• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
Մշակույթ

Սերսի Վան Գոգը. Վահրամ Միքայելյան

Մարիամ Սարգսյան 14:00 | 07.06.2022
Մարիամ Սարգսյան 14:00 | 07.06.2022
Vahram Mikaelyan

Փոքր գյուղի մեծ նկարչին Սերսում բոլորը գիտեն: Քչախոս արվեստագետը Վայոց ձորի սահմանամերձ գյուղի հենց կենտրոնում է ապրում՝ մարդկանց մեջ ու նրանցից հեռու:

57-ամյա Վահրամ Միքայելյանի սերը վրձնի ու գույների հանդեպ դեռ մանկուց է տեսանելի եղել: Ծնողներն էլ գնահատել են տաղանդը, երեխային մասնավոր դասերի են ուղարկել, հետո էլ Վահրամն ընդունվել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի (ներկայում՝ պետական) քոլեջ:

Vahram MikaelyanԿրթությունն ավարտելուց հետո վերադարձել է Վայք, դասավանդել քաղաքի Մշակույթի տանը, դպրոցում. մի քանի տասնյակ աշակերտներ է ունեցել: Նկարիչն արվեստագետի «դասական» կյանքով է ապրել. դժվարություններն անպակաս են եղել:

Հայրենասեր է եղել Վահրամը, միաբերան պնդում են գյուղացիներն ու հարազատները: 1988-ի Արցախյան շարժման ակտիվ մասնակից է եղել, հետո էլ՝ մեկնել ռազմաճակատ: 1992-ին կորցրել է աջ ձեռքը: Դժվար է ասել՝ նկարչի համար ձեռքը կորցնելն ինչի է հավասար, բայց Վահրամը չի հանձնվել: Անվերջ վիրահատություններ, հիվանդանոցներ, հիասթափություններ…

Քույրը՝ Նորվարդ Միքայելյանը, «Ալիք Մեդիա»-ին պատմում է, որ վիրավորվելուց հետո եղբոր մոտ հոգեկան առողջության որոշ խնդիրներ են նկատվել: Վայքում մնալով՝ Վահրամը շարունակել է դասավանդել, ապրել է մեկ այլ արվեստագետի հետ, համայնքապետարանի տրամադրած հանրակացարանում: Մի հարկի տակ չեն հարմարվել, հետո Վահրամին վախեցրել են, փորձել վնասել, որ լքի տունը, անգամ քրեական գործ է հարուցվել…

Vahram MikaelyanՆկարիչն էլ տեղափոխվել է Վայքի իր փոքրիկ, կիսանկուղային արվեստանոց: Հենց այդ ժամանակ էլ, ըստ հարազատների, սրվել են նկարչի առողջության խնդիրները: Հրաժարվել է բարեկամների, ընկերների հետ շփվելուց, բայց եւս մի քանի տարի նկարել է:

Վայքում իր տեղն այդպես էլ չգտնելով՝ նկարիչը վերադարձել է հայրենի Սերս ու թողել նկարչությունը: Կիսաքանդ, խոնավ տանն ապրում է եղբոր՝ Վասակ Միքայելյանի հետ: Վերջինիս կինը, երեխաներն այլ տեղ են բնակվում, ինքը խնամում է եղբորը, քույրերը՝ Նորվարդն ու Ալվարդն էլ հաճախ այցելում, օգնում են:

Vahram Mikaelyan

Քսան տարուց ավելի Վահրամը ոչինչ չի խոսել, նեղացած է եղել աշխարհից էլ, ընտանիքից էլ: Միայն վերջերս է սկսել մի քանի բառ ասել, այն էլ՝ միայն հատուկենտ մարդկանց: «Հրաշք էր, իրական հրաշք: Բոլորիս աղոթքները տեղ հասան»,- ասում է եղբայրը: Հարցերիս պատասխանելուց առաջ նկարիչը ճշտում է՝ բարձրագույն կրթություն ունե՞մ: Եղբայրը մեկնաբանում է՝ ամեն մեկի հետ բառ չի փոխանակում, պետք է վստահ լինի, որ արժանի են:

Դրական պատասխանիցս հետո գրեթե աննկատ ոգեւորություն է առաջանում, ասում է՝ ինքն էլ հինգ տարի սովորել է: Հետո ցույց է տալիս պատից կախված նկարն ու շշնջում. «Ես նման եմ Վան Գոգին»:

Մոտ 10 տարի առաջ նկարչի մասին խոսել է արմատներով սերսցի մի ռեժիսոր, Հանրային հեռուստաընկերությունից էր այցելել, արվեստագետի մասին ֆիլմ են նկարել ու Վահրամ Միքայելյանին անվանել «Սերսի խենթը»: Տարիներ անց այդ ֆիլմը դիտել է ամերիկաբնակ մի հայ, հովանավորել, որ Վահրամ Միքայելյանի ստեղծագործությունները ցուցադրվեն: 2016-ին Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում եղել է Միքայելյանի նկարների անհատական ցուցահանդեսը՝ «Այս աշխարհի իմ անկյունը» խորագրով:

Հիմա նկարիչն էլի իր փոքրիկ, մոռացված անկյունում է: Մի քանի հարյուր նկարների մի մասն իր խոնավ տանն են փչանում, մյուսները քրոջ տանն են, մնացածն էլ՝ կիսաքանդ արվեստանոցում: Վահրամը հրաժարվել է նկարները վաճառելուց, պատճառաբանում է՝ «դա տխուր է»:

Vahram Mikaelyan
Vahram Mikaelyan

Եղբայրն էլ հավելում է՝ Վահրամն իր նկարներն իր երեխաների պես է սիրում: Այդ «երեխաները», սակայն, որ հայկական գունագեղ բնաշխարհն են արտացոլում, օրեցօր խամրում, գունազրկվում են: Պահման պայմաններ չկան, հնարավորություն էլ չունեն արվեստանոցը վերանոգորելու:

Vahram MikaelyanՄի քանի օր առաջ կիսանկուղային արվեստանոցի պատուհաններն են կոտրվել, հարեւաններն էլ մի քանի քառակուսի մետր տարածքն իրենցով անելու կռիվ են տալիս։Կյանքի դժվարություններին դեռ դիմացող ազատամարտիկ նկարիչը կոտրվել, բայց չի չարացել:

Vahram MikaelyanՀույս չունեի, թե եւս մի քանի բառ կցանկանա փոխանակել ինձ հետ։ Հրաժեշտ տվեցի: Նայեց ամպամած երկնքին ու ժպտաց. «Արա՛գ գնացեք՝ ճամփին չմնաք»…

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Թուրքիայում ՆԱՏՕ-ի զորավարժություն կանցկացվի
հաջորդը
Հարցվածների 48.5%-ը չի հավատում Էրդողանի վերընտրմանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 4

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն