• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

«Երազողը»՝ Գալերի-25-ում

Աննման Մինասյան 15:27 | 14.03.2022
Աննման Մինասյան 15:27 | 14.03.2022
Gyumri Galery 25 Exhibition

 Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի 25-ամյակի միջոցառումների շրջանակում Գալերի-25 պատկերասրահում բացվեց նկարչուհի Աննա Չերնամորյանի «Երազողը» ցուցահանդեսը։

Երիտասարդ նկարչուհին 16 աշխատանք է ներկայացրել ցուցահանդեսին, որոնց կյանք է տվել մեկ տարվա ընթացքում։ Ասում է՝ բոլոր պատկերներում էլ երազկոտ կերպարն ինքն է։ Հանդիսատեսի հետ խոսում է նկարների միջոցով։ Հորդորում է․ «Եթե օրերից մի օր քեզ թվա, թե չես հասնում երազանքիդ, թեւաթափ չլինես, շարունակիր է՛լ ավելի եռանդով երազել»։ Երազելու թեմայով Աննայի ասելիքը դեռ չի սպառվել, շարունակելու է շարքը։

Mery MatosyanՄերի Մարթոսյանը իրագործելու, ոչ թե երազելու կողմնակից է։ Սակայն «Երազողը» շարքի աշխատանքները նրան ստիպել են իր մեջ փնտրել ու գտնել երազողին։ Ասում է՝ երազկոտի կերպարը բոլորի մեջ էլ կա. եթե փնտրենք, անպայման կգտնենք նրան։

Anna Chernamoryan«Աննա Չերնամորյանը այն նկարչուհին է, ով պակասում է մեր օրերում. ոչ միայն ինքն է երազում, այլեւ երազել է տալիս հանդիսատեսին»,- վստահեցնում է Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, նկարիչ Վահագն Ղուկասյանը։ Ըստ նրա, երիտասարդ արվեստագետներին հարթակ տրամադրելով, գտնում ենք վաղվա սերնդի ճիշտ ու ճաշակով ապրելու բանաձեւը։

Գալերի-25 պատկերասրահի հիմնադիր, տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանը ազնվություն, զգացմունքայնություն ու խորություն է նկատել «Երազողը» շարքում։ «Զգացվում է, որ նա հաճույք է ստացել նկարելուց, երբեմն բարձրաձայն ծիծաղել, երբեմն էլ հուզվել է իր կերպարի հետ»։

Ցուցահանդեսը հանդիսատեսին հասանելի կլինի մեկ ամիս։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մեկնարկել է ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը
հաջորդը
Pfizer-ի 306 հազար չափաքանակ Հայաստանին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն