• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ճանաչե՛նք, որ սիրենք մեր գիրը

Աննման Մինասյան 12:35 | 18.06.2022
Աննման Մինասյան 12:35 | 18.06.2022

«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի եզրափակումը Գյումրիում համաքաղաքային տոնի վերածվեց: «Գրքաձոն» խորագրով բացօթյա տոնավաճառը ի մի էր բերել հայոց գրով հետաքրքրված տեղացիներին ու զբոսաշրջիկներին:

Հեղինակային գրքեր, հրատարակություններ, գրքարվեստին եւ գեղագրությանն առնչվող հուշանվերներ. «Գալերի 25» պատկերասրահի բակի տաղավարները գրային ու գրքային էին:

Rosa Hovhannisyan

աջից Ռոզա Հովհաննիսյանը

Շիրակի մարզի գրողների միությունը «Գրքաձոն»-ին ներկայացել էր վերջին տարիներին տպագրված գործերով: Շիրակցի գրողներն անձամբ էին շփվում ընթերցողի հետ, լսում բոլորի կարծիքները: Բանաստեղծուհի Ռոզա Հովհաննիսյանը «Գրքաձոն»-ը յուրօրինակ հարթակ է համարում, որը մտերմացնում է հեղինակին եւ ընթերցասերին: «Ընթերցողը ցանկություն ունի անձամբ տեսնելու ու ճանաչելու հեղինակին: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ մարդիկ ուզում են ձեռք տալ, շոշափել գիրքը, երկխոսել գրողի հետ»:

Knkush Gasparyan«Հայոց տերերը», «Հայոց պատմությունը» եւ «Հայոց տաճարը». նախաքրիստոնեականից մինչեւ մեր օրերի պատմությունը վեր հանող գրքերը հարեւան տաղավարում էին: Քնքուշ Գասպարյանը Երեւանից էր եկել, ներկայացնում էր գրող, պատմաբան, քննադատ Վահե Լոռենցի աշխատությունները: Ասում է՝ գյումրեցիներից շատերը ճանաչում են Լոռենցին, ոմանք էլ նրա գրքերին էին քաջածանոթ:

Taron Sahakyan«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագծի այս տարվա փակման ակորդը տվեց նկարիչ, գրաֆիկ Տարոն Սահարյանը: «Հայ գրի էվոլյուցիան միջնադարում» խորագրով դասախոսության ընթացքում արվեստագետն անդրադարձավ պատմամշակութային գործընթացների եւ գրի ձեւափոխության, տառատեսակների ձեւավորման ուղիղ կապին:

Նախագիծը չավարտած՝ կազմակերպիչները հաջորդի նախապատրաստություններն են դիտարկում: 2023 թվականի «Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» միջոցառումների շարքի հյուրերի ու մասնակիցների նախնական ցանկն արդեն հայտնի է:

«Չինական կալիգրաֆիայի ինտերպրետացիաներ» աշխատանքների հեղինակ, գերմանացի արվեստագետ Հայնց Ֆերբերտը սկսել է իր ոճով ձեւավորել հայկական այբուբենը: Խոստացել է՝ հաջորդ տարի ցուցադրությունը կանի Գյումրիում: Ֆերբերտը մենակ չի գալու. գերմանացի մեկ այլ արվեստագետ Էկկե Բոշկեն նույնպես հայկական այբուբենով է տարվել: Կավից եւ հայկական գրից արվեստի գործեր է ստանում, որոնք նույնպես կցուցադրվեն «Գալերի 25»-ում:

Նախագծի հեղինակ Ալեքսան Տեր-Մինասյանն ասում է՝ գրի ու գրքի արվեստը պետք է արդիականացնել, ներկայացնել հանրամատչելի տարբերակով: «Մեր ինքնության կարեւոր տարրերից մեկն այբուբենն է: Մեր գիրքը, տառն արժեն, որ ներկայացնենք ողջ աշխարհին: Բացի այդ՝ մենք էլ պետք է խորությամբ ուսումնասիրենք ու ճանաչենք դրանք: Մինչեւ չճանաչենք, չենք գնահատի»:

«Գրքարվեստ եւ կալիգրաֆիա» նախագիծն իրականացվում է Für Armenien հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Եղիշեի «բարդույթը»
հաջորդը
Հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն