• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Մենք էլ կարող էինք ապրումակցել

Դավիթ Հովհաննիսյան 14:15 | 08.03.2022
Դավիթ Հովհաննիսյան 14:15 | 08.03.2022
NKR, LNR, DNR

Եվրոպական բազմաթիվ երկրներ այս օրերին ընդունում են հազարավոր փախստականների Ուկրաինայից: Փախստականների ակնկալվող թիվը գնահատվում է մոտ 5 միլիոն:

Սովորական մարդիկ հանգանակություններ են կազմակերպում աղետի մեջ հայտնված մարդկանց մարդասիրական օգնություն ուղարկելու համար: Եվրոպայի տարբեր երկրներում հազարավոր մարդիկ պատրաստակամություն են հայտնել իրենց տներում անվճար հյուրընկալելու ուկրաինացիներին: Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է, որ ուկրաինացիների համար հանրային տրանսպորտի բոլոր տեսակները կլինեն անվճար:

Հետաքրքիր է տեսնել հայաստանյան պատկերը: Ռուսաստանից եւ Ուկրաինայից մեծ թվով մարդկանց հարկադիր տեղափոխման կամ փախուստի ֆոնին տների սեփականատերերը մի քանի անգամ բարձրացրել են բնակարանների վաճառքի եւ վարձակալության գները, տաքսիները եւ մյուս ծառայությունները զգալիորեն թանկացել են։ Պատերազմական գոտուց փախչող ռուսների կամ ուկրաինացիների համար տանն անվճար տեղ հատկացնելու ուղերձներ ընդհանրապես չկան, իսկ հայկական մեդիան եւ Ֆեյսբուքը քննարկում են բացառապես այն հարցը, թե ինչ օգուտներ կարող ենք ստանալ այս պատերազմից եւ տեղափոխված էքսպատներից:

Իհարկե, օգուտներ հաշվելը միանգամայն հասկանալի մարդկային բնավորության գիծ է, բայց դրա կողքին ապրումակցումի, աջակցության, որեւէ բանով հոգսերը թեթեւացնելու ուղերձների եւ նախաձեռնությունների պակասը խոսում է հասարակության արժեքային համակարգի խեղաթյուրման անհանգստացնող նշանների մասին:

Մենք միշտ աշխարհից պահանջում ենք ճանաչել մեր ցավը, պահանջում ենք օգնել մեզ նեղության պահին, պահանջում ենք դատապարտել մեզ վրա հարձակումը, բայց հենց մեր հերթն է ճանաչելու ուրիշի ցավը, ապրումակցելու, օգնելու, դատապարտելու, մենք չկանք, խուլ ու համր ենք, միայն հաշվում ենք օգուտները:

Մենք ամբողջ աշխարհից պահանջում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Երբ չեն ճանաչում, մեղադրում ենք երեսպաշտության եւ շահամոլության համար։ Մեղադրում ենք, երբ Ամերիկայի նախագահը իր ուղերձներում «ցեղասպանություն» բառը չի արտասանում, բայց լսե՞լ եք երբեւէ, որ Հայաստանում խոսեն հրեաների Հոլոքոստի մասին: Նույնիսկ ինչ-որ փոքրիկ, անշուք հուշարձան էր տեղադրված Հոլոքոստի հիշատակին, եւ գտնվեցին մարդիկ, որ պղծեցին այն՝ իհարկե հազարավոր մարդկանց հիացմունքին արժանանալով:

Կամ լսե՞լ եք, որ Հայաստանում մեկը խոսի նույն ուկրաինացիների ցեղասպանության՝ Հոլոդոմորի մասին, որին 7.5 միլիոն ուկրաինացի է զոհ գնացել: Վախենո՞ւմ ենք ճանաչելու Հոլոդոմորը, որովհետեւ գիտենք, որ Ռուսաստանի դուրը չի գա՞: Այդ դեպքում ի՞նչ բարոյական իրավունքով ենք մեղադրում ուրիշներին, որ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը՝ չցանկանալով հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ:

Ամբողջ աշխարհին մեղադրում ենք Արցախի անկախությունը չճանաչելու համար, բայց մենք ինքներս չենք ճանաչում, օրինակ, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի կամ Կոսովոյի անկախությունը: Չենք ուզում փչացնել մեր հարաբերությունները Վրաստանի կամ Ռուսաստանի հետ: Չենք ուզում փչացնել հարաբերությունները նաեւ Ուկրաինայի եւ Արեւմուտքի հետ, այդ պատճառով չենք ճանաչում նաեւ Դոնեցկի, Լուգանսկի եւ Ղրիմի ինքնորոշման իրավունքը:

Բայց ա՛յ Արցախի անկախությունը չճանաչողները ադրբեջանական նավթադոլարներով կաշառված սրիկաներ են եւ հակահայեր:

Միակողմանի պահանջներով, միակողմանի ճանաչման եւ ապրումակցման կոչերով, միայն ուզող եւ տալու անպատրաստ հասարակություն ենք դարձել:

Անկասկած, դրանում իր մեծ դերն է ունեցել ազգայնական քարոզչությունը, որ վերջին 22 տարում գերիշխում է Հայաստանում: Մարդկանց թվում է՝ ամբողջ աշխարհը մեզ պարտք է, իսկ մենք ոչ մեկին ոչինչ չունենք տալու, պատրաստ չենք կիսվելու, բաց չենք, բարդույթավորված ենք, աշխարհի մասին մանկամիտ պատկերացումներ ունենք, դավադրությունների սիրահար ենք եւ պաշտում ենք զոհի կերպարը:

Զոհի կերպարից դուրս գալու լավագույն ձեւը գուցե ուրիշի տառապանքը նկատել սկսելն է, ուրիշին օգնելու պատրաստակամությունը, հալածված կամ տուժած մարդկանց մեր մեջ տեղ տալու, աջակցելու, հոգսը կիսելու մղումը:

Davit Hovhannisyan
Դավիթ Հովհաննիսյան

Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հրադադարի ռեժիմի՝ սեփական խախտումները կոծկելու փորձ
հաջորդը
Ղրիմի եւ Դոնբասի հարցն ավելի բարդ է, քան սոսկ ճանաչումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն