• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երբեմնի բանտարկյալ, բայց մարդ՝ ընդմիշտ

Տաթեւեր Լազարյան 12:30 | 14.03.2022
Տաթեւեր Լազարյան 12:30 | 14.03.2022
prison art

«Ես ձեզնից մեկն եմ», «Դատապարտի՛ր արարքը, ոչ թե մարդուն», «Փոխի՛ր վերաբերմունքդ, փոխի՛ր կյանքեր». այսպիսի ուղերձներ հնչեցին «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

Տեղի ունեցավ ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որին ներկայացված էին 23 դատապարտյալի եւ 3 կալանավորված անձի գեղանկարչական, փայտից, կավից եւ այլ նյութերից պատրաստված աշխատանքներ՝ զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, գործված թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, համրիչներ եւ այլ հուշանվերներ: Ողջ հասույթը փոխանցվելու է ստեղծագործող դատապարտյալներին:

prison art«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց միջոցառման կարեւորության, ազատազրկված անձանց խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված մի շարք կարեւոր ծրագրերի մասին:

«2021 թվականի հունիսից իրականացնում ենք «Մարդիկ՝ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց եւ հասարակության միջեւ կապը» ծրագիրը: Նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով անազատության մեջ գտնվող մարդկանց դրսեւորվելու հնարավորություն կտրվի»,- պատմում է Նարե Հովհաննիսյանը:

Միջոցառման ընթացքում եղավ նաեւ www.prisoninitiatives.am-ի մեդիա հարթակի շնորհանդեսը։ Այն տեսաֆիլմերի, ֆոտոպատմությունների եւ հոդվածաշարերի միջոցով ներկայացնում է ազատազրկված անձանց պատմությունները, բանտային պայմաններին հարմարվելու դժվարությունները:

Ծրագրի ընթացքում  նկարահանվել է 14 տեսաֆիլմ, որոնց մասնակցել են «Աբովյան», «Արմավիր», «Գորիս», «Հրազդան» եւ «Սեւան» քրեակատարողական հիմնարկներից (ՔԿՀ) 9 դատապարտյալ, պրոբացիայի 1 շահառու եւ 1 նախկին ցմահ դատապարտյալ:

Տեսաֆիլմերի եւ հոդվածների շնորհիվ ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, բանտում անցկացրած տարիների փորձառությունը։

Nare HovhannisyanՆարե Հովհաննիսյանը պատմում է, թե որ ֆիլմերն ու հոդվածներն են իրեն ամենից շատ տպավորել. «Ինձ ամենից շատ հուզել էր «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրող երիտասարդ տղաներից մեկի մասին ֆիլմը: Նա ունի ընտանիք, երկու անչափահաս երեխա, ու նրան սարսափեցնում էր այն միտքը, որ դպրոցում կամ մանկապարտեզում ինչ-որ մեկը կարող է շահարկել իր՝ կալանավայրում գտնվելու հանգամանքը: Տղայի հայրը զոհվել էր պատերազմում, ու նա ցավով ընդունում էր, որ ինքը ֆիզիկապես կա, բայց իր երեխաների կողքին չէ, ու շատ վատ էր զգում այդ մտքից: Հուզել էր նաեւ ազատազրկված կանանցից մեկի պատմությունը, որը զրկված էր ընտանիքի ու երեխաների հետ տեսակցելու հնարավորությունից, եւ նա սարսափելի կարոտում էր»:

Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե այսօր ինչ խնդիրներ ունեն Հայաստանում ազատազրկված անձինք։ Այսպիսիք շատ են՝ վերասոցիալականացման հիմնախնդիրներ, աշխատանքի եւ կրթության իրավունքի իրացման խոչընդոտներ, քրեակատարողական համակարգում սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսեւորումներ, գենդերային զգայուն քաղաքականության ներդրման անհրաժեշտություն, իրավախախտում կատարած կանանց եւ անչափահասների հիմնախնդիրներ:

Կազմակերպությունը պատրաստվում է ազատազրկված անձանց՝ տեսաֆիլմերում եւ հոդվածներում առաջ քաշած խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարությանը եւ քրեակատարողական ծառայությանը:

Նշենք նաեւ, որ 2021 թվականին կազմակերպությունը Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում հանուն կայուն ապագայի» ծրագիրը, որի նպատակն էր խթանել պրոբացիայի կին շահառուների տնտեսական կայունությունը: Դասընթացների մասնակից բոլոր կանայք ծրագրի ավարտից հետո զբաղվում են մատնահարդարմամբ եւ վարսահարդարմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ճառագայթման չափաքանակը նորմայից 4-6 անգամ բարձր է
հաջորդը
Արցախի ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու միտումով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն