• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Վազգեն Ստեփանյանի «Ապրելու բանաձեւը»

Աննման Մինասյան 16:20 | 14.03.2022
Աննման Մինասյան 16:20 | 14.03.2022

Գյումրու համայնքային ցուցասրահում քաղաքի ամենավառ կոլորիտային դեմքերից մեկի՝ նկարիչ Վազգեն Ստեփանյանի «Ապրելու բանաձեւ» առաջին անհատական, հետմահու ցուցահանդեսն է։ Ներկայացված էին մոտ չորս տասնյակ նկարներ, որոնցում արտացոլված էր Գյումրին՝ իր ներս ու դրսով, նիստ ու կացով, առօրյայով։

Ցուցադրության մտահղացումը գյումրեցի արվեստագետներ Արաքս Մարգարյանինն ու Ժակլին Սարգսյանինն էին, իրականացնողը եղավ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը։

Vazgen Stepanyan ExhibitionԲացման խոսքում արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը նշեց, որ նկարներում արտացոլված է Գյումրու չկոտրվող էությունը։ «Այսօր արվեստը աղմուկ է պարունակում, բայց Վազգենի նկարներում լռություն կա»։

Հնագետ Համազասպ Խաչատրյանը կարծում է, որ ցուցահանդեսը ժամանակից բխող անհրաժեշտություն էր, ասում է՝ այսօր մշակույթի, առավել եւս կերպարվեստի ոլորտում անհեթեթությունը շատացել է․ «Մնայուն գեղարվեստի փոխարեն անցել են վայրկյանների կյանք ունեցող ֆլեշմոբներին, որոնք հետք չունեն ու բովանդակազուրկ են»։

Նկարչի մոտ ընկերը՝ Սուքիաս Ավետիսյանը, վստահեցնում է, որ Վազգենը չէր սիրում ցուցադրվել, ուզում էր պարզապես մարդկանց հետ շփվել նույն հարթության մեջ։

Sukias Avetisyan«Վազգեն Ստեփանյան մարդը, գյումրեցին այսօր պակասում է մեր իրականության մեջ»,- ասում է Ավետիսյանն ու հույս հայտնում, որ նախաձեռնությունը շարունակություն կունենա։

«Գյումրին Գյումրի դարձնողը Վազգենն ու նրա նման արվեստագետներն էին, նա քաղաքին դեմք ու ինքնատիպություն էր տալիս,- ասում է նկարիչ Վալերի Խաչատրյանը,- նա երբեք չհաճոյացավ ժամանակին: Եթե փորձեր հաճոյանալ, մեծահարուստ կլիներ»։

«Ասելիքի մեջ դիպուկ, գունային ու պատկերների ընտրության մեջ վստահ նկարիչ է Վազգեն Ստեփանյանը»,- ասում է նկարիչ Արթուր Մուրադյանը։ Ափսոսում է, որ չի հասցրել վարպետության դասեր առնել Ստեփանյանից, բայց վստահ է՝ նրա մնայուն գործերը դեռ բազում սերունդների են կրթելու։

Ցուցահանդեսը հանդիսատեսի համար բաց կլինի շուրջ մեկ ամիս։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղրիմն ու Դոնբասը կապել են ցամաքային միջանցքով
հաջորդը
Մոսկվան Չինաստանից ռազմական օգնություն չի խնդրել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն