• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՆերքինՔաղաքականություն

Նոր պատերազմի վտանգն առկա է

Թաթուլ Հակոբյան 12:00 | 29.03.2022
Թաթուլ Հակոբյան 12:00 | 29.03.2022
security council Armenia

2021 թվականի դեկտեմբերի սկզբին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը չնախատեսված, խորհրդապահական այց կատարեց Թեհրան՝ ստուգելու Իրանի կեցվածքը և գործողությունները Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում: Այդ օրերին հայկական կողմը խիստ մտահոգված էր. Բաքուն բաց տեքստով սպառնում էր ուժային ճանապարհով միջանցք բացել Սյունիքում:

Թեհրանը, որ Բաքվի հետ հերթական լարվածությունից հետո կարգավորեց և նոր մակարդակի հասցրեց հարաբերությունները հարևանի հետ, հավաստիացնում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանների դեմ Սյունիքում ոտնձգություններին անտարբեր չի մնա: Բայց ի՞նչ կարող է անել Իրանը Հայաստանի սահմանին ուժեր կուտակելուց և նախազգուշացումներից բացի, եթե ինքը՝ Հայաստանը, պատրաստ չլինի հետ մղելու ադրբեջանական հնարավոր ներխուժումները:

2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը առնվազն 4 ուղղություններով և ավելի քան 50 կետերում ներխուժել է Սյունիք, բայց մեծ հաշվով՝ ո՛չ Իրանը և ո՛չ էլ Ռուսաստանը չեն միջամտել: Անկասկած, մի բան է մի քանի հարյուր մետրից մի քանի կիլոմետր ներխուժումը, մեկ այլ բան՝ պատերազմի սպառնալիքով և ռազմական գործողություններով միջանցք ստանալը, որին ձգտում է Ադրբեջանը:

Բաքվում տեսնում են միջազգային խառնակ իրավիճակը և ձգտում են օգտվելու դրանից՝ Հայաստանին կանգնեցնելով փաստի առաջ:

Երեկ երեկոյան տեղի ունեցած Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջը ստեղծված վիճակը` այն գնահատելով խիստ լարված: Ադրբեջանը փորձում է գտնել մտացածին հիմնավորումներ՝ հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանին մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների համար: Պաշտոնական Երևանը վերահաստատել է ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը՝ Ադրբեջանի հետ անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:

«Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Ադրբեջանի հնարավոր հարձակման դեպքում Ռուսաստանի, Իրանի և միջազգային հանրության կեցվածքը խիստ կարևոր է, երբ Հայաստանը պատրաստ է կամ պատրաստ կլինի զսպելու հակառակորդին և նրան պահելու ելման դիրքերում:

Այս պայմաններում Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ չունենալը անթույլատրելի շռայլություն է, իսկ պաշտպանության նախարարի՝ Վեդիի նման փոքր համայնքում ներքաղաքական միջոցառման մասնակցությունը՝ անպատասխանատվության դրսևորում: Այսօր, երբ խիստ լարված է իրավիճակը, իսկ Հայաստանին անհրաժեշտ է ներքին համերաշխություն, պաշտպանության և անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հեռու մնան ներքաղաքական մանր խնդիրներից:

Հայաստան-Թուրքիա երկխոսության հարցում չկա որևէ առաջընթաց: Ճիշտ է, Անկարան այս պահին առաջ չի քաշում նախապայմաններ, սակայն որևէ լուրջ քայլ չի կատարում Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու ուղղությամբ: Հրապարակային չկապելով Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը Արցախյան իրավիճակի և Հայաստան-Ադրբեջան համագործակցության հետ՝ Անկարան շարունակում է ամբողջությամբ պաշտպանել Բաքվի դիրքորոշումը:

Իսկ Ադրբեջանը սադրիչ հայտարարություններով և գործողություններով ձգտում է հասնելու իր նվազագույն և առավելագույն պահանջներին:

Առաջին. Բաքուն պատրաստ է Երևանի հետ սկսելու խաղաղության բանակցություններ և հասնելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման, եթե Հայաստանը հստակ ճանաչի Ադրբեջանի սահմանների անխախտելիությունը և այդ սահմաններից ներս Արցախը:

Երկրորդ. հատուկ ճանապարհ պահանջելով Նախիջևանի և Թուրքիայի հետ Հայաստանի վրայով կապվելու համար՝ Բաքուն փորձում է սիմետրիկ դարձնել «զանգեզուրյան միջանցքը» Լաչինի 5 կիլոմետրանոց միջանցքի հետ: Մերժում ստանալով «զանգեզուրյան միջանցքի» հարցում՝ Բաքուն փորձում է նոր խոստումներ կորզել Մոսկվայից: Մասնավորապես, Ադրբեջանը պատրաստ է իրավական ձևակերպում տալու ռուս խաղաղապահների ներկայությանը, եթե հստակ արձանագրվի, որ նրանք՝ ռուս խաղաղապահները, Ադրբեջանի տարածքում են (պաշտոնական Մոսկվան օգտագործում է «ռուսական խաղաղապահ ուժեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում» ձևակերպումը), հակառակ դեպքում երեք տարի հետո չի երկարաձգելու նրանց մանդատը, որը ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում:

Երրորդ. Բաքուն ձգտում է հասնելու նրան, որ խաղաղապահների թեմային Հայաստանը որևէ կերպ ազդեցություն կամ մասնակցություն չունենա, որպեսզի իրավաբանորեն Լեռնային Ղարաբաղը համարվի բացառապես Ադրբեջանի ներքին հարց:

Tatul Hakobyan
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանուն Երկրի մարեցին լույսերը
հաջորդը
Եկել է արդյունավետ բանակցությունների ժամանակը․ Էրդողան

խմբագրական

Широко шагает Азербайджан

Ուկրաինա | Պատերազմ

Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբենկո

Promotion Image

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

«Պատերազմը ստիպեց արժեւորել կյանքի ամեն ակնթարթը»

լրահոս

  • Չտրվել ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին. Արցախի նախագահ

    23:52 | 27.01.2023
  • Մոսկվան ակնհայտորեն սխալ է հասկացել ԵՄ առաքելության նպատակը....

    21:08 | 27.01.2023
  • Կստեղծվի անտառների պահպանման շուրջօրյա ծառայություն

    20:39 | 27.01.2023
  • Բաքուն Երեւանին է փոխանցել սեպտեմբերին զոհված հայ զինծառայողի...

    20:18 | 27.01.2023
  • Կոնգրես է ներկայացվել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած բանաձեւ

    19:36 | 27.01.2023

ընտրանի

  • 1

    Նռնաձորը՝ քարտեզից դուրս

  • 2

    Ոտքդ տեղն է, ի՞նչ հաշմանդամության կարգ

  • 3

    Ժիրայր Լիպարիտյան. Տերմինաբանություն եւ ավելին. Միջանցքներ եւ տարանցիկ...

  • 4

    Հայաստանում կշահագործվի առաջին սանիտարական աղբավայրը

  • 5

    Ներմուծվող ավտոմեքենաները SOS համակարգ կունենան

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
« Փտր   Ապր »

© 2022 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա