• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Սյունիքում միջանցք չի լինելու, կլինի ռուսական ուղեկցություն

Թաթուլ Հակոբյան 12:45 | 10.06.2022
Թաթուլ Հակոբյան 12:45 | 10.06.2022
map

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 9-ին Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցության ուղիները գործելու են պարզեցված ընթացակարգով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երեւանի ինքնիշխանության առնչությամբ որեւէ երկիմաստություն լինել չի կարող:

Բաքվի եւ Անկարայի իշխանությունները հետեւողականորեն առաջ են տանում «Զանգեզուրյան միջանցքի» թեման՝ պնդելով, որ դա իրականություն է դառնում, եւ Ադրբեջանն ու Նախիջեւանը, ապա նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով կապվելու են երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով:

Լավրովը Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «երկաթգծային ուղին համաձայնեցված է, ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու եւ այն ընթացակարգի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի»։ «Այն պարզեցված է լինելու, բայց հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, որեւէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները եւ «Ալիք Մեդիայի» ունեցած տեղեկությունը համադրելով՝ կարող ենք ասել, որ միջանցք, որպես այդպիսին, չի լինելու, այսինքն՝ Հայաստանի երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհներով Ադրբեջանից դեպի Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ լինելու է հայաստանյան մաքսային եւ անձնագրային ստուգում:

Բաքուն, սակայն, ցանկանում է, որ Ադրբեջան-Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ անցումներն իրականացվեն ռուսական ներկայությամբ: Եթե ավելի պարզ ներկայացնենք Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան փոխվարչապետների մակարդակով շարունակվող բանակցային մանրամասները, ապա կողմերը մոտ են այնպիսի համաձայնության, ըստ որի՝ ռուսական սահմանապահները կուղեկցեն Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական տրանսպորտային եւ մարդկային շարժը:

Դա, անկասկած, նույնական ընթացակարգ չէ, ինչպիսին կա Լաչինի միջանցքի դեպքում, որն ազատ, անմաքս անցում է: Ադրբեջանը Հայաստանի ճանապարհներով տարանցման դիմաց վճարելու է մաքսեր, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն է վճարելու մաքսեր Ադրբեջանին Ռուսաստանի եւ այլ երկրների հետ կապվելու դիմաց: Փոխվարչապետների եռակողմ բանակցություններում դեռեւս համաձայնեցված չէ, թե որքան ժամանակ են ռուսներն ուղեկցելու ադրբեջանական տարանցումը եւ բազմաթիվ այլ լոգիստիկ ու տեխնիկական խնդիրներ:

Եթե արդեն հստակեցված է, որ վերականգնվելու է Երասխ-Ջուլֆա-Մեղրի- Հորադիս երկաթուղին, ապա ավտոմոբիլային ճանապարհի պարագայում դեռեւս կան տարաձայնություններ: Ինչպես երկաթուղու, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհի դեպքում բնական կլիներ վերականգնել խորհրդային ժամանակների կապը, այն է՝ Լաչին-Գորիս-Անգեղակոթ-Բիչենեկ, սակայն Բաքուն Ադրբեջան-Նախիջեւան կապը տեսնում է Հայաստանի ամենահարավում՝ Արաքս գետի երկայնքով, երկաթուղուն զուգահեռ:

Սրանով են պայմանավորված Իրանի շահագրգռվածությունը եւ մտահոգությունը: Հայաստանը եւս համաձայն չէ այդ ճանապարհին:

Երեւանի համար կա չափացանց կարեւոր եւս մեկ բան՝ ո՞ր երկրի ներկայությամբ է իրականացվելու Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան բեռների տարանցումը: Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանում չկան ռուսական ուժեր: Բնական է՝ Ադրբեջանը չի համաձայնի, որ Հայաստան-Ռուսաստան տարանցումն իրականացվի ռուսական ուղեկցությամբ: Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ ռուս եւ այլազգի վարորդների, ճանապարհորդների խնդիր չի լինի, բայց արդյո՞ք Հայաստանի քաղաքացիները եւ ազգությամբ հայերը կհամարձակվեն օգտվել Ադրբեջանի տարածքից, եթե չլինի երրորդ կողմի ուղեկցություն:

Սա չափազանց կարեւոր է: Եթե Հայաստանի քաղաքացիները կամ ազգությամբ հայերը խուսափելու են անցնել ադրբեջանական ճանապարհներով, ապա ապաշրջափակումից կարող են օգտվել Ադրբեջանը, Ռուսաստանը եւ այլ պետություններ, եւ, ըստ էության, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ ապաշրջափակումների մասին լինեն համաձայնություններ, բայց Հայաստանը չկարողանա ամբողջությամբ օգտվել դրանցից:

Թաթուլ Հակոբյան
Թաթուլ Հակոբյան

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների նիստ Երեւանում
հաջորդը
Վարույթներ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների նկատմամբ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն