• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Գյուղացին մնացել է առանց սերմացուի

Աննման Մինասյան 12:00 | 07.03.2022
Աննման Մինասյան 12:00 | 07.03.2022
seeds

Շիրակի մարզում գյուղատնտեսական տարին մեկնարկում է բազմապիսի խնդիրներով։ Հողօգտագործողներն ահազանգում են՝ հողն աշնանը վարել, պատրաստվել են գարնանացանին, բայց սերմացու չունեն։ Անցնող տարում պետությունն աջակցել էր գյուղացուն սերմացուի հարցում․ առաջին վերարտադրության սերմը 240, իսկ էլիտայինը 260 դրամով էր ձեռք բերել, որի ուղիղ կեսը վճարել էր հողօգտագործողը։

Սուբսիդավորված սերմը ցանեցին, բայց դատարկ նստեցին։ 2021-ի աննախադեպ երաշտի պատճառով Շիրակի մարզում 21000 հեկտար ցանքատարածությունից գյուղացիական որոշ տնտեսություններ 2500 հեկտարում բերք ընդհանրապես չունեցան։ Իսկ այն ցանքատարածություններում, որտեղ կոմբայններ մտան, բերքն այնքան քիչ էր, որ ծախսն անգամ չծածկվեց։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնում առանց սերմացուի մնացած գյուղացու համար հուսադրող նորություն չունեն․ այս տարի գարնանացանի սերմացուի պետական աջակցության ծրագիր չկա։ Հողօգտագործողն ինքը պետք է ելք գտնի ստեղծված բարդ իրավիճակում։ Մի կողմից` տեղական գարի չկա, մյուս կողմից՝ ներկրվածն է թանկացել, եթե անգամ թանկ գնով ճարվի։ Դիզվառելիքի հարցում պետական աջակցության ծրագիր նույնպես չկա, բայց կա գնաճ։

Andranik NalbandyanՇիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանն ասում է՝ մարզում 22000 հեկտար հողատարածքում պատրաստվում էին գարնանացան անելու, բայց, ամենայն հավանականությամբ, թիվը կնվազի։ Մտավախություն ունեն, որ հողօգտագործողները կարող է հաշվարկեն ու որոշեն վարելահողերն անմշակ թողնել։ Թանկացել են վառելիքը, սերմացուն, պարարտանյութը։

Թեեւ պարարտանյութի հարցը պետությունը որոշակիորեն լուծված է համարում, բայց գյուղացին թանկացումից, այնուամենայնիվ, չխուսափեց։ Մինչեւ երեք հեկտար հող մշակողների պարարտանյութի արժեքի կեսը կհոգա պետությունը՝ մեկ հեկտարի համար 500 կիլոգրամ միայն։

Պարարտանյութը դեռ չի ներկրվել, հետեւաբար չկա հստակ ձեւավորված գին, բայց նախնական հաշվարկով մեկ պարկը պետության համար կարժենա մոտ 19000, գյուղացու համար՝ 9500 դրամ՝ անցած տարվա 7000-ի փոխարեն։

«Ստացվում է, գյուղացին ոչ թե ուրախանում է գների նվազմամբ կամ գոնե չթանկացմամբ, այլ որ մեկ պարկի հաշվով 2500 դրամ ենք ավել վճարում»,- դժգոհում են հողօգտագործողները։

Երկար տարիների փորձառու գյուղատնտես Հունան Պետրոսյանը վերջին երեք տասնամյակում նման դեպք չի հիշում, որ գյուղացին գարնանը ոչ մի հատիկ սերմացու չունենար։

Hunan Petrosyan«Անցած տարի աննախադեպ երաշտը պետությունն այդպես էլ չֆիքսեց որպես երաշտ, անունը դրեցին սակավաջրություն, որ փոխհատուցում չտրամադրվի։ Միայն ես 15 հեկտար հողատարածքն ընդհանրապես չեմ հնձել։ Գյուղացին սերմ չտարավ տուն, պետությունն էլ որոշեց այս տարի չսուբսիդավորել»,- ասում է գյուղատնտեսը, որ նաեւ զբաղվում է բարձրորակ սերմերի ներկրմամբ։

«Ներկրում ենք Ռուսաստանի Դաշնությունից, որտեղ սերմացուն այս տարի թանկացել է մոտ երկուսուկես անգամ, ավելացել է նաեւ տրանսպորտի ծախսը։ Մինչեւ Ռուսաստանից սերմացուն կհասնի հայ հողմշակողին, ինքնարժեքը կկազմի 240 դրամ մեկ կիլոգրամի համար։ Ներկրողը պետք է վաճառի 250-260 դրամով»,- ասում է Պետրոսյանն ու նկատում, որ սերմացուի պակասի պատճառով գյուղացին ստիպված գնում է ներկրված անասնակերի համար նախատեսված կրկնակի էժան գարի։ Թե դրանից ինչ կստանա գյուղացին, գյուղատնտեսի կանխատեսումները հոռետեսական են։

Ստացվում է՝ մեկ պարկ պարարտանյութը գյուղացին այս տարի կգնի անցած տարվա 7000-ի փոխարեն 9500, սերմացուի մեկ կիլոգրամը 130-ի փոխարեն 260 դրամով, դիզվառելիքի համար եւս կվճարի ավելի, քան նախկինում։ Որ ոռոգման շրջանում հողօգտագործողը ջուր կունենա, պետությունը նույնպես երաշխիք չի տալիս։ Հող մշակող գյուղտեխնիկայի սահմանված գների բարձրացումը եւս անխուսափելի է։ Այստեղ է, որ գյուղացին կանգնում է դասական խնդրի առջեւ՝ ցանե՞լ, թե՞ չցանել․․․

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանյան լճի մաքրման աշխատանքներն ուշանում են
հաջորդը
Հայտարարվել է լռության ռեժիմ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն