• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Հայհոյանք, որի մեջ այնքա՜ն ջերմություն կա, այնքա՜ն հարազատություն

Արման Գալոյան 20:00 | 04.03.2022
Արման Գալոյան 20:00 | 04.03.2022
circus

Արդեն տասը տարուց ավելի է՝ Երեւանում կրկես չկա։ Տասը տարի առաջ կրկեսի հին շենքը պայթեցվեց՝ երկու տարի անց նորն ունենալու պայմանով։ Բայց կրկեսը չկա ու չկա։ Նոր շենքն իհարկե կառուցվել է։ Շենքի ներսում էլ շարունակական, անվերջանալի վերանորոգումներ են։ Բայց այդ վերանորոգումների վերջն այդպես էլ չի երեւում։ Ու պարզ չէ՝ երբ արենա դուրս կգան ծաղրածուները, ակրոբատներն ու վարժեցված կենդանիները։

Բայց այնպես չէ, որ հայ հասարակությունն այս տարիների ընթացքում զրկվել է կրկես դիտելու հնարավորությունից։ Պարզապես կրկեսն այլ վայրերում է. այն տեղափոխվել է քաղաքական դաշտ՝ մշտական բնակություն հաստատելու նպատակադրմամբ, մասնավորապես՝ Ազգային ժողով։ Թեեւ դասականը կասեր՝ «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք», երբ արդեն ողջ կյանքն էր վերածվել կրկեսի։ Էլ չենք ասում քաղաքական դաշտի մասին։

Չե՞ք հավատում. խորհրդարանի նիստերը, հարցուպատասխանները, «ռազբորկաները», մենամարտերն ու կռփամարտերը եւ, վերջապես, տարբեր հարցազրույցներն ու ելույթները՝ ձեզ ապացույց։ Ուղղակի այս ամենը տեղի է ունենում առանց երաժշտության ուղեկցության, իսկ հանդիսատեսներն էլ ոչ թե դահլիճից են կատարվողին հետեւում, այլ համացանցով ու հեռուստատեսությամբ։

Եվ այնպես չէ, որ այդ ամենի մեջ ինչ-որ վատ բան կա։ Հասարակությանը պետք են հաց ու տեսարաններ։ Հին Հռոմից եկած ավանդույթ է, որն արդիականությունը չի կորցրել առ այսօր։

Թերեւս այդ տրամաբանության մեջ էր, որ ավելի ուշ Եվրոպայում, հատկապես ֆրանսիական արքունիքներում ներդրվեց պալատական ծաղրածուի պաշտոնը։ Ամենահայտնի պալատական ծաղրածուն Շիկոն էր։ Գլխավոր անելիքն իր արարքներով՝ սրամտություներով, կատակներով զվարճացնելն էր իր տիրոջն ու նրա հյուրերին։

Բայց մի կողմ թողնենք այս ամենը։ Մանավանդ որ կրկեսի միջազգային օրը չէ. այն սովորաբար նշվում է ամեն տարի ապրիլի երրորդ շաբաթ օրը։ Պատմության անցքերի ու քնարական զեղումների ժամանակը չէ։

Վերադառնանք հայաստանյան քաղաքական դաշտին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «թափահարումները» հիշում ենք։

Եվ ահա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին երեկ կրկին բաժին էր հասել կատարվածը մեկնաբանելու ծանր առաքելությունը։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պատասխանել պարոն Աղազարյանը։ Դատապարտե՞լ է Փաշինյանի «թափահարումները»։ Իհարկե ոչ։

Ընդհակառակը, արդարացրել է եւ արդարացրել իրեն հատուկ խորիմաստությամբ. «Հայաստանը տարածքային կորուստներ չունի, եթե չհաշվենք սահմանային ներխուժումները»։

Համաձայնեք՝ փառահեղ է ասված։ Առավել քան դիպուկ։ Նույն այս տրամաբանությամբ Հայաստանը 44-օրյա պատերազմում չի պարտվել, եթե չհաշվենք ստորագրված եռակողմ հայտարարությունը։ Հայաստանում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ չկա, եթե չհաշվենք օրեցօր թանկացումներն ու աղքատությունը։ Հայաստանում ճգնաժամ չկա, եթե չհաշվենք պետական կառավարման համակարգի անմխիթար վիճակը։

Բայց վերադառնանք Աղազարյանի խորիմաստ մեկնաբանություններին, որոնք այսքանով չեն ավարտվել. «Գիտեք ինչ կա, կարելի է շատ հանգիստ նայել մարդու աչքերին, ասել՝ ի՜նչ գեղեցիկ ես դու, ի՜նչ լավն ես դու, բայց այդ խոսքերը շատ ավելի վիրավորական լինեն՝ ասելու ձեւից կախված, քան ամենաթունդ հայհոյանքը: Եվ հակառակը. մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք՝ իբրեւ թե հայհոյանք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա, այնքա՜ն հարազատություն կա…»։

Իսկապես, փառահեղ է ասված, առավել քան դիպուկ։ Ի՞նչ հայհոյանք, ի՞նչ վիրավորանք։ Ախր այդ ամենն ասվել է այնքա՜ն ջերմությամբ, այնքա՜ն հարազատությամբ, մանավանդ մի մարդու կողմից, որը սիրում էր բոլորին, խոնարհվում բոլորի առաջ։

Բայց հետաքրքիր է՝ եթե հայհոյանքի մեջ այդքան ջերմություն կա, այդքան հարազատություն, ինչո՞ւ իշխանությունները գնացին հայհոյանքի քրեականացման ճանապարհով՝ այդ ընթացքում եվրոպացիների մոտ էլ ձեռք բերելով խոսքի ազատությունը սահմանափակողի համբավ։ Ախր կարելի էր ոչ թե սահմանափակել հայհոյանքը, այլ ընդհակառակը՝ քաջալերել հայհոյողներին։ Կարեւորն այդ ամենն ասվի ոչ թե կոպիտ տոնով, այլ ժպիտով, ու այնքան ջերմությա՜մբ, այնքա՜ն հարազատությամբ։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիեւից տեղափոխվել են Ուժգորոդ
հաջորդը
Ռուս երեխաները մի օր կհարցնեն ծնողներին՝ ինչ ենք պաշտպանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն