• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Խաղաղությունը՝ ծանր աշխատանք

Դավիթ Հովհաննիսյան 17:15 | 16.03.2022
Դավիթ Հովհաննիսյան 17:15 | 16.03.2022
image

Մարտի 8-ից ադրբեջանցիները վնասել են Հայաստանից Արցախ մտնող գազատարը եւ մոտ հարյուր հազար մարդու զրկել գազից ու ջեռուցումից: Ադրբեջանը թույլ չի տալիս հայկական կողմին վերանորոգել գազատարը` առաջացնելով հումանիտար ճգնաժամ Արցախում: Իսկ հայաստանյան պաշտոնական մարմիններից գրեթե որեւէ արձագանք չկա այս փաստացի թշնամական գործողությանը: Արձագանք չկա նաեւ ամենօրյա ռեժիմով կրակոցներին եւ բարձրախոսներից հնչող սպառնալից հայտարարություններին:

Հանրապետության հրապարակում երեւի վախենում են, որ Ադրբեջանին դատապարտող հայտարարությունները կամ քայլերը կարող են վնասել ազդարարված «խաղաղության դարաշրջանին»: Բայց խաղաղություն մուրալով կամ ջայլամի պես գլուխն ավազների մեջ մտցնելով եւ ոչինչ չնկատելով ոչնչի չես հասնի:

Ադրբեջանի հետ խաղաղություն չի նշանակում ենթակայություն Ադրբեջանին, չի նշանակում նրա բոլոր քմահաճույքների բավարարում, լուռումունջ կատարում, ագրեսիվ գործողությունների հանդուրժում: Խաղաղության հասնում են արժանապատվությամբ, ինչքան էլ դա դժվար է պատերազմում պարտությունից հետո:

Այնպիսի տպավորություն է, որ նիկոլփաշինյանական իշխանությունում ընդհանրապես չգիտեն՝ ինչ բան է արժանապատիվ, հավասարակշված դիվանագիտությունը: Պատերազմից առաջ «մեծից փոքր» հոխորտում էին, հրաժարվում բանակցություններից, անձնական վիրավորանքներ էին հասցնում Ադրբեջանի նախագահին, պատերազմից հետո էլ ծեծ կերած անչափահասի պես վախեցած քաշվել են անկյուն եւ չնկատելու են տալիս հակառակորդի ստորացուցիչ եւ թշնամական բոլոր գործողությունները: Մինչդեռ այդ գործողությունների հետեւանքով շուրջ հարյուր հազար մարդ ապրում է մշտական վախի, ճնշվածության, զրկանքների եւ հիմա էլ արդեն հումանիտար ճգնաժամի պայմաններում:

Հայաստանի կառավարության պարտականությունն է հոգ տանել իր քաղաքացիների անվտանգային եւ հումանիտար իրավունքների մասին: Մանավանդ այս պահին, երբ ականատես ենք աշխարհում «գլոբալ խղճի» արթնացման աննախադեպ շքահանդեսի, մենք ամեն ինչ պետք է անեինք, որ -5 ջերմաստիճանի պայմաններում առանց ջեռուցման մնացած Արցախի տները, դպրոցներն ու հիվանդանոցները հայտնվեին միջազգային մամուլի եւ սոցմեդիայի առաջին էջերում:

Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը. այս հայտնի բանաձեւը մեր քաջնազարական իշխանությունը, փոխանակ ամբողջության մեջ ընկալելու, կիրառում է հատվածաբար. մեկ անզուսպ ինքավստահ են, մեկ վախեցած զուսպ: Արդյունքն այն է, որ նախ սադրիչի տպավորություն էին թողնում աշխարհում, հիմա էլ՝ անողնաշարի, որի հետ կարելի է ամեն ինչ անել եւ մարսել:

Ո՛չ սադրիչները կարող են հասնել արժանապատիվ խաղաղության, ո՛չ անողնաշարերը, ո՛չ պետք է հոխորտալ հակառակորդիդ վրա, ո՛չ կուլ տալ ամեն մի ստորացում: Խաղաղությունը ծանր աշխատանք է, որին կարող ես հասնել միայն հավասարակշռությամբ, հավասարակշռությամբ քո ռեսուրսների եւ հռետորաբանության մեջ, քո տնտեսության, բանակի, դիվանագիտական աշխատանքի, դաշնակիցներ գտնելու, միջազգային հանրությանը ընկալելի լինելու, ինքնահարգանքի եւ հակառակորդին հարգելու մեջ:

Davit Hovhannisyan
Դավիթ Հովհաննիսյան

Կրթությամբ տնտեսագետ, հետաքրքրվում եմ քաղաքագիտությամբ, փիլիսոփայությամբ եւ պատմությամբ: Հիմնադրել եմ քաղաքացիական նախաձեռնություններ եւ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմքում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հավատամքն է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Թանկ» ռուսներ՝ լիբանանահայի փոխարեն
հաջորդը
Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն