• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Կարկուտ, հակակարկուտ եւ ապահովագրություն

Աննման Մինասյան 18:30 | 02.06.2022
Աննման Մինասյան 18:30 | 02.06.2022
rain

Ախուրյան համայնքի Հովունի, Վահրամաբերդ, Քեթի բնակավայրերում ամառը մեկնարկեց կարկտահարությամբ: Հինգ-յոթ րոպե տեւած կարկուտը վերածվել է հորդառատ անձրեւի, քանդել ցանքատարածությունները, քշել տարել հողն ու նորածիլ սերմը: Կարկուտն ու ջրհեղեղը ողողել են գյուղերի ե՛ւ վարչական տարածքները, ե՛ւ դաշտերը:

Քանի որ գյուղատնտեսական տարին նոր է մեկնարկել, կարտոֆիլի եւ բանջարանաբոստանային այլ մշակաբույսերի դաշտերը մասամբ են վնասվել: Փոխարենը ցորենի եւ գարու ցանքատարածություններն ու մրգատու ծառերը բերքի հույս գրեթե չեն թողել:

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ վնասի չափը դեռեւս ճշտված չէ: Ոլորտի մարզային պատասխանատուներն ասում են՝ նախնական դիտարկումով լուրջ վնասներ չկան: Արտակարգ իրավիճակների պայմաններում հասցված վնասների գնահատման համայնքային հանձնաժողովը վաղը կայցելի բնակավայրեր, կհաշվառի ու տեղեկություն կտա վնասի չափի մասին:

Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ, գյուղատնտեսության հարցերի համակարգող Վարդան Իկիլիկյանը գնահատող հանձնաժողովի անդամ է: Կարծում է, որ նմանօրինակ կարկտահարությունների վտանգը հակակարկտային համակարգը ուշ է որսում: Այս տեսակի կարկտաբեր ամպերը ցածր ու ծանր են, եւ մինչեւ հակակարկտային ներգործություն են կատարում, այլեւս օգուտ չի տալիս:

rainԳյուղատնտեսական ոլորտի մասնագետն ասում է՝ կարկուտից տուժած երեք գյուղն էլ հակակարկտային կայաններ են ունեցել, սակայն դրանց մի մասն անսարք է եղել: Կայանները սպասարկող կազմակերպությունը վերանորոգող մեկ մասնագետ ունի, որը չի հասցնում մարզերում խափանված կայանները վերականգնել:

Իկիլիկյանն ասում է, որ ռադիոլոկացիոն համակարգում եւս խնդիրներ կան. Շիրակի եւ Լոռվա մարզերի համակարգերը կառավարվում են մեկ կետից, ինչի պատճառով էլ հաճախ ուշ են ներգործում ամպերի վրա:

Որ կգան, հաշվարկներ կանեն, վնասի չափ կարձանագրեն, գյուղացիները գիտեն, բայց ասում են՝ դրանից օգուտ չունեն: Փոխհատուցման չեն էլ սպասում: Ոչ թե կարիքը չկա, այլ գիտեն, որ չեն տա: Ստիպված ինքնուրույն ելքեր են գտնելու, հնարավորության դեպքում էլ վերացանք կանեն:

Gevorg AbrahamyanԳյուղատնտես, գյուղատնտեական բաժնի առաջատար մասնագետ Գեւորգ Աբրահամյանը բնական աղետների հետեւանքով վնասված ցանքատարածքների փոխհատուցումը նույնպես բացառում է: Ասում է՝ ապահովագրությունն է գալիս փոխարինելու դրան: «Ճիշտ է, ուղիղ պարտադրանք չկա, որ ցանքատարածքներն ապահովագրվեն, բայց անուղղակիորեն է պարտադրվում: Եթե ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկից ես օգտվում, պետք է ապահովագրես հողերը: Իսկ որ այսօր առանց վարկի գյուղատնտեսությամբ զբաղվել չես կարող, դա անհերքելի է»: Գյուղատնտեսը չի հերքում, որ ապահովագրությունը ճիշտ է, բայց մտավախություն ունի. «Կկարողանա՞ն կամ կուզե՞ն ճիշտ կազմակերպել եւ ստույգ հաշվարկել գյուղացու կրած վնասը»:

Մեկ հեկտար կարտոֆիլի դաշտն ապահովագրելը 50-150 հազար դրամ արժի՝ ըստ սերմացուի որակի եւ վերարտադրության տարեթվի:

rainՆշենք, որ Շիրակի մարզում գործում է շուրջ 200 հակակարկտային կայան: Դրանց արդյունավետությունը, սակայն, ոչ ոք երաշխավորել չի կարող: Կայանները երբեմն ցրում են կարկտաբեր ամպերը, երբեմն էլ թողնում, որ սեւ ամպերն անարգել իրենց սեւ գործն անեն:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

գյուղատնտեսության ապահովագրությունկարկուտ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Մերկելն աջակցում է Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին
հաջորդը
ԱՄՆ-ը 10 տարում 110 ռազմական օբյեկտ կկառուցի Լեհաստանում

Նման հոդվածներ

Գյուղատնտեսական ապահովագրությունն արդյունավետ չի աշխատում

19:15 | 02.06.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն