• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • русская редакция
ՀայաստանՄենք

Սերսը գաղտնի չմնա

Մարիամ Սարգսյան 18:30 | 01.06.2022
Մարիամ Սարգսյան 18:30 | 01.06.2022
Sers village

Սերսում սերը չի պակասում՝ անկախ դժվարություններից: Վայոց ձորի սահմանամերձ գյուղի բնակիչները թեեւ գյուղի անվան պատմությունը հստակ չեն հիշում, բայց միաբերան պնդում են՝ հաստատ շատ սիրուց է:

Գյուղը, որ ժամանակին (ըստ Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի՝ 1914-ին) մինչեւ 1300 բնակիչ է ունեցել, օրեցօր դատարկվում է:

Andranik KarapetyanԳյուղի վարչական ղեկավար Անդրանիկ Կարապետյանն ասում է՝ 35 տնտեսություն է մնացել գյուղում, մոտ 200 հոգի է բնակվում, որոնց մի մասը տարվա միայն կեսն է անցկացնում Սերսում: Բարձրլեռնային գյուղի ցուրտ յոթ ամիսներին «սեզոնային» ապրողները տեղափոխվում են:

Badal Asatryan86-ամյա Բադիլ Ասատրյանը, որ ծնվել, մեծացել է Սերսում, հիմա այդ «սեզոնային» ապրողներից մեկն է դարձել: Ձմռանը որդու տուն՝ Վայք է գնում: Այս ամիսներին հարազատ գյուղում է: Ասում է՝ 2017-ին պառավը չմահանար, ձմռանն էլ կմնար Սերսում։ 21 թոռներն ու ծոռները Սերս քիչ են գնում, զբաղմունք չկա: Պապը կարոտով է հիշում Սովետի տարիները: Վստահ է՝ Սովետը լիներ, գյուղն էլ շեն կմնար:

Երեւանից մոտ 160 կիլոմետր հեռու գտնվող գյուղը քաղաքականությունից հեռու մնալ չի կարողացել: Բադիլ պապը թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ակտիվ քննադատ է: Ասում է՝ բոլորն էլ իրենց աթոռի «դարդն» են: Պապը հեռուստացույց ունի, բայց լուրերին իր սիրելի Սովետից մնացած ռադիոյով է հետեւում. ռադիոյով չեն խաբում, ասում է:

«Ոչ մեկն էլ ճիշտ չի խոսում, բոլորն էլ զավթել են ուզում՝ «էս ծառն իմն է, էս քարն իմն է», ժողովրդի համար էլ տեղ չկա: Ամեն մեկն իր մոտիկներին է բերում, պաշտոնի դնում: Սովետի ժամանակ էդպես չէր՝ գլուխ ունեիր, աշխատում էիր, չունեիր, նստում էիր»,- վստահեցնում է Բադիլ պապը:

Հարեւան Ծաղիկ տատն էլ իր օրինակով ապացուցում է՝ Սերսում հյուրերին սիրում են: Մեզ բաց չի թողնում, մինչեւ իր տուն չենք այցելում ու լսում իր երեք ազգանունների պատմությունը: Մեկն էլ Տեր-Ալեքսանյան է. պապը տերտեր է եղել: Գերեզմանը գյուղի «ժամտան»՝ Սուրբ Երրորդության բակում է։

Հիմքերը թուլացած, քարուքանդ եկեղեցին գյուղացիների հավատի հիմքերն ամուր կարողանում է պահել: Գյուղի տարեցներն ասում են՝ երբ եկեղեցուց մի քար է ընկնում, մի ընտանիք լքում է գյուղը: 10-րդ դարին թվագրվող կառույցը, որ ԽՍՀՄ տարիներին որպես պահեստ է ծառայել, վերջին անգամ վերանորոգվել է 1826-1827 թվականներին: Շատերն են եկել, նկարել, հույս տվել, թե կվերանորոգեն: Գործնականում ոչինչ չի արվել, բայց այսօր հույս կա: Վայք խոշորացված համայնքի ղեկավարը վերջերս այցելել է Սերս, հաշվարկներ են արել: Խոստացել են այս անգամ հույս տալով չսահմանափակվել:

Գյուղի վարչական ղեկավարն ակնկալում է՝ վերանորոգումից հետո կկարողանան նաեւ գյուղական զբոսաշրջությունը որոշ չափով զարգացնել, բնակիչները զբաղվելու բան կունենան: Տեսարժան վայրերը շատ են, բայց այցելուներ չկան: Սերսում հիմնականում այգեգործությամբ, մեղվապահությամբ եւ անասնապահությամբ են զբաղվում, բայց տարածքի մյուս գյուղերին բնորոշ խնդիրն այստեղ էլ կա՝ արտադրանքը սպառել չեն կարողանում: «Ասում էինք՝ մի փոքր ֆաբրիկա, մի գործարան բացեք, մարդիկ զբաղվեն, երիտասարդությունը հետ գա: Ո՞վ էր լսողը»,- ասում է Անդրանիկ Կարապետյանը:

Hasmik Harutyunyan19-ամյա Հասմիկ Հարությունյանն այն փոքրաթիվ երիտասարդներից է, որ դպրոցն ավարտելուց հետո Սերսում է մնացել: Համայանքապետարանում է աշխատում: Հասմիկը սովորել է գյուղի 8-ամյա դպրոցում, հետո հաճախել հարեւան Մարտիրոս գյուղի դպրոց: Իր դասարանում միակ աշակերտն է եղել, Մարտիրոսում արդեն մի քանի դասընկեր է ունեցել: Ոգեւորված պատմում է, որ կարողացել են եկեղեցու մասին այնքան բարձրաձայնել, մինչեւ «սայլը տեղից շարժվի»:

Sers

Համայանքապետարանի երիտասարդ աշխատակցուհին գյուղը լքել չի ուզում, ասում է՝ թե բոլորով թեւ-թիկունք լինեն, Սերսն անուշադրության «սեւ ցուցակից» կհանեն:

Sers villageԳյուղապետարանի վթարային շենքը գյուղացիների հավաքվելու միակ տեղն է: Նախկին զորամասում գյուղի փոքրիկ գրադարանն է, ընտրատեղամասը, ժողովների սրահը…

Sers villageՍրահի անկյունում էլ կշեռքն է, որով կշռում են մի քանի անգամ թանկացած սելիտրան, պարարտանյութերը: Դեռ ԽՍՀՄ-ից մնացած հին ցուցանակը, որ բոլորին հորդորում է դեպի դաշտ գնալ, հիմա դռան բաց անկյուններն է փակում: Դաշտ գնալու կոչն էլ առաջվա պես արդիական չէ: Համայնքապատկան մոտ 200 հեկտար տարածք սահմանի չեզոք գոտում գտնվելու պատճառով անօգտագործելի է:

Պատկան մարմինների հետաքրքրությունն էլ սահմանափակվում է զանգերով՝ բնակիչներին զգուշացնում են, որ բանջար հավաքելու, անասունին արածեցնելու համար շատ մոտ չգնան սահմանին: Անասունների՝ հայ-ադրբեջանական սահմանն անցնելու դեպքերը քիչ չեն:

Sers villageՀենց այսպես էլ ապրում են Սերսում՝ սիրով ու սիրո կարոտ:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄՆ-ը չի պատերազմի Ռուսաստանի դեմ
հաջորդը
Ընդգծվել է կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը

խմբագրական

Սիրուն չէ, Աստված

Ուկրաինա | Պատերազմ

Եկա եւ ասացի՝ կմնամ մինչեւ հաղթանակ. Դա Վինչի

Ուկրաինա․ մարդկային պատմություններ

Հաղթանակն, անկասկած, լինելու է, ու մենք վերադառնալու ենք

լրահոս

  • Պեկինը դիվանագիտական հովանոց է ապահովում Պուտինի համար․ ԱՄՆ...

    12:00 | 22.03.2023
  • «Ուղիղ բանակցությունները խաղաղության հասնելու միակ միջոցն են». Բլինքենը՝...

    23:02 | 21.03.2023
  • Անվանափոխության այլընտրանքն «Արմենիա»-ի գործունեության դադարեցումն էր

    21:20 | 21.03.2023
  • Տեղանքում մոլորված զինծառայողը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ...

    20:19 | 21.03.2023
  • Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

    19:27 | 21.03.2023

ընտրանի

  • 1

    Չլինել ագահ ու ցինիկ

  • 2

    Հակամարտության ամենաթեժ կետերից՝ Գյումրի

  • 3

    Շարադրություն. Լուսիա Մեսրոպյան, «Իմ գյուղը»

  • 4

    Շարադրություն․ Թեհմինե Պետրոսյան, «Իմ գյուղը»

  • 5

    Զերծ մնալ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծող արկածախնդիր նախաձեռնություններից

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« Մյս   Հլս »

© 2023 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա