչեւ 48 երեխա։ Շատերն արտագաղթեցին, ծնելիությունը նվազեց, երեխաները պակասեցին։ Վերջին տարիներին դասարանում սովորողների թիվը հասել էր 15-ի»։

Բայց որ եզդիերենի դասերը դադարեցվեին, Հուսիկ Ֆերոյանն անթույլատրելի է համարում․ «Մարդ պետք է իր մայրենիով գրի-կարդա: Եթե լեզուն մոռացար, էլ ի՞նչ ազգ»։ Ճիշտ է, ինքն արդեն վաստակած թոշակի է անցել, բայց երազում է, որ մի օր կրկին Ազատանում եւ եզդիաբնակ այլ համայնքներում կդասավանդվի մայրենի լեզուն։

«Պատրաստ էինք ծրագիրը շարունակելու, բայց 2018 թվականի գարնանից նախարարությունը դադարեցրեց»,- ասում է Վարդան Իկիլիկյանը եւ հավելում, որ խնդիր է նաեւ եզդիերեն դասավանդող ուսուցիչ գտնելը: Եթե գտնեին, կազմակերպության միջոցներով, թեկուզ դժվարությամբ կշարունակեին ծրագիրը։

Կա՞ արդյոք շարունակելու մտադրություն կամ այլ նման ծրագիր, կվերսկսվե՞ն եզդիերենի ընդհատված դասերը Ազատանում, Շիրակի մարզի կրթության վարչությունում պատասխան չունեն։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
460 միլիոն եվրո լրացուցիչ վարկ Կիեւին
հաջորդը
Դասեր քաղել Ուկրաինա-Ռուսաստան հակամարտությունից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն