• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Աշխատե՞լ, թե՞ սովորել. ուսանողների խնդիրը

Տաթեւեր Լազարյան 12:30 | 08.03.2022
Տաթեւեր Լազարյան 12:30 | 08.03.2022
students

Ուսանողների՝ սովորելուն զուգահեռ աշխատելը որոշակի առավելություններ ունի: Գլխավորը աշխատավարձն է։ Բացի այդ՝ երկու կամ ավելի գրաֆիկների համատեղումը օգնում է օպտիմալ ու արդյունավետ կառավարելու ժամանակը: Այնուամենայնիվ, սովորելու ընթացքում աշխատելը կարող է նաեւ խանգարել ուսմանը:

«Նախկինում ուսանողները սովորում էին ու ձեռքի հետ աշխատում, հիմա աշխատում են ու ձեռքի հետ սովորում»,- նկատում է դասախոս Արուսյակ Ղարիբյանը: Նա կարծում է, որ վատ չէ, երբ ուսանողը ֆինանսական կայունություն ունի եւ ուսման վարձն ինքն է վճարում, որովհետեւ շատ են դեպքերը, երբ ֆինանսական խնդիրների պատճառով ուսանողները չեն կարողանում ուսումը շարունակել: Սակայն որպես դասավանդող նաեւ նշում է, որ ուսանողների գերակշռող մասը համատեղում է ուսումն աշխատանքի հետ, ինչը մի շարք ռիսկեր է ի հայտ բերում. գերհոգնում են՝ չկարողանալով բավարար ժամանակ հատկացնել ուսմանը, եւ համալսարանն ավարտում են մեծ դժվարությամբ՝ հիմնականում վերահանձնումներով:

Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` 2020-ի ուսումնական տարվանից սկսած՝ աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին: Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի եւ օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որեւէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի միջոցով ուսման վարձավճարի փոխհատուցում կստանա:

Arusyak GharibyanՂարիբյանը կարծում է, որ այս որոշումը ոչ միանշանակ ազդեցություն կունենա կրթության որակի վրա. «Այն ուսանողները, որոնք ինչ-որ առումով ֆինանսապես կայուն էին եւ ստիպված չէին համատեղել ուսումը եւ աշխատանքը, այսուհետ կարող են չդիմանալ գայթակղությանը: Ստացվում է, որ սովորողները, որոնք ուսումնառության տարիներին բացառապես կենտրոնացած էին ուսման վրա, նույնպես կձգտեն աշխատելու, թեկուզ ոչ մասնագիտությամբ: Ստեղծված իրավիճակում ցանկալի լուծումը կլինի այն, որ գործատուները թույլ տան ուսանողներին հաճախել դասերին: Սակայն հավելեմ, որ սա էլ ընդամենը չարյաց փոքրագույնն է, քանի որ աշխատող ուսանողները ներկայանում են դասերին գերհոգնած ու երբեմն էլ անուշադիր են»:

Օրինակ՝ արտասահմանյան զարգացած երկրներում ուսանողները ստանում են բարձր կրթաթոշակներ, ինչը թույլ է տալիս այդ ընթացքում մտածել միայն սովորելու մասին:

Գերմանիայում կրթաթոշակի չափը պայմանավորված է մի շարք գործոններով, սակայն հազվադեպ է գերազանցում 853 եվրոն: Այդ գումարը բավարարում է ուսանողին իր կարիքները հոգալու համար: Բայց ամեն տարի՝ ուսումնական տարվա վերջում, հանձնաժողովը ստուգում է ուսանողի առաջադիմությունը եւ որոշում կայացնում կրթաթոշակից զրկելու կամ այն ավելացնելու վերաբերյալ:

Իսկ ԱՄՆ-ում գոյություն ունի կրթաթոշակային երկու հայտնի ծրագիր՝ ակադեմիական եւ մարզական: Առաջինի հետ ամեն ինչ պարզ է. դրանք տրվում են նրանց, ովքեր հաջողության են հասնում ուսման մեջ: Իսկ երկրոդի դեպքում ուսանողներին մոտիվացնում են սպորտով զբաղվելու։ Սա պրոֆեսիոնալ մարզիկների պատրաստման ծրագրի մաս է։ Ի վերջո ամերիկացի ֆուտբոլիստների, բասկետբոլիստների եւ հոկեյիստների մեծ մասը հենց համալսարաններից եւ քոլեջներից հետո է գալիս մեծ սպորտ:

Չինաստանում կրթաթոշակը կախված է ուսանողի առաջադիմությունից, ինչը ստիպում է նրան ամբողջովին նվիրվել ուսմանը:
Դանիայում կառավարությունը տարեկան 1,4 միլիարդ եվրո է տրամադրում կրթաթոշակներին։ Սա 500 միլիոնով ավելի քիչ է, քան Գերմանիայում, բայց պետք է հաշվի առնել բնակչության թվերի տարբերությունը (Դանիայի բնակչությունը 16 անգամ պակաս է)։ Հատկանշական է, որ վճարումների չափը տատանվում է ըստ նրա՝ ուսանողն ապրում է ծնողների հետ, թե միայնակ է։ Միայնակ ապրող ուսանողները երկու անգամ ավելի բարձր կրթաթոշակ են ստանում: Եվս մեկ կարեւոր փաստ. պետությունից սուբսիդիաներ ստանալու դեպքում ուսանողն իրավունք չունի աշխատելու։

Elenita Sargsyan

Թե որքանով է խանգարում ուսմանը աշխատանքը, պատմում են ուսանողները:

Լրագրող Էլենիտա Սարգսյանն ասում է. «Ես անվճար համակարգում եմ սովորել, հեշտ չէ եղել ուսումն ու աշխատանքը համատեղելը, մեկը մյուսին խանգարել են, որովհետեւ հնարավոր չէ հասցնել լիարժեք երկուսն էլ անել: Եթե կա ցանկություն, հնարավոր է համատեղել, բայց միայն վճարովի համակարգում սովորելու դեպքում:

Ինձ համար կարեւոր էր անվճար համակարգում մնալը: Երբ ռադիոյում մեկնաբան էի աշխատում, հասկացա, որ կկորցնեմ անվճար սովորելու հնարավորությունն ու դրա հետեւանքով աշխատավարձս ուսման վարձի վրա կծախսեմ: Մագիստրատուրայում արդեն սկսեցի աշխատել:

Սկզբում դժվարություններ կային, բայց դրանք հաղթահարելի էին: Եթե կա ձգտում, հնարավոր է հասցնել ամեն բան»:

Liana Tamoyan

Դիզայներ Լիանա Թամոյանը հիշում է, թե ինչպես էր շաբաթական 48 ժամ աշխատում ու միաժամանակ սովորում, նա նշում է, որ գերհոգնում էր, ու հիշում, որ անգամ նորմալ սնվելու ժամանակ չէր ունենում:

«Իրականում դժվարությունը եղել է նաեւ հոգեբանական եւ դժվարհաղթահարելի, որովհետեւ աշխատանքս ոչ մասնագիտական էր: Ես շատ խոր հիասթափությամբ էի գնում աշխատանքի, հետաքրքիր գրքեր էի գնում, որ համոզեմ ինձ, թե անիմաստ չէ իմ վաստակած գումարը, բայց արդյունքը նույնն էր` ես չէի ապրում իմ կյանքով, ես ես չէի։ Այդ ամենն ի վերջո ավարտվեց, երբ առաջարկ ստացա ու սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ»,- հավելում է Լիանան։

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Մարիամ Տիգրանյանը նշում է, որ ճիշտ կլիներ ուսանողներին աշխատանքի ընդունել կես դրույքաչափով, ինչը դրական ազդեցություն կունենար թե՛ նրանց ուսման, թե՛ աշխատանքի վրա: Նման կետ աշխատանքային օրենսգրքում դեռեւս չկա:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսաստանը 10:00-ից «լռության ռեժիմ» է հայտարարել
հաջորդը
ԵՄ-ից պատժամիջոցներին չմիանալու թույլտվություն կխնդրի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն