• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ինչ ուտել, ինչքան ու ինչպես

Մարի Չաքրյան 15:30 | 23.03.2022
Մարի Չաքրյան 15:30 | 23.03.2022
kitchen cleaning

Խոհանոցը մաքրել ճաշ եփելուց առա՞ջ, թե՞  հետո. այս հարցն ինձ խորհելու առիթ տվեց, երբ ուզում էի ավելին իմանալ սննդի անվտանգության մասին:

Մթերքի սպառման մեջ 100% հասկացություն չկա: Անգամ հացը ոչ բոլորն են օգտագործում, կան մարդիկ, որ ուղղակի չեն կարող մարսել սնձան՝ գլուտեն պարունակող բույսերից պատրաստված ցանկացած մթերք: Ուստի չկա սննդակարգի մի տարբերակ, որ ցուցվի բնակչության 100%-ին:

Օրինակ՝ թռչնամսում հակաբիոտիկների պարունակության ազդեցությանն առավելապես ենթարկվում է բնակչության 2%-ը՝ առողջ ապրելակերպի հետեւողները, քանի որ նրանց խորհուրդ է տրվում շոգեխաշած թռչնամիս ուտել: Նրանք էլ այն օգտագործում են շաբաթական առնվազն երեք անգամ, բայց մեր բնակչության մյուս մասը թռչնամիս օգտագործում է շաբաթական մեկ կամ երկու անգամ:

Ի տարբերություն թռչնամսի՝ հնդկաձավարում հնարավոր պարունակվող միկոտոքսիկների ռիսկի խմբում դիաբետով հիվանդներն ու երեխաներն են, քանի որ նրանք հնդկաձավար ավելի շատ են օգտագործում:

Քրոնիկ սննդային ռիսկերի տեսանկյունից կարեւոր է նաեւ մարդու սեռը: Տղամարդկանց միջին քաշը մեծ է կանանց միջին քաշից, հետեւաբար կանանց վրա անցանկալի նյութը կարող է առավել մեծ ազդեցություն թողնել կամ թունավորման պատճառ դառնալ:

Երեւանում ունենք օրական 100-600 գրամ հաց սպառողներ, եթե միջինացնենք ու 300 գրամով հաշվարկ անենք, փոքր ռիսկայնությամբ բնակչության ռիսկը արհեստականորեն կբարձրացվի, իսկ մեծ ռիսկայնությամբ խմբի համար կրկնակի կնվազի: Բացի այդ՝ օրական 200 գրամից ավելի հաց սպառողները Երեւանում բնակչության 10%-ն են: Ուստի որեւէ սննդակարգ մշակելիս պետք է հարցը դիտարկել բազմակողմանիորեն ու հաշվի առնել բոլոր հանգամանքները:

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի «Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոն»-ի ղեկավար, սննդագետ Դավիթ Պիպոյանի տեղեկացմամբ կա նաեւ «ռիսկի գնահատման վատագույն սցենար» հասկացությունը, որի մեթոդաբանությունը կենտրոնը փոխառել է Իտալիայի գործընկերներից:

«Այս դեպքում վերցվում է միջավայրի աղտոտիչի առավելագույն պարունակությունը: Օրինակ՝ ՀՀ-ում արտադրվել է ինչ-որ մթերք, որում այդ աղտոտիչի առավել քանակը գրանցվել է լոլիկում: Վերցնում ենք լոլիկը, մյուս կողմից վերցնում ենք օգտագործման առավելագույն քանակը՝ հավանական առավելագույն սպառումը: Ու հաշվարկում ենք մարդու առողջության հավանական ռիսկը, որի անունը դնում ենք վատագույն սցենար»,- պարզաբանում է նա:

Նման դեպքում բնակչությանը տեղեկացվում է, որ վտանգ կարող է լինել աղտոտված կոնկրետ մթերքը առավելագույն քանակությամբ օգտագործելու դեպքում:

Պիպոյանը նշել է, որ վտանգը միշտ կա, եթե չեք պահում մթերքի հետ վարվելու տարրական կանոնները:

Նա ոչ մի դեպքում խորհուրդ չի տալիս լվանալ տավարի միսը կամ թռչնամիսը, քանի որ լվանալու ժամանակ բոլոր մանրէները տարածվում են խոհանոցում, ընկնում հաց կտրտելու տախտակի վրա, սպասքի վրա, ամենուր ու կարող են սննդային թունավորման պատճառ դառնալ: Փոխարենը ընդամենը 1 րոպե կարելի է եռացնել թռչնամիսն ու վերացնել թռչնաբուծարանում օգտագործված անասնաբուժական դեղամիջոցների, հակաբիոտիկների ու տոքսիկանտների հնարավոր վտանգը:

Ինչ անել, երբ բավարար տեղեկություն չունեք այս կամ այն մթերքի օգտակարության, պիտանիության կամ որակի մասին հարցին ի պատասխան զրուցակիցս խորհուրդ է տալիս բազմազան դարձնել սննդակարգը: Անգամ նույն մթերքն օգտագործելիս ընտրել տարբեր ընկերությունների, տարբեր վայրերում արտադրված, տարբեր տեղերից գնված մթերք:

«Մենք՝ հայերս, կոնսերվատիվ ենք, դժվարությամբ ենք հրաժարվում այս կամ այն սովորույթից, ինչը մեծացնում է ռիսկը»,- ասում է զրուցակիցս:

Հատկապես, երբ տանը երեխաներ կան, ցանկալի է մշտապես բանջարեղեն ու միրգ ունենալ սննդակարգում, բայց այստեղ էլ մի նոր խնդիր է առաջ գալիս՝ թունաքիմիկատների հնարավոր պարունակությունը: Ի՞նչ անել:

Դավիթ Պիպոյանը դեպքեր է հիշում, երբ մաքրասեր տնային տնտեսուհիները աման լվալու հեղուկով են փորձում հեռացնել մրգի ու բանջարեղենի յուղալույծ շերտը՝ եղած թունաքիմիկատներին ավելացնելով եւս մեկը:

«Հատկապես ներկրած միրգն ու բաջարեղենը սննդային հավելումներ են պարունակում: Դրանք հաճախ պատում են յուղային շերտով՝ միջատներին վանելու նպատակով: Սարդերն ու թրթուրները եւս սիրում են այն համեղ բանջարեղենը, ինչ մենք»,- ասում է Պիպոյանը: Նա խորհուրդ է տալիս հատկապես ներկրված ու ոչ սեզոնային մրգերը 15 րոպե դնել թույլ քացախաջրի կամ սոդայաջրի մեջ, հետո միայն օգտագործել:

Անդրադառնալով սկզբում հնչեցրած հարցին՝ ասեմ, որ խոհանոցը սննդի մանիպուլյացիայի ամենակարեւոր օղակն է: Այստեղ է, որ մթերքը կարելի է պատշաճ մշակելով դարձնել պիտանի եւ հակառակը, ամենալավ հումքն՝ անպիտան:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Արտակարգ ռեժիմով աջակցություն Ուկրաինայից Ռումինիա տեղափոխվող հայերին
հաջորդը
Բայդենն ու Էրդողանն առանձին հանդիպում կունենան Բրյուսելում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն