• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

«Ազնավուր»-ը Լոռու մարզի համար

Տաթեւիկ Ճուղուրյան 19:45 | 17.03.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 19:45 | 17.03.2022
Aznavour foundation

Քառասունչորսօրյա պատերազմի ֆիզիկական ու հոգեբանական ծանր վնասվածքները հաղթահարելու համար Լոռու մարզում բնակվող երիտասարդներն այսուհետ Երեւան չեն գնա։ Վանաձորի բժշկական կենտրոնի նոր՝ վերականգնողական բաժանմունքը համալրվել է վերջին սերնդի սարքավորումներով եւ մարզական գույքով, ինչը լիարժեք բուժման եւ շարժունակությունը վերականգնելու հնարավորություն կտա շահառուներին։

Մարզում զինհաշմանդամների համար նման պայմաններ ստեղծելու նախաձեռնությունն «Ազնավուր» հիմնադրամինն է։ «Համակցված վերականգնողական բուժման ապահովում հետպատերազմյան Հայաստանում» ծրագրին մասնակցել է նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարության ճգնաժամային աջակցության կենտրոնը՝ 205 հազար եվրո ներդրմամբ։ Ծրագրի հայաստանյան գործընկերները առողջապահության նախարարությունն ու Վանաձորի բժշկական կենտրոնն են։

Aznavour foundation
Aznavour foundation
Aznavour foundation

«Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել մեր զինհաշմանդամների համար։ Մեր շնորհակալությունը եւ պարտավորությունն է նրանց եւ նրանց ընտանիքների հանդեպ»,- բաժանմունքի բացման արարողությանը ներկաներին ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ծառայությունների հասանելիության տեսանկյունից կարեւորեց վերականգնողական կենտրոնի՝ Լոռու մարզում գտնվելու հանգամանքը։

«Հայաստանի մարզերի համաչափ զարգացումը միանշանակ մեզ համար առաջնահերթություն է, եւ առողջապահական համակարգի զարգացումն այս տրամաբանության մեջ պետք է շարունակվի»,- նշեց նախարարը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, խոսելով Փարիզում նախորդ շաբաթ տեղի ունեցած ֆրանս-հայկական համագործակցությանը նվիրված ֆորումից, նշեց, որ հատկապես առողջապահության ոլորտում ընդհանուր համագործակցությամբ նոր ծրագրեր կիրականացվեն։

Anne LouyotԻսկ վերականգնողական բաժանմունքի ստեղծմանն աջակցելը պայմանավորված է եղել նախ հրատապ օգնության, ապա ծրագրի երկարաժամկետ լինելու հանգամանքով։

Սոցիալական, կրթական եւ մշակութային գործունեությամբ հայտնի «Ազնավուր» հիմնադրամի համար 44-օրյա պատերազմի օրերին առաջնահերթ է դարձել առողջապահության ոլորտը․ 40 հիվանդանոց համալրվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, պատերազմից տուժած 42 հազար մարդ օգտվել է Ֆրանսիայից Հայաստան եկած հումանիտար օգնությունից։

«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրը, պատմելով պատերազմի օրերին ունեցած զգացողությունների մասին, ասում է՝ անկարողության զգացողությունն այլեւս չկա։

Kristina Aznavour«Իրական հերոսները հենց այդ տղաներն են, այն կանայք են, որոնք կորցրել են իրենց ամուսիններին, իրենց հարազատներին, մտերիմներին: Իսկ մենք ընդամենը փորձում ենք աջակցող մի փոքր բան անել։ Ուժը նրանց մեջ է, որ կարողանում են հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները, որպեսզի վերածնվեն։ Եվ մենք այստեղ ենք՝ նրանց կողքին լինելու համար, եթե երբեւէ ունենան օգնության կարիք»,- ասում է հիմնադրամի տնօրենը։

Վանաձորի բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքի միջոցով նպատակ կա ապակենտրոնացնելու վերականգնողական խնամք ունեցող մարդկանց տեղաբաշխումը՝ հաշվի առնելով նման կենտրոններ ունեցող Երեւանի եւ Գյումրիի հեռավորությունը։

Երկու մասի բաժանված դահլիճի առաջին սրահում վերականգնողական սարքավորումներ են, որոնց միջոցով իրականացվում է բուժումը։ Երկրորդ սրահում մարզասարքերի օգնությամբ արդեն ամրապնդվում են եղած արդյունքները։ Տղաների հետ աշխատում են բժշկական կենտրոնի մասնագետները, որոնց վերապատրաստել են ֆրանսիացի փորձառու բժիշկներ։ Ծրագրի մեկնարկից մինչ այսօր 14 մարդ է վերապատրաստվել։ Եվս երկու խումբ ֆրանսիացի մասնագետներ այս նպատակով Հայաստան կգան մայիսին։

Վերականգնողական բաժնի թերապիստ Գեւորգ Սիրունյանը նշեց, որ հիվանդներն այլեւս չունեն Երեւան գնալու կարիք, որովհետեւ տեղում հնարավորություն կա հաղթահարելու վերականգնողական խնդիրները։

Gevorg Sirunyan«Հնարավորություն ունենք տարբեր խնդիրներով մի քանի հիվանդի միաժամանակ ընդունելու։ Այս պահին ֆիզիկական վերականգնման կարիք ունեցող գրանցված 27 անձ ունենք, որոնց մի մասի հետ աշխատանքն արդեն սկսել ենք՝ ըստ առաջնահերթության»,- ասում է Սիրունյանը եւ ավելացնում՝ նորաբաց բաժանմունքը սպասարկելու է ամբողջ բնակչությանը։

Պատերազմի մասնակից Ակսել Շամիրյանն արդեն բուժման 4-5 կուրս է անցել այստեղ։ Ասում է՝ կոնտուզիա էր ստացել պատերազմի ժամանակ, բայց բուժման կարիք չի զգացել։ Շրջապատում, սակայն, նկատում են նրա բուժման արդյունքը։

Aksel ShamiryanԾրագրի ֆիզիկական վերականգնման բաղադրիչից բացի՝ «Ազնավուր» հիմնադրամը պատերազմի առաջին իսկ օրերից սոցիալական ու հոգեբանական աջակցություն է իրականացրել Լոռու մարզում՝ գործակցելով տեղի կազմակերպությունների հետ։

Sofi Minasyan«Երիտասարդ աղջիկներ, որոնց ամուսինները պայմանագրային զինծառայող էին եւ սահմանից սահման էին գնում, աշխատանք չունեին ու երեխաներին էին պահում, շատ վատ իրավիճակի մեջ էին հայտնվել։ Փորձում էինք գտնել կազմակերպությունների, որ նրանց մասնագիտական հմտություններ կսովորեցնեին։ Եվ արդյունքում շահառու կանանցից մեկը գեղեցկության սրահ է հիմնել։ Պատերազմին մասնակից տղաներից 48-ի հետ հիմա աշխատում ենք։ Գալիս են, հետո բերում նաեւ իրենց ընկերներին»,- պատմում է «Արփի» ՀԿ-ի նախագահ, հոգեբան Սոֆիկ Մինասյանը, ապա շարունակում՝ մենք էլի սերունդ ենք փրկում, որովհետեւ հոգեբանական շատ մեծ խնդիրներ ունեն մեր զինվորները։

Իսկ «Ազնավուր»-ը կշարունակի աջակցության ծրագրերը, որովհետեւ «տեսնում են արդյունքները»։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ուկրաինայից ժամանած 4000 քաղաքացիների մեծ մասը հայեր են
հաջորդը
Ուկրաինացիներիս համար փետրվարի 24-ը չի ավարտվել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 4

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն