• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Զարգանալ լեհական օրինակով

Աննման Մինասյան 16:45 | 17.03.2022
Աննման Մինասյան 16:45 | 17.03.2022
Gyumri-EU

Մարտի 16-ին Գյումրիում տեղի ունեցավ Վանաձորի, Գյումրու եւ Լեհաստանի Պիլա քաղաքների համագործակցությամբ «Դաշինք հանուն կայուն եւ կանաչ կառավարման» (ԿԿԿ դաշինք) ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը:

Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։ Նախաձեռնության շնորհիվ Գյումրին եւ Վանաձորը շուտով կունենան նոր, էկոլոգիապես մաքուր, էլեկտրական հանրային ավտոբուսներ, աղբատար մեքենաներ, տեսակավորող աղբամաններ։ Քաղաքներում կավելանան էլեկտրական լիցքակայանները։ Պիլա քաղաքի փորձով հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքները կունենան նոր քաղաքականություն եւ ընթացակարգեր, ըստ որոնց՝ կիրականացնեն նորարարական քաղաքաշինություն։ Շուտով բնությունն աղտոտող թափոնները կվերամշակեն՝ միաժամանակ մաքրելով միջավայրն ու հավելյալ եկամուտներ ապահովելով համայնքի զարգացման համար։

Ղեկավար կոմիտեում ընդգրկված են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, 3 քաղաքների ղեկավարները, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, շրջակա միջավայրի նախարարությունների, Կադաստրի եւ Քաղաքաշինության կոմիտեների, մարզպետարանների, համայնքային միությունների ներկայացուցիչները։

Հանդիպման սկզբում ղեկավար կազմի ներկայացուցիչներն ամփոփեցին ծրագրի առաջին փուլի գործունեության արդյունքները։ «ԿԿԿ դաշինք» ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին ներկաներին եւ համացանցով քննարկմանը մասնակցող Պիլայի քաղաքապետ Պյոտոր Գոլովսկիին ներկայացրեց տարեկան գործունեության արդյունքների ամփոփ տվյալները։ Ասաց, որ կազմը լիարժեք ձեւավորված է, կատարված են գնումները, փորձագետներն ընտրված՝ աշխատանքների կատարման համար կազմ ու պատրաստ են։ Արդեն ուսումնասիրել ու հետազոտել են քաղաքների կարիքները։

Ըստ Լափաուրիի՝ առաջին նիստում նախանշված գործողությունների ծրագրից մի փոքր հետ են մնացել, քանի որ Վանաձորում մինչ այժմ չկա պաշտոնատար անձը՝ քաղաքապետը, ով պետք է ստորագրի համաձայնագիրը։ Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչները շտապեցին հայտնել՝ մարտի ընթացքում Վանաձորը կունենա քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ տեղեկացրեց, որ քաղաքում աղբի մշակման հոսքագծի տեղը որոշված է, քաղաքի ավագանին էլ ընդունել է «Գյումրու ավտոբուս» ՀՈԱԿ-ի կանոնադրությունը, պատրաստ է ռազմավարությունը։ Սամսոնյանն ասաց, որ ծրագրից ոգեւորված՝ որոշել են ձեռք բերել եւս մի քանի էլեկտրական ավտոբուսներ՝ ամբողջ քաղաքի տրանսպորտային համակարգը փոխարինելու նորով։ Անի թաղամասի 4 բազմաբնակարան շենքեր էլ կջերմամեկուսացվեն՝ խնայելով էներգիան ու բնակիչների միջոցները։

Հանդիպումն ավարտվեց առաջիկա տարվա աշխատանքային պլանի հաստատմամբ։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ղրիմի ապագան ընդմիշտ Ռուսաստանի հետ է․ Զախարովա
հաջորդը
Ուկրաինա է վերադարձել 310 հազար ուկրաինացի փախստական

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն