• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հայկական հեծանիվն արդեն իրականություն է

Մարի Չաքրյան 19:30 | 19.06.2022
Մարի Չաքրյան 19:30 | 19.06.2022

Ալեքսանդրն ինժեներ է: Աշխատանքային գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից, կրտսեր աշխատակցից աճել մինչեւ արդյունաբերական ինժեների, տարաբնույթ ծրագրերի ղեկավարի: Սրա շնորհիվ ինժեներական միտքն աշխատում է՝ մանրակրկիտ դիտարկելով որեւէ լուծման կամ արտադրության ամբողջական ցիկլը:

«Դեռ 2021 թվականից ցանկանում էի հայրենիքում արտադրություն սկսել, իսկ հեծանիվ դեռ մանկուց էի երազում պատրաստել։ Հասկացա, որ պետք է սկսել։ Հետո ուսումնասիրեցինք շուկան, հասկացանք, որ կարիքը կա, հնարավորությունները կան, կարելի է արտադրությունը սկսել առանց մեծ ներդրումների: Որոշեցինք հեծանիվ արտադրել»,- ասում է Ալեքսանդր Խաչատուրովը:

Alexander KhachaturovՀեծանիվը համարվում է այն երկրի արտադրանքը, որտեղ արտադրվում է կմախքը:

Դրա արտադրման համար բոլոր մասնագետներն ունեին, գծագիրն ու դիզայնը կարող էին անել, հաշվարկները՝ նույնպես, ուստի սկսեցին ինտենսիվորեն աշխատել գաղափարի վրա:

Հատկապես որ Քովիդ-19 համավարակի ժամանակ սպառվել էր հեծանիվների համաշխարհային պաշարը, անգամ Հայաստանում էր ճգնաժամ առաջացել:

Այս ընթացքում տեղեկացան ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի մասին, որը հայտարարություն էր տարածել ստարտափներին աջակցելու մասին: Այն Եվրոպական միության աջակցությամբ ստեղծված ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք է, որը նորարարական մոտեցումների ու փորձառու մենթորների ու փորձագետների միջոցով Հայաստանում խթանում է ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն ու տնտեսության մրցունակության աճը, նպաստում սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը։

«Իրենք մեզ առաջին հերթին տվեցին գիտելիք՝ բիզնեսի մեջ մտնելու: Թիմ ունեն, որն աջակցում է ցանկացած հարցում՝ մարքետինգի, ֆինանսների, շուկայական հարաբերությունների, բիզնես պլանի մշակման: Դառնում ես թիմի մաս, ցանցային համագործակցությունն է լավ աշխատում: Երբ քո ստարտափին աջակցում են, դա եւս ոգեւորում է»,- պարզաբանում է Ալեքսանդրը:

Կմախքն ամբողջությամբ արտադրվում է Հայաստանում, պահեստամասերի մի մասը ներկրում են, բայց մտադիր են հետագայում նաեւ դրանց արտադրությունը մեկնարկել:

Պահեստամասերն այժմ ձեռք են բերում աշխարհում հայտնի հեծանիվների պահեստամասեր արտադրող լավագույն, համաշխարհային լիդեր հանդիսացող ընկերություններից: Չինական արտադրության պահեստամասերի համեմատ դրանք ավելի թանկ են, բայց իրենց համար կարեւորը որակն է:

bikesՀայկական հեծանիվները նախատեսված են կնոջ եւ տղամարդու համար, որոնք էլ իրենց հերթին տարբեր տեսակների են՝ ըստ քաշի, հասակի ու այլ պարամետրերի: Յուրաքանչյուր մոդել շուտով կունենա նաեւ էլեկտրական տարբերակը:

Հեծանիվների բոլոր տարբերակներն արդեն պատրաստ են: Գները սկսվում են 350 հազար դրամից: Թիմն իրականացնում է նախավաճառք, ուստի յուրաքանչյուր ոք կարող է նաեւ նախավաճառքին մասնակցելով ներդրում ունենալ հայկական հեծանիվների արտադրության ընդլայնման գործին:

«Ես էլ կողքից խանգարում եմ»,- կատակելով ասում է Ասյան՝ Ալեքսանդրի կինը: Իրականում Ասյան բիզնես խորհրդատու է եւ փորձում է ամեն ինչով աջակցել ամուսնուն: Մշակում է տեխնիկական առաջադրանքները: Բրենդի առաջխաղացման, տեսանելիության բարձրացման միջոցառումների, տեսանյութերի գաղափարներ է մտածում, քննարկում թիմի հետ:

bikes«Այնքան դժվար է իրականում, որովհետեւ մարդկանց մի մասը ոգեւորված է, բայց մարդկանց մի խումբ էլ կա, որ թերահավատորեն է վերաբերվում: Օրինակ՝ կասկածի տակ են դնում որակը: Ուստի մեր առաջ կարեւոր խնդիր ենք դրել ստեղծել ոչ թե ուղղակի հայկական արտադրություն, այլեւ որակյալ հայկական արտադրություն, որը կլինի մրցակցային: Այն գնային սահմանում, որում մենք ենք պատրաստվում աշխատելու, մարդիկ առաջին հերթին համեմատելու են: Ուստի կարեւոր է, որ համեմատելիս տեսնեն, որ որակապես չի զիջում, իսկ իդեալական տարբերակում՝ ասեն, որ ավելի բարձր է որակը»,- ասում է Ասյան:

Հեծանիվները փորձարկվել են՝ ներգրավելով ինչպես փորձառու հեծանվորդների, այնպես էլ սիրողական մակարդակով հեծանիվ վարողների:

Հեծանիվի անվանումն էլ հայկական են ընտրել՝ հայոց լեռների արքա բեզոարյան այծի անունից:

«Ճիշտ է, սկզբնական մոդելները քաղաքային են, բայց հետագայում մտադիր ենք լեռնային հեծանիվներ արտադրել: Բացի այդ՝ Երեւանը, մյուս բնակավայրերն այնպիսի լանդշաֆտ ունեն, որ անհրաժեշտ է մի տեղից մյուսը տեղափոխվելիս բարձունքներ հաղթահարել»,- պարզաբանում է Ասյան:

Բեզուն ընդգրկվել է ԻՐԻՍ ինկուբատորի ստացած ստարտափների մի քանի հարյուր հայտերից հաղթող երեք տասնյակի մեջ: Արդյունքում, քոուչինգից բացի, ԻՐԻՍ-ից մոտ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար են ստացել, մի մասը՝ դրամաշնորհի, մնացածը՝ փոխառու միջոցի տեսքով, ցածր տոկոսադրույքով: Ներդրել են նաեւ իրենց ու իրենց ընկերների բոլոր խնայողություններն ու ջանքերը:

Նորաստեղծ բիզնեսին երեխայի պես են վերաբերվում, ուստի չեն խնայում ոչինչ: Հավատում են, որ Հայաստանում նման բիզնեսում հաջողել հնարավոր է: Մնում է, որ Երեւանում ու մյուս բնակավայրերում հեծանվային տրանսպորտի ենթակառուցվածքներ ստեղծվեն, բայց սա այլ պատմություն է:

Մարի Չաքրյան

Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Վրաստանի վարչապետը Դիլիջանում հանդիպել է Փաշինյանի հետ
հաջորդը
Ավելի քան 840 միլիոն դոլար զբոսաշրջությունից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն