• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Կանաչ բիզնես, կանաչ հեռանկարներ

Աննման Մինասյան 12:00 | 10.06.2022
Աննման Մինասյան 12:00 | 10.06.2022
Green project Shirak

Հունիսի 8-ին Շիրակի մարզում երկու նոր՝ «Կանաչ» ստանդարտներով վերազինված արտադրամասերի կարմիր ժապավեն կտրեցին։

Ախուրյան համայնքի Ղարիբջանյան եւ Առափի բնակավայրերում արտադրական տարածքներ են արդիականացվել, ներդրվել են նոր՝ ռեսուրսներ խնայող տեխնոլոգիաներ: Որպեսզի նորաբաց արտադրամասերը գործեն կանաչ ստանդարտներին համաձայն, օգնել են Եվրոպական միությունը եւ Ավստրիական զարգացման համագործակցության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կանաչ գյուղատնտեսություն» նախաձեռնության (EU-GAIA) ծրագիրը։ Նախաձեռնությունը համատեղ իրականացնում են Ավստրիական զարգացման գործակալությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, գործընկերը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է:

Green project ShirakԾրագրի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ֆերմերների, ոլորտի փորձագետների, շահառուների, ՀԿ-ների ներկայացուցիչների առաջին կանգառը Ղարիբջանյան գյուղի «Սաննի Ֆուդ» պահածոների գործարանում էր:

2004 թվականից ընդհատումներով եւ փոքր ծավալով աշխատող ընտանեկան գործարանն այսուհետեւ կգործի արտադրական ամբողջ ծավալով: Տեղական բալն ու մոշը, տանձն ու խնձորը ղարիբջանյանցիներն ու հարեւան համայնքների բնակիչներն ավելի մեծ եռանդով կհավաքեն. գիտեն՝ իրացման խնդիր չեն ունենալու:

EU- GAIA-ն գործարանը համալրվել է արեւային կայանով, մթերքի սառեցման հինգ տոննա տարողությամբ պահեստներով, հոսքագծերով։ Գործարանի սեփականատերերն ասում են՝ էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսերին ուղղված միջոցները կտնտեսեն: Ղարիբջանյանը գազաֆիկացված չէ, հետեւաբար էներգիայի ծախսը հսկայական էր: Խնայված ֆինանսներն այսուհետեւ կուղղվեն գործարանի արտադրական ծավալների մեծացմանը: Հինգ-վեց աշխատատեղն արդեն հասցրել են դարձնել տասնյոթ, իսկ բերքահավաքի ակտիվ շրջանում 40-45 են նախատեսում:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Անդրեա Բաջջիոլին տեղեկացրեց, որ միության աջակցությունը 9,7 միլիոն եվրո է, եւս 2 միլիոնն էլ Ավստրիական զարգացման գործակալության ներդրումն է: «Այսօր տեսնում ենք, որ ներդրումները բերում են շոշափելի արդյունքների: Հայաստանն ունի լավ աշխատուժ, կարողություն, հրաշալի հումք, որը երաշխավորում է արտադրված մթերքի որակական բարձր հատկանիշներ»,- ասաց պարոն Բաջջիոլին։ Նա վստահ է, որ շուտով Ղարիբջանյանի պահածոների համը կգրավի միջազգային շուկան:

Andrea BaggioliԵրկրորդ արտադրամասը Առափիի «Հարմոնի Ֆարմ» դեղաբույսերի աճեցման ցուցադրական կենտրոնն էր: Կենտրոնի հիմնադիր Սլավա Նազարյանը զբաղվում է բարձրորակ խոտաբույսերի, համեմունքի եւ լոբազգիների մշակությամբ, նաեւ վերացող բույսերի բարձրորակ սերմեր է արտադրում։ Դիմել է դրամաշնորհին ու ֆինանսավորվել: Այժմ կազմակերպությունը համալրվել է հողմշակման գործիքներով, սերմերի մաքրման եւ խոտաբույսերի տեսակավորման եւ հղկման միջոցներով:

Այսուհետեւ EU-GAIA ծրագրի շահառու մոտ 20 ագրոբիզնեսներին, ինչպես նաեւ Շիրակի հարեւան մարզերի ֆերմերներին հասանելի կլինեն կենտրոնում աճեցված խոտաբույսերի տնկիներն ու սերմերը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին ասաց, որ կանաչ գյուղատնտեսության ծրագիրը կարեւորներից է իրենց համար: Նա հույս հայտնեց, որ «Հարմոնի Ֆարմ»-ը վարակիչ օրինակ կլինի խելացի գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողների համար: Սոկուլսկին վստահեցրեց, որ մասնավոր ու փոքր ձեռնարկատերերին օգնելն առաջնահերթություն է։

Կանաչ գյուղատնտեսությանն ուղղված ծրագրերի շրջանակում շարունակվում են նման ներդրումները: Եվրոպական միության ներկայացուցիչները կոչ արեցին դիմելու շահառու կազմակերպություններին, ստանալու ֆինանսավորում եւ, խնայելով շրջակա միջավայրի ռեսուրսները, բարիք ստեղծելու:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Հանրային վայրում գաղտնիությո՛ւն… ծիծաղելի է
հաջորդը
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների նիստ Երեւանում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն