• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Այս տեմպերով երկիրը կկանգնի լուրջ պարենային խնդրի առաջ

Աննման Մինասյան 20:46 | 07.03.2022
Աննման Մինասյան 20:46 | 07.03.2022
Gyumri road
լուս. Ալեքսան Սարգսյանի

Շիրակի մարզի գյուղատնտեսներն ու անհատ հողօգտագործողները մարտի 7-ին մոտ 1 ժամով փակել էին Գյումրի-Երեւան ավտճանապարհը՝ բողոքելով  էկոնոմիկայի նախարարության որոշման դեմ, ըստ որի՝ մինչեւ 3 հեկտար տարածքում մշակություն իրականացնող ֆերմերային տնտեսություններին սուբսիդավորելու են պարարտանյութի վաճառքի գնի 50%-ը, բայց ոչ ավելի, քան 9 հազար դրամը։

Ամասիա խոշորացված համայնքի Բյուրակն գյուղի բնակիչ Գեւորգ Մխիթարյանը նշում է, որ սկզբում էկոնոմիկայի նախարարությունում որոշել են սուբսիդավորել 50 տոկոսով, այնուհետեւ որոշումը փոխվել է, եւ շրջանառության մեջ է մտել 9 հազար դրամի գաղափարը։

saltpeter«Այսօր պարարտանյութի վերջնական գինը ոչ մեկը չգիտի, կարող է վաղը, փոխարժեքով պայմանավորված, 20 հազար դրամը 30 հազար դառնա, որից 9 հազարը վճարի կառավարությունը, մնացածը կրկին կվճարենք մենք»,- նշել է Մխիթարյանը։  Վերջինս, որ 20 հեկտար հող է մշակում, հարցնում է. «Երեքինը սուբսիդավորմամբ գնեց, բա մնացա՞ծը: Ստիպված պիտի ուրիշի փաստաթղթերով գնեմ, բռնեն՝ դատեն»,- ասում է գյուղատնտեսը։

Ավելի խոշոր՝ 80 հեկտար հողատարածքներ մշակող, 30 աշխատատեղ ստեղծած Գեւորգ Ավագյանը զարմանում է՝ ինչու են իրենց արգելում դառը քրտինքով հաց վաստակել։ «Խոստացան՝ 6 միլիարդի սուբսիդավորում կլինի, որ ով ուզենա, պարարտանյութ գնի։ Հետո որոշեցին մինչեւ 3 հեկտար սուբսիդավորել, այսինքն՝ եթե չորրորդն ուզենամ մշակել, չմշակե՞մ։ Գնանք առեւտրական դառնա՞նք ազգովի»,- հարցնում է գյուղատնտեսը՝ համոզված, որ այս տեմպերով շարունակելու դեպքում մեր երկիրը կկանգնի լուրջ պարենային խնդրի առաջ։

Հողօգտագործողների բողոքին պատկան մարմիններից ոչ ոք չի արձագանքել։ Գյուղատնտեսներն ինքնակամ բացել են ճանապարհը՝ կառավարությանը պատասխանի համար մինչեւ մարտի 14-ը ժամանակ տալով։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը
հաջորդը
Պատժամիջոցների բացասական ազդեցությունը վառելիքի շուկայի վրա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն