• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Կրթությունը նման է սերմ ցանելուն

Աննման Մինասյան 14:30 | 26.03.2022
Աննման Մինասյան 14:30 | 26.03.2022

Շիրակի մարզն արդեն հողի անալիզի ժամանակակից ուսումնական լաբորատորիա ունի։ Լավագույն սարքավորումներով հագեցած սրահը միեւնույն ժամանակ նաեւ որպես քիմիայի լսարան կծառայի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի՝ Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։

Գյուղատնտեսական եւ կրթական այս ծրագիրն իրականություն է դարձել Եվրոպական միության ֆինանսավորվմամբ, Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից իրականացվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA) ծրագրի շնորհիվ։

Նոր սկզբունքներով ու արդիական տեխնոլոգիաներով գործող լաբորատորիայում կորոշվեն հողի միկրո- եւ մակրոտարրերի հարաբերությունն ու ֆիզիկական վիճակը։ Տեղում կիրականացվի նաեւ բույսի եւ ջրի հետազոտություն։ Նորաբաց հաստատության շնորհիվ մարզի հողօգտագործողներն այլեւս ստիպված չեն լինի հողի անալիզի համար գնալ արտասահման կամ մայրաքաղաք, վատագույն դեպքում էլ հողը մշակել՝ առանց անալիզի ենթարկելու։ «Հողի պահանջմունքը չիմանալով պարարտացնել այն նույնն է, թե սոված մարդուն ջուր տաս, կամ հակառակը՝ ծարավին՝ հաց»,- ասացին ֆերմերները։

Լաբորատորիայի աշխատակիցները նախապես վերապատրաստվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում։ Նրանք արդեն տիրապետում են նորագույն սարքավորումներով աշխատելու եւ հաշվարկներ կատարելու մեխանիզմներին ու նրբություններին։ Մասնագետները վստահեցնում են, որ հետազոտությունների արդյունքների առավելագույն ճշգրտությունը երաշխավորված է։

«Սերմերի տնկման համար պատշաճ հողերի կարիք կա. այդ առումով կրթությունը նույնպես նման է սերմ տնկելուն»,- ասաց EU-GAIA ծրագրի ղեկավար, ԱԶԳ ներկայացուցիչ Պասկալ Բոկկերսը։

Pascal Bokkers Նա գոհ էր կատարված աշխատանքից, ասաց՝ այսուհետեւ Շիրակի մարզում հողի ձայնը շատ ավելի լսելի եւ հասկանալի կդառնա։ Պարոն Բոկկերսը հիշեց իր ուսանողական տարիները, երբ ինքն էր սովորում գյուղատնտեսական բաժնում։ Իր փորձից փաստեց՝ տեսական գիտելիքը գործնականի հե՛տ միայն հիմնովին ու երկարատեւ արդյունք կտա։ «Լաբորատորիայի շնորհիվ շիրակցի ուսանողները պատրաստի գյուղատնտեսներ դուրս կգան քոլեջից»,- ուրախությամբ փաստեց նա։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը երախտագիտություն հայտնեց ԵՄ ներկայացուցիչներին, ասաց, որ նախաձեռնությունը կարեւոր է գյուղատնտեսության եւ կրթության ոլորտի համար։ «Սովորողները կստանան արդի կրթություն եւ իրենց գիտելիքները կներդնեն Հայաստանում կանաչ գյուղատնտեսության կայացմանը»։

Նախաձեռնությունը Շիրակի մարզում չի ավարտվի։ Շուտով նման լաբորատորիաներ կբացվեն նաեւ Վանաձորում եւ Նոյեմբերյանում։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մոսկվան ձգտում է Կիեւի հետ համապարփակ պայմանագիր կնքելու
հաջորդը
Քաղաքակրթական միասնություն չի եղել ու չկա

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն