• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Տնտեսություն

Գյուղատնտեսական ապահովագրությունն արդյունավետ չի աշխատում

Հասմիկ Բալեյան 19:15 | 02.06.2022
Հասմիկ Բալեյան 19:15 | 02.06.2022
potato

Այս տարի ձյան տեղումների, կարկտահարության հետեւանքով ցրտահարություն եղավ մի շարք մարզերում։ Մասնավորապես, մայիսի 20-21-ին ձյան տեղումներ գրանցվեցին Գեղարքունիքի բնակավայրերում, իսկ մայիսի 24-25-ին՝ բարձրադիր գոտիներում։ Լոռիում եւ Շիրակում կարտոֆիլի ցանկատարածքներ են ցրտահարվել, Արմավիրում, Արարատում եւս ցրտահարության դեպքեր են գրանցվել։

2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որը կամավոր է եւ տեւելու է մինչեւ 2023 թվականը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2020 թվականին կնքվել էր 1546 պայմանագիր շուրջ 2300 հեկտարի համար, իսկ 2021 թվականին՝ 4279 պայմանագիր շուրջ 5800 հեկտարի համար։

Գյուղատնտեսության ապահովագրությանը ենթակա են պտուղ-բանջարեղենի հետեւյալ տեսակները՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, աշնանացան եւ/կամ գարնանացան հացահատիկ (ցորեն, գարի, վարսակ), կարտոֆիլ, ձմերուկ եւ սեխ։

Հանրապետության բոլոր մարզերի ֆերմերները կարող են կառավարության սահմանած նորմերին համապատասխան օգտվել ապահովագրության ծրագրից։

Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ ապահովագրավճարի սուբսիդավորման միջոցով։ Ֆերմերներին սկզբնական փուլում տրամադրվում է պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 50-60%-ի չափով սուբսիդավորում (կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից)։

Ֆերմերները կարող են իրենց մշակած պտուղ-բանջարեղենն ապահովագրել գարնանային ցրտահարությունից, կարկտահարությունից եւ հրդեհից:

«Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ, գյուղատնտեսության փորձագետ Հրաչ Բերբերյանը Aliqmedia-ի հետ զրույցում նշեց՝ ընդհանրապես, աշխարհում ընդունված է՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական գործակալությունների բաժնետերերը ֆերմերներն են, ոչ թե պետությունը կամ ինչ-որ մասնավոր գործարարներ։ Ֆերմերներն են որոշում ինչն ինչպես ապահովագրել, արդյունավետորեն գործում են նաեւ բանկերի փոխօգնության ծրագրերը։ Հայաստանում, սակայն, իրավիճակն այլ է։

«Մեզ մոտ դա դարձել է ուղղակի ծառայություն։ Գյուղացու անվան տակ մասնավոր մարդկանց, գործարարներին են ֆինանսավորում, նույնն արեցին պարարտանյութի պարագայում։ Նույն կերպ վարվում են նաեւ բանկերը։ Կարծում եմ՝ մեր փոխվարչապետներից մեկի մատը խառն է այս գործին․ սա կարող է հետագայում հետաքննության նյութ լինել»,- նշեց Հրաչ Բերբերյանը։ Նրա կարծիքով՝ ավելի արդյունավետ կլիներ, որ գյուղացին անձամբ ստանար սուբսիդիան, քանի որ մեր երկրում գյուղատնտեսության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերություններն անարդյունավետ են աշխատում, այլ կերպ ասած՝ «արջի ծառայություն» են մատուցում։

Բերքն առավելապես վնասվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում։ Փորձագետը վստահեցրեց՝ տուժած գյուղացիների կրած վնասի գնահատումն օբյեկտիվորեն չի կատարվում։

«Մի օրինակ ներկայացնեմ․ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում մի ֆերմերի մշակած հացազգիները նայել էին, կորուստը գնահատել 70 տոկոս, հետո առաջարկել էին 30 տոկոս։ Գյուղացին անպաշտպան վիճակում է հայտնվում։ Մի հետաքրքիր բան էլ․ գյուղացիների քանակը չի շատացել, բայց ապահովագրվող այգիների քանակը շատացել է»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Նրա պնդմամբ՝ բերքի այսչափ սակավությունը ոչ այնքան ցրտահարության, կարկտահարության պատճառով է եղել, որքան փոշոտմանն առնչվող խնդիրների։ Բերքի սակավության մյուս պատճառներն են հիվանդությունները, բուժումների բացակայությունը կամ սխալ ընտրված բուժումները։

«Ամենակարեւոր խնդիրը փոշոտումն է․ անձրեւները շատ են եղել, փոշոտում չի եղել։ Նախորդ տարի այդ մասին բարձրաձայնեցինք, Կառավարությանն էլ ծրագիր ներկայացրինք՝ հստակ բացատրելով՝ մեղվաբուծությունը պետք է խթանել, որպեսզի մեղուների միջոցով փոշոտում լինի։ Փեթակները պետք է շատացնել։ Ողջ աշխարհում, հատկապես Լեհաստանում, Ֆրանսիայում, Անգլիայում մեղուների զանգվածային անկում կա։ Մասնագետները նշում են՝ պատճառը հեռահաղորդակցության կապ ապահովող ալեհավաքներն են։ Ես «Բիլայն»-ին ու «ՎիվաՍել»-ին էլ դիմեցի, որպեսզի հովանավորեն, որ մեր երկրում մեղվաբուծությունը խթանենք, սակայն, ինչպես ասում են, չլսելու տվեցին, բայց դեռ կլսեն․․․»,-նշեց գյուղատնտեսության ոլորտի փորձագետը։

Այս տարի պտուղ-բանջարեղենը թանկանալու է․ խնդիրն առաջին հերթին կապված է դրանց ինքնարժեքի բարձրացման հետ․ դիզվառելիքը 2 անգամ է թանկացել, եւ եթե հաշվենք արտարժույթի թանկանալը, ապա նույնիսկ 2,5 անգամ։ Թունաքիմիկատները թանկացել են 50-60, իսկ պարարտանյութը՝ 200-300 տոկոսով։

Մասնագետը նշում է՝ այս ֆոնին մտավախություն է առաջանում․ հնարավոր է՝ թուրքական ապրանքը մտնի հայկական շուկա, ինչն ամենեւին ցանկալի չէ։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

գյուղատնտեսության ապահովագրությունկարկուտ
0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ԱՄԷ-ում բնակչության 100%-ը պատվաստվել է
հաջորդը
Շախմատի վարկանիշային միջազգային մրցաշարեր Երեւանում

Նման հոդվածներ

Կարկուտ, հակակարկուտ եւ ապահովագրություն

18:30 | 02.06.2022

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

  • 4

    Ծաղիկներ մուգ երկնքի տակ

  • 5

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն