• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Որ բուհերն են նախընտրում շիրակցիները

Աննման Մինասյան 14:45 | 15.06.2022
Աննման Մինասյան 14:45 | 15.06.2022
students

Մայիսի 10-ին ավարտվել է 2022-2023 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության առաջին փուլի դիմում-հայտերի լրացման ժամկետը: Ի՞նչ արդյունք ունեցան Գյումրիում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Անցնող տարվա համեմատությամբ դիմորդների թվի ա՞ճ, թե՞ նվազում է գրանցվել մարզում: Ո՞ր բուհերն են նախընտրում շիրակցի դիմորդներն, ու նրանց ո՞ր մասն է որոշել ուսումը շարունակել մայրաքաղաքում:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունից տեղեկացնում են, որ վերջին տարիներին մարզի շրջանավարտների 50-60 տոկոսը դիմում է բուհեր: Այս տարվա 1659 շրջանավարտից ուսանող դառնալու հայտ է ներկայացրել 851-ը, որոնց 70 տոկոսը նախընտրում է մայրաքաղաքի եւ այլ բուհերը:

Karen PetrosyanԸնդունելության առաջին փուլի արդյունքներով մարզի բացարձակ առաջատարը Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղն է, քաղաքում հայտնի Ժողը: 2019 թվականին բուհն ունեցել է 58 դիմորդ, այսօր արդեն՝ 160: Մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանն ասում է՝ ոչ միայն մարզում, այլեւ Հայաստանում միակն են, որտեղ հայտարարված բոլոր մասնագիտությունների բաժիններում դիմորդների թիվը գերազանցում է պետության սահմանած տեղերը։

Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հանդեպ հետաքրքրությունն աճել է ոչ միայն Շիրակի, այլեւ այլ մարզերի եւ մայրաքաղաքի դիմորդների շրջանում: Թե ինչով է պայմանավորված աճող վարկանիշը, Պետրոսյանն իր բացատրությունն ունի. «Որդեգրեցինք սկզբունք, որ մենք պատրաստում ենք ոչ թե շրջանավարտներ, այլ մասնագետներ: Ուսանողը ոչ թե քննությունից քննություն, մի քանի օր տանջվելու է, որ գնահատական ստանա, այլ ամեն օր է սովորելու»:

Բացի այդ՝ բուհում կոտրել են եւս մեկ կարծրատիպ։ Առաջ գյումրեցիները Ժողը հարուստների համալսարան էին համարում: Հիմա նոր կարգ է սահմանվել. հետազոտություն կատարող եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողի վարձը կիսվում է, ինչը մատչելի է դարձնում ուսումնառությունը: «Սա սովորողի եւ ոչ թե հարուստի բուհ է»,- ասում է տնօրենն ու վստահեցնում, որ իսպառ բացառել են կոռուպցիայի բոլոր դրսեւորումները:

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում անցնող տարվա 89-ի փոխարեն այս տարի 77 դիմում են ստացել: Հույս ունեն, որ երկրորդ փուլը դրական առումով զգալի ազդեցություն կունենա արդյունքների վրա: Դիմորդների թվի նվազումը կապում են ընդունելության համար ավելացված երկրորդ պարտադիր միասնական քննության հետ: Բուհում ամենապահանջվածը տեղեկատվական տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, համակարգչային գրաֆիկա եւ կիրառական մաթեմատիկա, ինֆորմատիկա մասնագիտություններն են։ «Շինարարական արդյունաբերություն» մասնագիտությամբ հետաքրքրվող դիմորդների թիվը պակասել է:

Gevorg AsatryanՄանկավարժ դառնալ ցանկացող շրջանավարտների թիվն այս տարի կտրուկ նվազել է: Շիրակի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գեւորգ Ասատրյանը տեղեկացնում է, որ 2021-ի հետ համեմատած՝ 100 դիմում պակաս են ստացել: Մայիսի 10-ի դրությամբ ունեն 276 դիմորդ: Ամենանախընտրելիները ֆիզիկական դաստիարակություն եւ թարգմանչական գործ մասնագիտություններն են: Աշխարհագրություն, մաթեմատիկա, հաշվապահական հաշվառում եւ հարկում եւ այլ բաժիններ ընդհանրապես դիմող չունեն:

Գյումրու արվեստների ակադեմիայում տեղակայված Երեւանի արվեստի բուհերի մասնաճյուղերում դիմորդների թիվն աճել է:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն առաջին փուլում 45 դիմորդ է ունեցել՝ անցնող տարվա համեմատ 10-ով ավելի: Մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանն ասում է՝ երկրորդ փուլից նույնպես սպասելիքները մեծ են: «Հաջորդ փուլով հիմնականում հետաքրքրված են արտասահմանցի ուսանողները, արդեն փաստաթղթեր ենք ստացել Բելառուսից եւ Վրաստանից»:

Vahagn Ghukasyan

Որ շրջանավարտն ուզում է արվեստը մասնագիտություն դարձնել, Ղուկասյանը բնական է համարում: Ասում է՝ ծրագիր են փոխել: Տեսականից բացի՝ սկսել են կարեւորել արվեստային պրոդուկտը: «Մեր բուհում սովորողն արվեստի շուկա պետք է մտնի»:

Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղում ուսումնական տարին լավ լուրով է մեկնարկել: ԿԳՄՍ նախարարությունը տեղերն ավելացրել է՝ 33-ից հասցնելով 60-ի: Մասնաճյուղն այսուհետ, բացի երաժիշտ պատրաստելուց, նաեւ երաժշտության մանկավարժների է կրթելու:

Hasmik HarutyunyanԱռաջին փուլով 22 դիմորդ ունեն՝ անցած տարվա համեմատությամբ 4-ով ավելի: Մոտ 10 ուսանողի էլ երկրորդ փուլով են սպասում: Տնօրեն Հասմիկ Հարությունյանն ասում է, որ քանակով չեն ոգեւորվում, ուզում են որակով առաջատար լինել: «Ազգային նվագարանները պահելու եւ փոխանցելու խնդիրն ենք դրել մեր առաջ: Տավիղից հետո սաքսոֆոն ենք մտցրել, բարիտոն ունենք, որն անգամ մայր բուհը չունի»,- ասում է տիկին Հարությունյանը եւ հույս հայտնում, որ մոտ ապագայում նաեւ պարկապզուկի բաժին կունենան:

Այժմ բուհում ամենապահանջված մասնագիտությունը ակադեմիական վոկալն է, երկրորդ տեղում՝ ժողովրդական երգեցողությունը:

Դերասան, ռեժիսոր, կինոռեժիսոր, օպերատոր դառնալ ցանկացողների հոսքը դեպի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղ այս տարի նույնն է մնացել: Մասնաճյուղի տնօրեն Հակոբ Զիլֆիմյանն ասում է՝ այս պահին ո՛չ թափուր տեղ ունեն, ո՛չ էլ մրցույթ կա: Ամեն տարի հատկացվող 30-35 տեղի համար նույնքան էլ դիմորդ են ունեցել:

Ինչո՞ւ է Շիրակի մարզի շրջանավարտների 70 տոկոսը նախընտրում մայրաքաղաքի բուհերն՝ ավելի բարձր վարձավճարներով: Որակյալ կրթությա՞ն, թե՞ «դրսում» սովորած լինելու «պրեստիժի» հետեւից են գնում:

Vardevan GrigoryanՀՀ վաստակավոր մանկավարժ Վարդեւան Գրիգորյանն ասում է՝ եթե գնում են սովորելու այնպիսի բաժնում, որն այստեղ չկա, բնական է: Օրինակ է բերում բժշկական համալսարանը: Բայց եթե, անտեսելով բարձր վարձավճարը, կացության ծախսերը, ծնողն իր երեխային ուղարկում է Երեւան, արդեն խնդիր կա: Որպեսզի դիմորդը կրթվի իր մարզում, կրթական միջավայրն է պետք զարգացնել:

Գրիգորյանը մայրաքաղաք գնալու պատճառներից եւս մի քանիսն է նշում: «Բուհի նյութատեխնիկական բազան կարեւոր է լավ մասնագետ պատրաստելու համար: Գաղտնիք չէ, որ այս հարցում մարզերը զիջում են մայրաքաղաքին: Բացի այդ՝ Երեւանում հեռանկարն է ավելի խոստումնալից, աշխատատեղ ունենալու խնդիրն էլ սուր չէ, ինչպես մարզերում»:

Անհանգստացնող եւս մեկ կարեւոր հանգամանք կա. մրցունակ կադրերը կենտրոնանում են մայրաքաղաքում՝ պարարտ հող ստեղծելով մարզերից երիտասարդների արտահոսքի համար:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
110 հազար չափաքանակ պատվաստանյութ՝ կապիկի ծաղիկի դեմ
հաջորդը
Պարենի սղության ու կորոնավիրուսի վտանգի միջեւ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն