• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Թանկ» ռուսներ՝ լիբանանահայի փոխարեն

Արմինե Ավետյան 17:00 | 16.03.2022
Արմինե Ավետյան 17:00 | 16.03.2022
Sargis Vardanyan

Բեյրութից ժամանակավոր Երեւան եկած Սարգիս Վարդանյանից տան տերը պահանջել է կա՛մ ավելի շատ վարձ վճարել, կա՛մ դուրս գալ բնակարանից։ Նա ստիպված ազատել է բնակարանը։ Բնակարանը վարձել են ռուսները։

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագետները զանգվածաբար տներից դուրս են հանում վարձակալներին։ Ռուսներն ավելի վճարունակ են եւ ավելի բարձր վարձավճար են առաջարկում մեր սեփականատերերին։

Հայաստանի պետական կառույցներն առայժմ խուսափում են տվյալ տրամադրելուց, թե պատերազմից հետո ՌԴ քանի քաղաքացի է եկել մեր երկիր, նրանցից քանիսն են մեկնել Վրաստան կամ այլ երկիր, քանիսն են մնացել այստեղ եւ տուն վարձել։ Միակ տվյալը հայտնում է «Մոսկվայի տունը»՝ եկել է մոտ 15 հազար մարդ։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնեց, որ մարտի 2-ից մինչեւ մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 6500 ոչ ռեզիդենտի մուտք է եղել Հայաստանի բանկային համակարգ՝ նկատի ունենալով հենց մեր երկիր եկած ռուսներին։ Կարելի է եզրակացնել, որ նրանք նաեւ շուրջ 6500 բնակարան են վարձակալել։ Պահանջարկի նման կտրուկ աճը Երեւանում կարող է վարձերի բարձրացման հանգեցնել։

Սարգիս Վարդանյանը Հարավարեւմտյան թաղամասում բարձրահարկ շենքում 1 սենյականոց քիչ թե շատ հարմարավետ բնակարան էր վարձակալել ամիսը 130 հազար դրամով։ Մեկ շաբաթ առաջ տան տերը եկել ու պահանջել է վճարել օրավարձով՝ յուրաքանչյուր օրվա համար 13 հազար դրամ։ Այսինքն՝ վարձը թանկացրել է 3 անգամ՝ 130 հազարը դարձնելով 390 հազար դրամ, չվճարելու դեպքում պահանջել է դուրս գալ։ Ստիպված դուրս է եկել։

Բնակարանները սովորաբար վարձով տալիս կամ վերցնում են հիմնականում բանավոր պայմանավորվածության համաձայն եւ ոչ թե պայմանագրային հիմունքներով։ Տան տիրոջ՝ դուրս գալու պահանջի դեպքում վարձակալների որեւէ իրավունք չի պաշտպանվում։ Նրանց շատ հաճախ նոր տուն գտնելու ժամանակ չի տրվում։ «Եթե վարձակալության պայմանագիր կնքեն, ստիպված կլինեն 10 տոկոս եկամտահարկ վճարել։ Կողմերից որեւէ մեկը չի ցանկանում այդ բեռն իր վրա վերցնել, ուստի սահմանափակվում են բանավոր պայմանավորվածությամբ»,- ասում է List.am կայքում եւ էլեկտրոնային այլ հարթակներում տների վարձակալությամբ ու վաճառքով զբաղվող անհատ գործակալ Տիգրանը։

Վերջինս նույնպես հավաստում է, որ այսօր ռուսների կողմից պահանջարկը շատ մեծ է, իսկ Երեւանում ազատ բնակարաններ քիչ են մնացել։ Թե՛ անհատ գործակալները, թե՛ անշարժ գույքի վարձակալությամբ զբաղվող ընկերությունները, բնակարաններ չգտնելով, անգամ գնում են իրենց միջոցով կատարված գործարքների հետքերով ու տանտերերին ավելի մեծ գումար տվող ռուս վարձակալի են առաջարկում։ Շահում է թե՛ տանտերը, թե՛ ռուսը եւ թե՛ միջնորդ գործակալը՝ գործարքից ստանալով իր բաժինը։

Սարգիսը նույնպես տունն առանց պայմանագրի էր վարձել։ Նրան տան տերը դուրս գալու համար մի քանի օր ժամանակ է տվել։ Նա դուրս է եկել ու վարձել մեկ այլ բնակարան Արաբկիրում՝ փոքր եւ համեմատաբար վատ պայմաններով, սեփականաշնորհված նախկին հանրակացարանային սենյակներ, 150 հազար դրամ վարձով։ «Լավ է, գոնե դա էլ գտա, հույսս կտրել էի։ Ես դեռ մեկ-երկու ամիս էլ, հնարավոր է, մնամ»,- ասում է նա։

Սարգիսը զբաղվում է ոսկյա զարդերի առեւտրով։ Գործի բերումով տարին մեկ-երկու անգամ գալիս է Հայաստան։ Սովորաբար կարճ ժամանակով է լինում երկրում, այդ պատճառով նաեւ պատրաստ է վճարելու Հարավարեւմտյան թաղամասում գտնվող մեկսենյականոցի համար բավական բարձր՝ 130 հազար դրամ վարձ։ Բայց եռակի բարձր գինը նրան խելահեղություն է թվում։

Ռուս-ուկրաինական պատերազմը միայն ավելի թանկ վարձավճարով չէ, որ թեթեւացրել է բեյրութցի մեր հայրենակցի գրպանը։ Պատերազմի հետեւանքով ոսկին 20-25 տոկոսով թանկացել է ու քիչ է վաճառվում։ «Ինչ գումար մնում է, դա էլ կարող է բավարարել միայն տան վարձի ու ինքնաթիռի տոմսի համար»,- ասում Սարգիսը։

Նա որոշել էր՝ եթե գործերը Հայաստանում լավ լինեն, կարողանա ոսկյա զարդերի վաճառքով զբաղվել, գումար աշխատել, Երեւանում տուն կգնի ու կապրի այստեղ։ Բայց մի քանի տարի գնացել-եկել է, կարողացել է միայն տոմսի ու տան վարձի գումար աշխատել։ Նախ կորոնավիրուսի համավարակի, հետո 44-օրյա պատերազմի, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ոսկյա զարդերի պահանջարկն ընկել է։ Ասում է՝ մի քանի անգամ էլ կփորձի, եթե չհաջողվի, շատ լիբանանահայերի ու սիրիահայերի նման կգնա ԱՄՆ։

Արմինե Ավետյան

Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները չեն մասնակցել քվեարկությանը
հաջորդը
Խաղաղությունը՝ ծանր աշխատանք

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն