• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ու Հայաստանի տնտեսությունը

Տաթեւեր Լազարյան 18:00 | 17.03.2022
Տաթեւեր Լազարյան 18:00 | 17.03.2022
Ukraine-Russia war
լուս․ Ունիան գործակալության

Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում։

Այս անգամ Արեւմուտքի ֆինանսատնտեսական պատժամիջոցները, ի տարբերություն 2014-ին՝ Ղրիմի բռնակցումից հետո կիրառվածների, շատ կոշտ են եւ գերազանցապես ֆինանսական համակարգի դեմ են: Իսկ այդ ոլորտն առավել զգայուն է:

Մարտի 26-ին կարծես եվրաատլանտյան բլոկը ներդնելու է պատժամիջոցների նոր փաթեթ:

Այսպիսով, Հայաստանի առեւտրային գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումն անմիջականորեն կանդրադառնա մեզ վրա:

Armen KtoyanԹե ինչպիսին կլինեն հայաստանյան տնտեսության համար հետեւանքները, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում պատմում է տնտեսագետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը:

Կնվազի ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների գնողունակությունը

Մեր բնակչության զգալի մասն ապրում է դրանց հաշվին: Բնականաբար, գումարների արժեզրկման հետեւանքով ընկնելու է նաեւ տրանսֆերտներով ապրող մարդկանց կենսամակարդակը:
Ավելի վաղ՝ մարտի սկզբում, Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը հայտնել էր, որ ՌԴ-ից տրանսֆերտները կազմում են ընդհանուրի մոտ 40 տոկոսը, եւ այդ առումով մեր տնտեսությունն առավել քիչ կախվածություն ունի դրանցից: Պատասխանելով այն հարցին՝ հնարավոր է արդյոք, որ տրանսֆերտներով ապրող հայերը հայտնվեն սոցիալապես անապահով խավի շրջանակում, Նահապետյանն ասել էր. «Այն, որ ռուսական ռուբլու փոխարժեքն անկում է ապրել, բնականաբար որոշակի ազդեցություն կունենա մեր ազգաբնակչության այդ հատվածի գնողունակության վրա, բայց դա չի նշանակում, որ կհանգեցնի Ձեր նշած սոցիալական հետեւանքներին, որովհետեւ այդ ազդեցությունն ըստ էության գնանկումային է»:

Նախորդ երկու շաբաթվա ընթացքում ռուսական ռուբլու գրեթե կրկնակի արժեզրկումը լուրջ խնդիրներ է ստեղծել նաեւ հայաստանյան արտահանման ու ներմուծման համար:
Արմեն Քթոյանը համոզված է՝ ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված, հայկական ապրանքները ռուսական շուկայում գնալով կթանկանան: Սա տնտեսական աճը զսպող հանգամանք կարող է լինել:

Ներդրումները կկրճատվեն

Հայաստանում արվող ներդրումների մեծ մասն արվում է ռուսական կապիտալի միջոցով, իսկ այս պայմաններում դրանք սահմանափակ կլինեն, ինչը կրկին բացասական ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:
Խոշոր հարկատուների մի մասը, որոնք ՌԴ-ում գործող ընկերությունների դուստր կազմակերպություններ են, ռուսական կապիտալով են գործում (Օրինակ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»): Շատերը տագնապում են, որ վերջիննսերս նույնպես կընկնեն պատժամիջոցների տակ: Սակայն Քթոյանն ասում է՝ նման բան չի լինի:
Դրանք առանձին իրավաբանական անձանց են պատկանում եւ միմյանցից անկախ գործունեություն են իրականացնում:

Կլինի գնաճ

Մեր ներքին շուկայում ուկրաինական ապրանքների տեսակարար կշիռը մեծ չէ, բայց եթե դրանց մատակարարումը դադարի կամ նվազի, հնարավոր է ինչ-որ ապրանքի դեֆիցիտ լինի ու գնաճ:

Տնտեսագետը կարծում է՝  այդ ամենը կարճ կտեւի. «Օրինակ՝ անասնակերի ներմուծման 30 տոկոսը բաժին է ընկնում Ուկրաինային, եւ այդ առումով մեզ մոտ բարդություններ կլինեն, առաջ կգան դեֆիցիտային պրոցեսներ:
Չի բացառվում, որ ապագայում որոշ ապրանքախմբերի պարագայում նույնպես սահմանափակում մտցվի, ինչի հետեւանքով գնաճ կգրանցվի: Սակայն այս խնդիրները հնարավոր կլինի լուծել այդ ապրանքները Ռուսաստանից ներմուծելու շնորհիվ: Իհարկե, դեռ չգիտենք թե դրա հետ կապված հավելյալ սահմանափակումներ կլինեն, թե ոչ»:  

Աշխատուժ «չի արտահանվի»

Ամեն տարի հազարավոր հայեր մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի: Այն ոլորտները, որտեղ զբաղվածություն ունեն մեր քաղաքացիները, կարող են առավել խոցելի լինել պատժամիջոցների հետեւանքով առաջացած ճգնաժամային իրավիճակում, եւ չի բացառվում, որ մարդիկ կկորցնեն իրենց աշխատատեղերը:

Տնտեսագետը նաեւ նկատում է, որ այսօր պետական մարմիններն ակտիվ աշխատում են այս հետեւանքները մեղմացնելու համար: Օրինակ՝ ՌԴ-ից դուրս եկող կազմակերպությունների համար աշխատում են էլ ավելի գրավիչ դարձնել Հայաստանում գործունեություն ծավալելը, բայց եթե երկար շարունակվի պատերազմը, վնասները զգալի կլինեն, եւ պետության կողմից դրանք փոխհատուցելը կդառնա անհնար:

Հակառուսական պատժամիջոցները, անկասկած, իրենց ազդեցությունը կունենան Հայաստանի թույլ տնտեսության վրա։ Ուստի բոլոր կողմերի համար լավագույն լուծումը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ փոխզիջումն ու խաղաղության հաստատումն են։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՌԴ պատվիրակությունը պատրաստ է շուրջօրյա բանակցությունների
հաջորդը
ՌԴ-ն պատրաստ է աջակցելու բանակցային գործընթացին

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն