• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Արտագնա աշխատողների գործն էլ կտրվեց

Աննման Մինասյան 13:30 | 25.03.2022
Աննման Մինասյան 13:30 | 25.03.2022
Migration armenian

Գարունը բացվել է, «խոպանի» շրջանը՝ նույնպես։ Շիրակի մարզի գյուղերում այս օրերին, որպես կանոն, տղամարդիկ վաղուց ճամպրուկները հավաքած ու Ռուսաստան մեկնած պետք է լինեին։ Բայց չեն գնացել, գնացողներն էլ փոշմանել են։ Ռուբլու փոխարժեքով պայմանավորված՝ տուն հասնող գումարն ուղիղ կես է եղել, նոր աշխատանքային պայմանները՝ խստացվել, բանկային փոխանցումների վրա էլ սահմանափակում է դրվել։

Ինչ անեն Ռուսաստանում աշխատանք փնտրողները, ինչպես վարվեն, որ օդանավակայանից ամենաանցակալի՝ «դեպորտ» արտահայտությունը չլսեն: Այս եւ բազմաթիվ այլ միգրացիոն հարցեր քննարկվեցին Շիրակի մարզի Ազատան եւ Սարատակ գյուղերի՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնող աշխատանքային միգրանտների հետ։ Խորհրդատվական հանդիպումը տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Ղրղզստանում, Հայաստանում եւ Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի միգրացիոն փորձագետ Տաթեւիկ Բեժանյանի եւ ծրագրի ՌԴ գործընկեր «Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկի հետ։

Փորձագետները հանգամանորեն ներկայացրին ՌԴ միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները, դրանց ազդեցությունը միգրանտների ու նրանց ընտանիքների վրա։

Ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն ասում է՝ նոր օրենքով միգրանտները պարտավոր են ափահետք հանձնել եւ լիարժեք բուժզննում անցնել ընդամենը 30 օրվա ընթացքում։ Եթե չհասցնեն, ժամանակավոր գրանցումը չեղարկվում է, որի պատճառով 5 տարով կարող են զրկվել մուտքի հնարավորությունից։ «Բացի այդ՝ միգրանտներին այլեւս ձեռնտու չէ ընտանիքով գնալ Ռուսաստան աշխատելու, քանի որ պետք է փաստաթղթով եկամտի չափ ներկայացնել, հիմնավորել, որ այդ գումարը հերիք է ընտանիք պահելու համար,- ասում է Բեժանյանն ու վստահություն հայտնում, որ արված է ամեն ինչ, որ արտագնա աշխատանքի մեկնելն անհնարին դառնա։

Tatevik Bezhanyan & Valentina Chupik«Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկն էլ ներկայացնում է իրավիճակներ, որոնց կարող է բախվել ցանկացած միգրանտ։ «Գործատուներն ասում են՝ դիմում գրեք, ձեւական ազատվեք աշխատանքից, բայց առանց պայմանագրի կշարունակեք աշխատել։ Խիստ հավանական է, որ դուք չեք ստանա գումար։ Կարող են նաեւ առաջարկել, որ քիչ գումարի տակ ստորագրելով՝ շատ աշխատավարձ կստանաք, մի՛ արեք, քանի որ կստանաք այնքան, որքան գործատուի սիրտը կուզի»,- ասաց Վալենտինա Չուփիկը։

Անկախ դժվարություններից՝ արտագնա աշխատողները եւս մեկ անգամ ասացին, որ ՌԴ չմեկնել չեն կարող։ «Ի՞նչ անենք այստեղ, ինչո՞վ ընտանիք պահենք։ Հողագործությունը դարձրին անարդյունավետ աշխատանք։ Թեկուզ այս պայմաններով, բայց գնալու ենք, այլընտրանք չունենք»,- ասացին միգրանտները։

Որպեսզի աշխատանքային միգրանտը «խոպան» չգնա, այլ բիզնես սկսի սեփական երկրում, հանդիպման կազմակերպիչները ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր են իրականացնում․ այս պահին ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ համատեղ ծրագիրն ընթացքի մեջ է։ Սկսնակ ձեռնարկատերերին տրամադրվում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա եւ ֆինանսավորում դրամաշնորհների եւ փոխառությունների միջոցով:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ստոլտենբերգը եւս մեկ տարի կպաշտոնավարի
հաջորդը
Եթե ՌԴ-ն քիմիական զենք կիրառի, համարժեք պատասխան կստանա. Բայդեն

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն