• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Բացիկները վերադառնում են

Աննման Մինասյան 13:08 | 17.06.2022
Աննման Մինասյան 13:08 | 17.06.2022
Vahan Topchyan

Անցյալում են այն օրերը, երբ ծնունդի, կնունքի, Նոր տարվա, Մարտի 8-ի եւ այլ առիթներով ձեռքով նկարազարդած, երկտողով բացիկներ էին նվիրում միմյանց: Գեղեցիկ այս ավանդույթը գործածությունից դուրս է մնացել, հիշողությունից՝ ոչ:

Գյումրու «Գալերի 25» պատկերասրահում «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում հին ու բարի ժամանակների բացիկներ ստեղծեցին:

Նախագծի կազմակերպիչ, «Գալերի 25» պատկերասրահի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանն ասում է՝ պարտադիր չէ, որ հայկական բացիկը եկեղեցու նկարով լինի. «Թոփչյանի այս գործերը կալիգրաֆիայի լավագույն օրինակներ են»:

Գյումրեցի ինքնատիպ արվեստագետ, ժամանակակից վիզուալ նկարիչ Վահան Թոփչյանի նկարազարդած բացիկները չափով փոքր են, բայց խոր մտքեր են արտահայտում: «Բացիկն ինչ-որ տեղ պայմանական է ասված: Դրանք գրական գործեր են՝ տեքստի եւ պատկերի ճիշտ համադրությամբ»,- ասում է հեղինակը:

Vahan TopchyanԱրդեն 20 տարի է, ինչ կալիգրաֆիայի այս տեսակն արվեստագետի մշտական ուղեկիցն է: Զարգացնում է, փոփոխում չափերն ու թեմաները, միտքն ազատ է թողնում ու ստեղծագործում: Արվեստի գործ դարձած բացիկներն էլ նվիրում է անհատներին կամ պատկերասահներին: «Ինչո՞ւ բացիկ» հարցին նկարիչը պատասխանում է. «Այն կենցաղից դուրս է եկել, բայց դրա մեջ շատ խոր իմաստ կա, էներգիա կա, մտերմություն կա: Բացիկը շնորհավորանքի եւ անշահախնդիր նվերի լավագույն օրինակն է»:

Վահան Թոփչյանին պետք չեն հատուկ տեղ, միջավայր ու պատրաստություն, որ բացիկ ստեղծի: Ամեն մի իրադարձություն, պատկեր կամ զգացողություն կարող է  նոր ստեղծագործության առիթ դառնալ: «Բնությունը, մարդկային հարաբերությունները, ամենաչնչին թվացող իրադարձություններն իմպուլս են հաղորդում, որ ստեղծագործեմ: Օրինակ՝ հին Գյումրվա լուսանկարների հիման վրա բացիկների շարք եմ ստեղծել»,- ասում է նկարիչը:

Vahan Topchyan«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի շրջանակում բազմաթիվ երիտասարդներ Վահան Թոփչյանից ոչ միայն վարպետության դասեր առան, այլեւ նրա հետ բացիկներ նկարազարդեցին: Իրենց բակի ծառը, երկինքը, արեւը, անգամ ծնողներին նկարեցին, պատկերն ամբողջացրին երկտողով եւ արվեստի փոքր գործ ստացան:

Ստեղծագործությունների այս շարքը հետաքրքրել է նաեւ արտասահմանցի զբոսաշրջիկներին: Ասում են՝ դատարկաձեռն չեն գնալու: Հայաստանը խորհրդանշող եւս մեկ նվերի օրինակ են բացահայտել:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ռուսներին անհրաժեշտ է եւս մեկ պատերազմ
հաջորդը
Պետքարտուղարի փոխտեղակալը հետաքրքրվել է ՄԻՊ-ի առաջնահերթություններով

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն