• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հակադիր ու իրար շարունակող

Վարդան Հարությունյան 11:30 | 09.06.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 09.06.2022
A1+ TV

Հունիսի 1-ին Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց «Ա1+»-ի վերաքննիչ բողոքը։ Պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանի հրահանգով «Ա1+»-ի եթերազրկումն օրինական է եղել։ Ըստ «Ա1+»-ի փաստաբանի՝ «կոնկրետ պատասխանողները՝ ՀՌՀ-ն եւ կառավարությունն՝ իր լռությամբ, ասում են այն, որ իսկապես, այդ ժամանակահատվածում օրինական է եղել»։

«Ա1+»-ի դեպքը միակը չէ։ Այս բախտին են արժանանում նրանք, ովքեր տնետեսական տեռորի հետեւանքով ունեզրկվել են ու 2018-ի զարգացումներից ոգեւորված՝ արդարության վերականգնման հույսով դատարաններ են դիմել։ Այս բախտին են արժանանում 2008-ի մարտի 1-ի գործով տուժածներից շատերը, երբ արդարացման նպատակով բողոքարկում են իրենց նկատմամբ կայացված շինծու դատավճիռները։

«Ա1+»-ի դեպքն, այո՛, միակը չէ, բայց ցուցիչ է՝ 2018-ի հեղափոխության սուտ լինելը մեկ անգամ եւս հաստատելու լավ առիթ։

2018-ի ապրիլ-մայիսին արթնացած հույսերը մեծ էին։ Թվում էր՝ բոլոր բնագավառներում են փոփոխություններ լինելու։ Բայց ոչինչ էլ տեղի չունեցավ։ Շարժումը, որ բոլորս հեղափոխություն էինք անվանում, տապալվեց։

2018-ի մայիսից այս կողմ ընկած զարգացումներն այսօրվա հեռավորությունից դիտարկելով՝ կարելի է պնդել՝ Փաշինյանը երբեք հեղափոխական ծրագրեր չի ունեցել։ Նա միշտ էլ իր անձով է եղել տարված։ 2018-ի ապրիլ-մայիսին հրապարակում հավաքված հազարների ձգտումներից, ցանկություններից ու ծրագրերից նա բոլորովին տարբեր ձգտում ու ծրագիր է ունեցել։ Նրան Սերժ Սարգսյանի աթոռն ու աշխատասենյակն են հետաքրքրել միայն, որտեղ ինքը պետք է տեղավորվի հարմարավետ։

Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի իշխանատենչությունը, ինչպես նաեւ իշխանավարման ոճերը նույնական են։ Սերժ Սարգսյանն էլ դուրս չէ իշխանատենչների շարքից, բայց իշխանավարման ոճով՝ առիթ-անառիթ իշխանավոր լինելու հանգամանքն ի ցույց դնելով, ցուցադրական կոշտ, շրջապատի նկատմամբ անհարգալից, շատ դեպքերում սադրիչ վարքով Փաշինյանը Քոչարյանին է նմանակում։ Նրա հետ է մտքում մրցում ու նրան է փորձում գերազանցել։

Չունենալով քաղաքական կայուն հայացքներ, քաղաքական ծրագիր, պետության ու պետական կառավարման մասին հստակ պատկերացումներ, ինչպես ինքը՝ Փաշինյանն է ձեւակերպել՝ չունենալով «իզմ»-եր, նա իշխանությունը ոչ թե որպես հանրային խնդիրների լուծման, պետության ապագայի մասին ունեցած ծրագրերի կենսագործման, այլ ինքնահաստատման ու ինքնաբավարարման միջոց է դիտարկում։

Նույնն էր նաեւ Քոչարյանը։ Հիշենք նրա «իզմ»-երը բացառող՝ «իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» ապաքաղաքական կարգախոսը եւ իշխանավարման ոճը։ Նրա համար երկիրը կալվածք էր, ինքը՝ այդ կալվածքն այնքան էլ չսիրող ու չգնահատող, կալվածքից դժգոհ կալվածատեր։

Մի դեպքում (Քոչարյան, Սարգսյան) գործ ունեինք համակարգված ու հստակ աշխատող կոռումպացված համակարգ կերտողների հետ, երբ բարգավաճում են իրենք, իսկ պետությունը խեղճանում ու ծնկում է, մյուս դեպքում (Փաշինյան) գործ ունենք անսկզբունք, անկազմակերպ, անհետեւողական մեկի հետ, որի պարագայում ինքը գուցե եւ չի բարգավաճում (այս մասին խոսակցություններ դեռ չկան), բայց պետությունը կրկին խեղճանում ու ծնկում է։

Սրանք իրար շատ նման երկու հակադրություննր են։ Քանի սրանք են հրապարակում, խլացնող աղմուկը չի լռելու։ Աղմուկ, որի պարագայում բանական խոսքը տեղ չունի։ Նրանց կազմակերպած պառլամենտական անցուդարձը, փողոցային պայքարը, նրանց բանավեճի որակը սրա վկայությունն են։

Սրանք կարող են կռվել, կարող են իրեր դատել, կարող են իրար սպանել անգամ, բայց իրար ջնջել չեն կարող։ Որովհետեւ կան իրարով, նրանք շարունակում են իրար։

Այդ շարունակությունն է «Ա1+»-ի հայցի եւ 2008-ին շինծու մեղադրանքներով դատապարտվածների բողոքների մերժումը, նախկին դատավորների ու նախկին դատական համակարգի գոյությունը, համակարգային փոփոխություններ իրականացնելու ծրագրերի բացակայությունը։ Այդ շարունակականության արդյունքը մեր օրն է, որ աղետով պարուրել է մեզ, որից ազատվել չենք կարողանում, եւ այս փակուղին է, որից ելքեր չեն երեւում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կարգավորման հարցում առաջ շարժվելու իրական հնարավորություն
հաջորդը
Զենքի խոշորագույն մատակարարումներ Լեհաստանից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն