• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Խորհուրդ մեր մասին մտահոգ «իմաստուն» իշխանություններին

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 18.03.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 18.03.2022
casino

Անկեղծ ասած՝ չէի ցանկանա էս թեմային կրկին անդրադառնալ։ Բայց ի՞նչ անեմ, իշխանության կարկառուն ներկայացուցիչներն են ստիպում։ Խոսքը՝ մեր ու մեր առողջության մասին մտահոգ իշխանության ուղղակի հանճարեղ քայլերին է վերաբերում։

Չասեք՝ էլի խոսեց աղամանների մասին։ Բա ի՞նչ անեմ, եթե առողջապահության տիկին նախարարն իր հայտարարությունները հասցնում է աբսուրդի՝ նախ ասելով, թե մարդիկ որ աղամանը տեսնում են, անկախ իրենցից աղ են ցանում ուտելիքին, ապա եւ՝ թե ինքը իրենց տանն էդ պատճառով աղամանը պահում է պահարանում։

Այսինքն` ինքը գիտի, որ եթե աղամանը սեղանին լինի, իրեն չի կարող զսպել, անընդհատ աղ կանի իր ճաշին։ Եվ, ահա, իր վարքով դատում է նաեւ ուրիշների վարքի մասին։ Հավանաբար նաեւ ակնկալում է, որ ասենք՝ «Շնորհակալություն սիրելի կուսակցությանը, նախարարին եւ նրա մեծ առաջնորդ Փաշինյանին՝ մայրական եւ հայրական հոգատարության համար» (բուռն ծափահարություններ, որոնք վերածվում են օվացիայի)։

Դե, էդպես նաեւ, մի այլ նախարար ինքը խաղամոլ է՝ գովազդից դրդված սկսում է կազինոներում խաղալ, ուստի խաղատների գովազդն ամենուր արգելելու օրինագիծ է մշակում։ Իհարկե՝ «մեր մասին մտահոգվելով»։

Բայց մտահոգվելու հարցում բոլորին տվեց-անցավ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հայտնելով դարակազմիկ մի միտք.

«… Միգուցե տնտեսվարողները ժողովրդի պանիկան զսպելու համար են ապրանքների գինը բարձրացրել, որպեսզի անհարկի գնումներ չանեն»:

Հոյակապ է, հանճարեղ է, ցնցող է, աննախադեպ է։

Ո՞նց մինչեւ հիմա ոչ մեկի մտքով սա չէր անցել։ Պետք է ավելի շատ թանկացնել, էդ դեպքում ժողովուրդը շատ հաց չի գնի, շատ կարագ չի գնի, շատ շաքար չի գնի, ի վերջո, քիչ ուտելով, կանցնի առողջ ապրելակերպի։

Համ էլ, դե «պանիկան» (ի գիտություն նախարարի, հայերեն դրան ասում են խուճապ) գիտե՞ք ինչ է անում։ Նախ՝ ստեղծում է ապրանքների դեֆիցիտ, սա էլ, բնականաբար, առաջացնում է հերթեր։

Իսկ հերթերը…

Դե, ո՞ւմ հայտնի չէ, որ հայ ժողովուրդը հերթ կանգնել չգիտի։ Մեկը խցկվում է առաջ, մյուսն ընկերների համար էլ է հերթ պահում, սկսվում է հրմշտոց, հայհոյանք, աղմուկ, կռիվ, մեկի աչքն է վնասվում, մյուսին տանում են ոստիկանություն, բայց մեկ է, հերթում հրմշտոցը չի դադարում։

Մի՞ թե հիմա, երբ բոլորս պետք է համախմբվենք, մեզ պետք է նման պատկեր։ Եվ դրա համար էլ, որպեսզի ոչ մեկի աչքը չվնասվի, ոչ մեկը հերթում կռվելու համար չհայտնվի հիվանդանոցում կամ ոստիկանությունում, տնտեսվարողները, Քերոբյանի հանճարեղ գաղափարին ականջալուր, գները բարձրացնում են։ Մարդկանց գնողունակությունն ընկնում է, դեֆիցիտը վերանում է, հերթերը՝ նույնպես…

Շարունակությունը արդեն հասկացաք։ Վերանում են կռիվները, եւ ոգեւորված իշխանության ու նրա հովանավորյալ տնտեսվարողների հանճարեղ քայլով ժողովուրդը համախմբվում է «սիրելի առաջնորդի» եւ նրա ղեկավարած կուսակցության շուրջ։

Էս փորձը պետք է անպայման փոխանցել էնպիսի հետամնաց երկրների, ինչպիսիք են, ասենք, ԱՄՆ-ը կամ Գերմանիան։ Ի՞նչ են ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ընկել «պանիկայի» մեջ։

Բայց ես հիմա առաջարկում եմ Քերոբյանին ու նրա «հանճարեղ առաջնորդ» Փաշինյանին՝ մեր մասին մտահոգությունների ասպարեզում կանգ չառնել ձեռք բերվածի վրա եւ ավելի առաջ գնալ։

Որպեսզի մենք այլեւս ձմռանը չմրսենք, գարնանային սրացումներ չունենանք, ամռանը շոգից լեզուներս կախ չտանք, ալկոհոլ օգտագործելու պատճառով լյարդի ցիռոզ չստանանք, հարեւանները նախանձից չպայթեն, ուրիշների հաջողություններին ինքներս չնախանձենք ու դրանից նյարդային հիվանդություններ չստանանք, մի խոսքով՝ իզուր տեղ չզբաղեցնենք այս արեւի տակ, թող իշխանությունները մեզ դատապարտեն մահապատժի՝ գնդակահարության կամ կախաղանի։

Ինչպես կասեր անցյալ դարի մի այլ «հանճարեղ» առաջնորդ՝ «չկա մարդ, չկա պրոբլեմ»։ Ո՛չ ապրանքների դեֆիցիտ կլինի, ո՛չ էլ «պանիկա» ու հրմշտոց, ո՛չ ցուրտ, ո՛չ շոգ, ո՛չ էլ սով…

Համարյա համոզված եմ, որ «իմաստուն առաջնորդ» Փաշինյանին ձայն տված չգիտեմքանի հարյուր հազարի մեջ լիքը մարդ կլինի, որ այս որոշմանն ի պատասխան, հայտնի խորհրդային անեկդոտի նման կհարցնի.

— Իսկ պարանը (կամ փամփուշտը) դուք կտա՞ք, թե՞ ինքներս պիտի բերենք։

Ի դեպ, «հարգելի» իշխանություննե՛ր, սա նաեւ ձեր ընտրության հարցը կլուծի. պանիկյորներից (խուճապահարներից, էլի) պրծնելով` դուք կունենաք մաքուր, ստերիլ, հավատարիմ ու նվիրված ընտրազանգված եւ հաջորդ ընտրություններում կհաղթեք 99,98 տոկոսով։

Այսինքն՝ ի վերջո կհաստատեք էն միակուսակցական դիկտատուրան, որին ձգտում է «իմաստուն առաջնորդը»։

Հ. Գ. Էսքանը գրելուց հետո մեջս մտավախություն առաջացավ։ Բա որ սրանք սարկազմը չընկալեն ու, ասածս լուրջ ընդունելով, իսկապե՞ս նման որոշում կայացնեն։ Մանավանդ` հեռու չէ իրենցից։ Մեծ սահմանադրագետ մի կարկառուն ՔՊ-ական օրինագիծ կմշակի, եւ մնացած յոթանասունմեկ հոգին կսեղմի համապատասխան կոճակը։

Վայ, հանեմ աղամանը պահարանից ու աղ անեմ ձեր անալի ուղեղներին, հա՜…

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Տարածքային ամբողջականության վերականգնումը՝ առաջնահերթություն
հաջորդը
ՌԴ-ի անդամակցության դադարեցումը՝ կործանարար նախադեպ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն