• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հարեւանների հետ զրույցը պարտադիր է

Վարդան Հարությունյան 11:30 | 17.03.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 17.03.2022
Armenia-Turkey border

Հարեւանի հետ զրույցի մերժումը դուրս է տրամաբանությունից։ Հատկապես, եթե թշնամություն ու սուր տարաձայնություններ են առկա։ Զրուցել պետք է միշտ։ Թույլ ու պաշտպանունակ չլինելու դեպքում, ինչպիսին մենք ենք այսօր, առավել եւս։ Պետք է զրույցի ճանապարհներ փնտրել։ Երբ հարմար է՝ միջնորդի օգնությամբ, երբ հնարավոր է՝ ուղիղ ու անմիջական, բայց զրուցել պետք է։ Հակառակորդի հետ, թշնամու հետ պետք է զրուցել։ Բարեկամի հետ զրույցն է, որ կարելի է հետաձգել։ Բարեկամի հետ զրույցի բացակայությունը վտանգի չի բերի։

Իսկ մենք տարիներ շարունակ մերժել ենք զրույցը։ Պնդել ենք, թե թշնամու հետ չեն զրուցում։ Մերժել ենք ու հասել ամբողջը կորցնելու սահմանագծին։ Չենք հասկացել, որ զրույցը մեղմում է թշնամությունը, իսկ առարկայական զրույցը կարող է կանխել պատերազմը։

Այսպես եղել էր արդեն 1918-1920 թվականներին։ Այն ժամանակ էլ հարեւանի հետ բաց ու անմիջական զրույցի չգնացինք։ Արեւմուտքի շռայլած խոստումներից կուրացած՝ չկարողացանք նկատել, թե ինչպես է ծնկած Թուրքիան ոտքի կանգնում։ Չնկատեցինք, թե ինչպես է նա դաշինքի գնում քաղաքացիական պատերազմն ավարտած Ռուսաստանի հետ, դառնում լուրջ դերակատար մեր տարածաշրջանում ու աշխարհում։ Չնկատեցինք ու տապալվեցինք։

Այս ճակատագրական սխալի հեղինակները՝ Ալեքսանդր Խատիսյանը, Սիմոն Վրացյանը, որոշակի վերապահումներով՝ Հովհաննես Քաջազնունին եւ այլք, որ հասցրել էին մեզ հայրենիքի կորստի եւ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրին, հետին թվով քննադատության ու ինքնաքննադատության են ենթարկել իրենց գործունեությունը՝ նշելով միաբերան, որ սուտ խոստումների հետեւից վազելու փոխարեն պետք էր բավարարվել եղածով, իսկ եղածը 60 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան էր, եւ այն պահելու համար պետք էր հարեւանների հետ հարաբերություններում լինել ճկուն, զրուցել նրանց հետ եւ գտնել հաշտության եզրեր։

Ճակատագրական այս սխալը, որի հետեւանքով կորցրինք մեր հայրենիքի ուղիղ կեսը, թվում է, անմոռանալի դաս պետք է լիներ մեզ համար։ Բայց, որքան էլ տարօրինակ է, 1998-ից հետո նույն սխալ ճանապարհը բռնեցինք։ 1990-ականների առաջին տարիների հաջողությունից ոգեւորված՝ սկսեցինք մերժել հարեւանների հետ զրույցի ցանկացած առաջարկ, զիջումների ու փոխզիջումների մասին ցանկացած միտք եւ հասանք 2020-ի նոյեմբերի աղետին։

Չհասկացանք, որ մեր գերխնդիրը պետք է լինի հարեւանի հետ առկա հակամարտության լուծումը։ Որովհետեւ ապրում ենք այս տարածաշրջանում եւ այստեղից հեռանալ չենք կարող։ Այստեղ են ապրում նաեւ մեր հարեւանները, որոնք հեռանալ նույնպես չեն կարող։ Հետեւաբար՝ տրամաբանական կլինի, փոխշահավետ կլինի հաշտ ու խաղաղ համակեցության ճանապարհների որոնումը։ Իսկ մենք անզիջում էինք։ Երկխոսության կողմնակիցներին պիտակավորած ու լուսանցք մղած՝ տարվել էինք ինքնահիացումով։ Անզիջում էինք խաղում։

2018-ը նոր հույսեր արթնացրեց։ Թվում էր՝ ժողովրդի անառարկելի վստահությունը ստացած իշխանությունը համարձակություն կունենա, կգնա զրույցի հարեւանների հետ ու նոր հարաբերությունների հիմքերը կդնի։ Սակայն անպատրաստ, անծրագիր ու անպատասխանատու գտնվեցին։ Ամբոխավարությանը տուրք տալով՝ սկսեցին հանդես գալ էլ ավելի կոշտ դիրքերից, ինչն էլ բացեց վաղուց հասունացած պատերազմի ճանապարհը եւ մեզ ջախջախիչ պարտության հանգեցրեց։

Պարտված ու թուլացած Հայաստանը ընտրության մեծ հնարավորություն այսօր չունի։ Այն զրույցը, որ կարող էինք ունենալ մինչեւ 2020-ի աշուն, որի նախաձեռնողը եւ վարողը կարող էինք լինել մենք, գոնե տեսանելի ապագայում, տեղի ունենալ չի կարող։

Այսօրվա զրույցը մեր նախաձեռնածը չէ։ Այդ զրույցին մեզ կանչում են։ Մենք չենք վարում այն։ Դժվար է ասելը, թե ինչ կտա մեզ այս զրույցը։ Բայց զրույցին մասնակցելը պարտադիր է։ Հակառակ դեպքում առանց մեզ հետ քննարկելու կտանեն մեզնից այն, ինչ հարկ կհամարեն։ Այդպես արդեն եղել է 1920-ի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում, երբ պարտադրված ենք եղել համաձայնել ներկայացված բոլոր պահանջներին եւ վերջնագիր ստորագրել։

Տարիների մեր սխալի պատճառով այսօր կորցրել ենք ոտքի տակի հողը։ Եթե այսօրվա զրույցը մերժենք, ինչը պահանջում են հնարավոր բոլոր անկյուններից, ավելին ենք կորցնելու։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանը վատի եւ վատագույնի միջեւ ընտրության առջեւ է կանգնած։ Մեր մեղքով, այլ մեղավոր չկա։ Մեր խնդիրն այսօր պետք է վատագույնից խուսափելը լինի։ Իսկ դրա համար պետք է զրուցել հարեւանների հետ, հաշվարկված ու շրջահայաց զրույց վարել։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հայաստանի առաջընթացն ու թերացումները բնապահպանության ոլորտում
հաջորդը
ՌԴ-ն Կիեւի ռազմական հանցագործությունների ապացույցներ է հավաքում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն