• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Դուռ, որով անցնելով՝ հայտնվում ենք սիրո տիրույթում

Բենիամին Հովակիմյան 16:00 | 24.03.2022
Բենիամին Հովակիմյան 16:00 | 24.03.2022
hands

Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական.
Ծաղիկներո՜ւ պէս զայն ժողվեմ ճամբուս վրան`
Նայուածքներուն մէջ ամէնուն եւ ամէն օր:
Միսաք Մեծարենց

Մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է հանդիպել մեկին, ով կհամակի իրեն ուշադրությամբ, կլինի լսող ականջ, կցուցաբերի սրտացավ մոտեցում: Մարդուն պետք է, որ իրեն լսեն, հասկանան, ցավակցեն, իր ուրախության հետ ուրախանան եւ տխրության հետ տխրեն: Ահա թե ինչ է նա փնտրում: Բավական է՝ մեկը մեր նկատմամբ նման մոտեցում դրսեւորի, եւ մեր բեռը թեթեւանում է, ցավը՝ քչանում, ելքեր են գտնվում մինչ այդ անելանելի թվացող իրադրություններից։ Նման վերաբերմունքը հոգեբանությունում անվանվում է էմպաթիա։ Այն իր դրսեւորումներով նման է կարեկցանքին, սրտակից կամ ապրումակից լինելուն։ Սակայն ժամանակակից փիլիսոփայությունում այս հասկացության իմաստը շատ ավելի ընդարձակ է։

Ինչ է էմպաթիան

Էմպաթիան մեկ այլ անձի ներաշխարհը, հույզերն ու մղումները գիտակցված վերապրելու, ապրումակցելու մարդու ունակությունն է, այլ կերպ ասած՝ ուրիշի վիճակի մեջ մտնելը։ Ժողովրդական խոսքով՝ էմպաթիան դիմացինի կաշվի մեջ մտնելն է ու նրա դիրքից աշխարհը տեսնելը:

«Էմպաթիա» բառի արմատը հունարեն պաթոսն է, որ թարգմանաբար նշանակում է հույզ, կիրք, կարեկցանք: Սակայն դա որոշակի զգացմունք չէ սիմպատիայի եւ անտիպատիայի նմանությամբ։ Ճիշտ հակառակն է. էմպաթիայի վիճակ մտնելու համար պետք է կարողանանք դեն դնել մեզ անգիտակցորեն պատող համակրանքներն ու հակակրանքները։ Էմպաթիայում առկա է կարեկցանքը, բայց դա նույնական չէ նաեւ կարեկցանքի հետ։ Էմպաթիան այն է, երբ մարդը գիտակցված զգում է դիմացինին ամբողջությամբ, միանգամից եւ խիստ որոշակի։

Եթե կան սրտակից հարաբերություններ, կապեր, ուրեմն կա էմպաթիա։ Զարգացած էմպաթիա ունեցողը կարողանում է դիտել աշխարհն այլ, իր ունեցածից տարբեր դիրքից։ Կարողանում է կանգնել ընդդիմախոսի տեղում եւ հասկանալ, թե ինչու է նրա տեսակետը իր համար ճիշտ տվյալ պարագայում, հասկանում է ներքին մղումները, որոնք նրան բերել են նման եզրահանգման։

Վստահ կարող ենք պնդել, որ մարդկանց տառապանքների հիմնական պատճառը հենց էմպաթիայի պակասն է։ Եվ երբ մարդը բավականաչափ զարգացնի էմպաթիայի ունակությունը, աշխարհը կփոխվի, մարդիկ կդառնան առավել սրտակից, այլեւս միմյանց ցավ չեն պատճառի, պատերազմները կդադարեն։

Պատերազմներ

Փնտրենք պատճառները եւ կտեսնենք, որ պատերազմների հիմքում եւս ընկած է միմյանց չհասկանալը, էմպաթիայի բացակայությունը։ Եթե լինի էմպաթիա, եթե իրոք զգանք կողքինի ցավն ու հոգսը, եթե ընկալենք, թե ինչու են նրանք այդպես մտածում, բացառվելու են պատերազմները։

Այսօր Մարիուպոլ քաղաքը, որ անվանակոչված է Մարիամ Աստվածածնի անունով, ավերվում է: Մարդիկ չունեն հոսանք, դեղորայք, ջուր, սնունդ: Նրանք օրերով մնում են նկուղներում, այնտեղ ապրում, սնվում, երեխաներին խնամում, անգամ ծննդաբերում են։ Իսկ քաղաքը գիշեր-ցերեկ ռմբակոծվում է։ Եվ չկա հնարավորություն որեւէ կերպ դուրս գալու այդ շրջափակումից: Հավատացնում եմ ձեզ՝ մարդկային չէ այս կերպ վարվելը։ Մարդ լինելը հենց դիմացինի ցավն ու հոգսը զգալն է: Ավելին՝ մենք այնքանով ենք մարդ, որքանով կարողանում ենք զգալ մեր մերձավորին եւ կիսել նրա հոգսը:

Եթե փնտրում ենք խաղաղություն, էմպաթիան հենց այն որակն է, որ անհրաժեշտ է դրան հասնելու համար։ Եթե զգում եմ կողքինի ցավն ինչպես իմը, նրան ցավ չեմ պատճառի։ Այնպես որ մարդ-մարդ հարաբերությունների կայացման համար պակասում է հատկապես էմպաթիան՝ դիմացինին զգալը, նրա ցավերն ու հույզերը վերապրելը։

Սերը սկսվում է էմպաթիայից

Էմպաթիան զարգացնելու համար պետք է սովորել նախ չդատել եւ բացել սիրտը՝ զգալու համար դիմացինին։ Էմպաթիայի օրգանը մարդու սիրտն է։ Եթե այն փակ է, էմպաթիա լինել չի կարող։ Իսկ երբ մեր սիրտը բաց է, մենք զգում, նկատում ենք մարդու ներքին անկրկնելի գեղեցկությունը։ Եվ այդ ժամանակ ծնվում է սերը։ Այն հայտնվում է, երբ դիմացինի մեջ նկատում ենք աստվածային մի բան, որը մեզ հրապուրում եւ գերում է։

Էմպաթիան այն դուռն է, որով անցնելով՝ մենք հայտնվում ենք սիրո տիրույթում։

Ավետարանները պնդում են՝ «Աստված Սեր է»։ Ուրեմն էմպաթիան այն որակն է, որն անհրաժեշտ է աստվածայինին հաղորդ լինելու համար։

Ռուդոլֆ Շթայները գրում է՝ «Մարդկության առաջընթացի ընթացքում սերը դեպի մարդը ամբողջությամբ իշխելու է մարդկանց հոգիներում, ինչպես ինքնըստինքյան հասկանալի բնական մի բան»։ Ճանապարհը դեպ այս վերին վիճակները անցնում է էմպաթիայով։ Եթե չկա էմպաթիա, չի կարող լինել նաեւ սրտակից սեր։

Beniamin Hovakimyan
Բենիամին Հովակիմյան

Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀՀ ներկրվող 430 անուն ապրանք ազատվել է մաքսատուրքից
հաջորդը
Հայաստանն ու Ադրբեջանը ՇՀԿ դիտորդի կարգավիճա՞կ կստանան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն