• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Իտալական դիզայնը հայկական միջավայրում

Աննման Մինասյան 21:00 | 30.03.2022
Աննման Մինասյան 21:00 | 30.03.2022
Italian design day Gyumri

Մարտի 30-ին Իտալական դիզայնի համաշխարհային օրվա շրջանակում Գյումրիում մեկնարկեց «Վերասերունդ» խորագրով ամենամյա «Իտալական դիզայնի օր» 6-րդ միջոցառումը: Նախաձեռնողն ու իրականացնողը Հայաստանում Իտալիայի դեսպանատունն է, աջակցողները՝ «Մանչինին ամբողջ աշխարհում» դիզայներական ընկերությունն ու Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը:

Միջոցառմանը մասնակցում էին հայ եւ իտալացի դիզայներներ, ճարտարապետներ, հետազոտողներ, ձեռնարկատերեր: Քննարկման առանցքում Իտալիան եւ իտալական ստեղծագործության առանձնահատկություններն էին: Ներկաներին տեսակապով ողջունեց ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, կարեւորեց հայ-իտալական բարեկամությունը:

Ինչ անել, որ նորագույն լուծումներով դիզայնն ու ժամանակակից տեխնոլոգիաները ծառայեն հանուն կայուն ապագայի. դիզայներական գործի վարպետները քննարկել ու եզրահանգել են՝ միջավայրի պահպանությունն ու մաքուր էկոլոգիա ունենալու խնդիրն ուղղակիորեն համարում են իրենցը:

«Վերասերունդ» խորագրի հիմքում մասնագետները հին ու աղբի վերածվելիք իրերը վերարտադրելու գաղափարն են գործարկում: Առաջարկում են թափոնները նորոգել, թարմացնել եւ վերամշակել: Ավելի տեսանելի արդյունքի համար կարեւորում են խոշոր արտադրողից մինչեւ շարքային քաղաքացու պատրաստակամությունը: Որպես արդյունք՝ կունենանք նոր ու բարձրաճաշակ արտադրանք, չենք ունենա աղբ:

A. ManchiniԱլեսանդրո Մանչինին «Մանչինին ամբողջ աշխարհում» դիզայներական ընկերության հիմնադիր-տնօրենն է: Դուբայից ուղիղ Գյումրի է եկել, գալու նպատակը՝ ինչպես միշտ, իտալական մշակույթը տարածել ամբողջ աշխարհով: Դիզայները շփվել է գյումրեցի երիտասարդների հետ ու մեծ ներուժ է տեսել: Գոհունակություն է հայտնում, որ միջոցառման իրականացման վայրն այս անգամ Գյումրին է, ասում է՝ իսկական արվեստի կենտրոն է հայտնաբերել այստեղ:

Գյումրեցի ժամանակակից արվեստագետ, նկարիչ Կարեն Բարսեղյանը միջոցառման առաջ քաշած խնդիրները խիստ արդիական է համարում մեր երկրի համար, ասում է՝ արվեստագետն առաջինը պետք է ականջալուր լինի բնության ձայնին:

Karen Barseghyan«Տուրիզմ ենք զարգացնում, բայց բավարար չափով չենք կարողանում ապահովել միջավայրի մաքրությունը: Կարեւոր է, որ նյութը փոխենք այլ նյութի»: Երիտասարդ արվեստագետը խնդրի լուծման իր տարբերակը դեռ տարիներ առաջ էր գործարկել. ջինսերին երկրորդ, անգամ երրորդ կյանք է տալիս, վերամշակում ու ստեղծագործելու հումք է ստանում թափոններից: Իտալացի գործընկերների վերլուծություններն այս թեմայով կարեւոր է համարում, տարբեր երկրների փորձն էլ՝ անհրաժեշտ:

Գյումրիում Իտալիայի հյուպատոս Անտոնիո Մոնտալդոն կարեւոր է համարում միջոցառումը, ասում է՝ հաճելի է տեսնել, թե Իտալիայի մշակույթն ինչպես է մտնում հայկական իրականություն ու հատկապես Գյումրի:

Antonio Montaldo«Հայաստանը եւ Իտալիան շատ նման են իրար: Մշակութային այսպիսի համագործակցություններն էլ նպաստում են, որ մեր կապն ավելի ամրանա»,- ասում է հյուպատոսն ու վստահեցնում, որ մշակույթն ավելի բարեկեցիկ է դարձնելու գյումրեցու կյանքը:

Գյումրիում միախառնվել է հայ-իտալական դիզայներական միտքը, մասնակիցներն արդեն վստահեցնում են, որ 7-րդ միջոցառմանն անպայման ներկա կլինեն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թալիբները զինծառայողներին արգելել են սմարթֆոն օգտագործել
հաջորդը
Որքանո՞վ է Կիեւը պատրաստ կատարելու Մոսկվայի սկզբունքային պահանջները

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Մարտի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
« Փտր   Ապր »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն