• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Ապրե՞ն, թե՞ գոյատեւեն այս երեխաները

Աննման Մինասյան 15:00 | 16.06.2022
Աննման Մինասյան 15:00 | 16.06.2022

Սովորաբար ասում են՝ մարդն ապրում է «այսինչ» քաղաքում, գյուղում: Ապրո՞ւմ, թե՞ ուղղակի ողջ են մնում 30-ամյա Մարինե Յանգեյանն ու նրա չորս անչափահաս երեխաները, միայն տեսնողը կհասկանա: Շիրակի մարզի Առափի գյուղում ենք, Մկրտչյանների խարխուլ, գորշ ու սառը տանը:

Որ 21-րդ դարում, քաղաքակիրթ հասարակության աչքի առաջ այս վիճակում մարդիկ են ապրում, ամոթալի է. տարրական կոմունալ հարմարությունների, հիգիենայի ապահովման բացարձակ բացակայություն:

Mkrtchyan familyԱռանց դուռ ու լուսամուտի տանն ապրում են Մարինեն, 8-ամյա Մանեն, 6-ամյա Լյովան, 5-ամյա Մոնիկան, 4-ամյա Մագդալենան և երեխաների հայրական տատը՝ 72-ամյա Մանիկ Մկրտչյանը: Խնդիրները քիչ են, հարս ու սկեսրոջ ջրերն էլ մեկ առվով չեն հոսում. Մանիկ տատը հարսին չի հավանում, ասում է՝ տուն տվե՛ք, գնան ապրեն. «Հարսս մանկատան երեխա է եղել, ոչինչ չի կարողանում անել: Խրատում եմ, չի ընդունում: Ինձ հանգստություն է պետք»:

Mkrtchyan familyՄարինեն ու երկու աղջիկները առողջության բազմաթիվ լուրջ խնդիրներ ունեն: Մի քանի անգամ վիրահատվել են: Եվ որպեսզի հերթական վիրահատության գնան, հարկավոր է նախ սակավաքաշությունը բուժել. հյուծված մորն ու երեխաներին սնունդ է հարկավոր: Ընտանիքի հայրը՝ Հայկ Մկրտչյանը, արտագնա աշխատանքի պատրվակով մեկնել է երկրից, Մարինեն ասում է. «Զանգել ասել է՝ գլխներիդ ճարը տեսե՛ք»:

Ինչպե՞ս պետք է ոչ միայն իր, այլեւ չորս անչափահասի գլխի ճարը տեսնի Մարինեն, եթե ինքը լուրջ խնամքի ու հոգածության կարիք ունի: Ուղղորդել նրան, թե՝ գնա՛, աշխատի՛ր, ողջամիտ չէ:

Ախուրյան համայնքի ավագանու անդամ, մանկավարժ Շամիրամ Եղիազարյանը քաջատեղյակ է ընտանիքի խնդիրներին, ասում է՝ ընտանիքին նախ կենցաղային պայմաններ են պետք: Բացի այդ՝ անհրաժեշտ է երեխաներին տանել այնպիսի միջավայր, որտեղ ամեն օր հսկողություն կլինի:

Ըստ տիկին Եղյազարյանի՝ դպրոցն ամեն ինչ անում է երեխաներին հասարակական եւ սոցիալական կյանքում ներգրավելու համար, բայց միայնակ չի կարող. ընտանեկան միջավայր եւ աջակցություն չկա: Ի՞նչ անեն, եթե երեխային տնից դպրոց չեն ուղարկում: «Ընտանիքին այս դրությունից հանելու ելքեր գտնելն անասելի դժվար է, փակուղու առաջ ենք: Մտածում ենք ինչ անել, որ գոնե մի փոքր հարթվի ստեղծված իրավիճակը: Երկու երեխաները դպրոց հաճախում են, բայց անհարգելի բացակայությունները շատ են: Համակարգված ու մշտական խնամք է պետք այս երեխաներին»,- մտահոգվում է մանկավարժը:

Hripsime Nahapetyan & Shamiram Yeghiazaryan

Ձախից՝ Հռիփսիմե Նահապետյան եւ Շամիրամ Եղիազարյան

Համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Նահապետյանն ասում է՝ առաջնահերթ պետք է ապահովել երեխաների կյանքի համար անվտանգ միջավայր: «Այն, որ երեխան քնում է կոտրած ապակիներով պատուհանի տակ, դա արդեն ուղիղ վտանգ է նրա կյանքի համար»:

Տիկին Նահապետյանը դիմել է անչափահասների խնդրով զբաղվող տարբեր կազմակերպությունների: ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն»-ից խոստացել են, որ մոտ օրերս որոշ ժամանակով կստանձնեն երեխաների խնամակալությունը, մինչեւ պարզ կդառնա հետագա անելիքը:

Այս եւ նմանօրինակ ընտանիքների խնդրի լուծումը պետությունը պետք է գտնի: Դրամական աջակցությամբ այսպիսի ընտանիքների կյանքում ոչինչ չի փոխվի: Կենցաղավարության մեջ կազմակերպվելու անկարողության համար մեղավորներ եւ անմեղներ փնտրելը ժամանակի անիմաստ կորուստ է: Պետությունը 46000 դրամ նպաստ է տալիս ընտանիքին, ասում՝ գնա՛, ապրի՛ր: Իրենք էլ ապրում ու կազմակերպվում են այնպես, ինչպես կարողանում են: Որպես արդյունք՝ ունենում ենք այն, ինչ ունենք: Հիմա ի՞նչ անի, ապրի՞, թե՞ գոյատեւի Մարինեն իր երեխաների հետ:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Օլաֆ Շոլցը, Էմանուել Մակրոնը եւ Մարիո Դրագին Կիեւում են
հաջորդը
«Անատոլիայից Ղարաբաղ» խորագրով մեդիա ֆորում Բաքվում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն