• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Հաշմանդամություն ունեցող մարդիկ եւ երեխաները

Տաթեւեր Լազարյան 15:30 | 20.06.2022
Տաթեւեր Լազարյան 15:30 | 20.06.2022
disability

«Շունիկն է մատները կծել, մի՛ նայիր». այսպես էին արձագանքում երեխաների հետ քայլող ծնողները՝ տեսնելով Մայիսին, որը հաշմանդամություն է ձեռք բերել 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ընթացքում:

Mais & Anna

Մարտի դաշտում սարսափելի վնասվածքներով նրան մահամերձ վիճակում հասցրել են Երեւան: Մայիսը դրանից հետո 38 վիրահատություն է տարել, սակայն մինչ օրս ունի շարժվող բեկոր գլխուղեղում: Բժիշկները խուսափում են վիրահատելուց, անզգայացումն այլեւս չի ազդում:

Պատերազմի հերոսը երկար տարիներ անգամ խուսափել է տնից դուրս գալ: Նրա դուստրը՝ Աննան, պատմում է, որ Մայիսը մինչ օրս ձեռքերը չի հանում գրպաններից եւ խուսափում է մարդկանց նայելուց, չի սիրում, երբ նկատում են աչքի պրոթեզը:

«Ես ծնվել եմ ու տեսել եմ հայրիկիս հենց նման վիճակում, ինձ համար դա սովորական է եղել, սակայն միշտ տխրել եմ շրջապատի արձագանքից: Մայրիկս ու մենք՝ քույրերս, շատ ենք աշխատել հայրիկի վրա, որ նա ինչ-որ չափով դադարի բարդույթավորվելուց»,- պատմում է Մայիսի դուստրը, որ կարծում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կարեւորագույն օգնությունը մարդկանց ադեկվատ ընկալողականությունն է ու հարգանքը:

Mais & AnnaԱղջիկը համոզված է՝ այդ ամենը պետք է սովորեցնել դեռ մանկուց: «Օրինակ՝ քույրերիս երեխաները, տեսնելով հաշմանդամություն ունեցող պապիկին, արդեն դրսում հանգիստ ու լավ են ընկալում նման մարդկանց: Քույրերս փոքրիկներին վաղ հասակից սովորեցնում են, որ հաշմանդամությամբ անձինք մեզ պես են, չպետք է նրանց խղճալ, նրանցից խուսափել կամ վախենալ»,- պարզաբանում է Աննան:

Թվում է՝ այժմ դպրոցներում ներառական կրթության շնորհիվ երեխաները պետք է էլ ավելի հանդուրժողաբար վերաբերվեն հաշմանդամություն ունեցողներին, չէ՞ որ նրանք կողք կողքի սովորում են տարիներ շարունակ: Սակայն ներառականացման պրոցեսն այդքան էլ հարթ չի ընթանում:

Gerasim HarutyunyanՍոցիալական հոգեբան Գերասիմ Հարությունյանը, զուգահեռներ անցկացնելով ներկայիս ու տարիներ առաջվա իրավիճակի միջեւ, նկատում է, որ այժմ մարդիկ առավել տեղեկացված են հաշմանդամություն ունեցողների խնդիրներից ու հետեւաբար ավելի հանդուրժող են: Սակայն դեռ շատերն են հաշմանդամություն ասելով հասկանում անվասայլակով կամ կույր մարդու, իսկ աուտիզմ ու մտավոր հետամնացություն ունեցող մարդկանց հանդեպ վերաբերմունքն այլ է:

Հոգեբանն այս ամենի լուծումը տեսնում է միայն կրթվածության ու իրազեկվածության մեջ, ինչը պետք է հոգան դպրոցն ու ընտանիքը: Երեխան դրական կընկալի հաշմանդամություն ունեցող անձին միայն այն դեպքում, երբ իր համար հեղինակություն հանդիսացող անձը կխոսի, կբացատրի ու կներկայացնի տվյալ մարդու խնդիրը:

Հաշմանդամություն ունեցող անձանց հազվադեպ կարելի է տեսնել դրսում, ժամանցի վայրերում: Բացի քաղաքային անհարմարություններից՝ խնդիրը նաեւ նրանց սոցիալականացման մեջ է:Դեռ մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաները չեն ապրում ակտիվ կյանքով, չեն հաճախում արտադասարանական պարապմունքների: Շատ են լինում դեպքեր, երբ այլ ծնողները դեմ են, որ իրենց երեխաների հետ նույն խմբում լինի ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող անձ: Հարցն առավել սրվում է աուտիստիկ սպեկտրով երեխաների դեպքում:

Lara MelikyanՊարուսույց Լարա Մելիքյանը կարծում է, որ անկախ հաշմանդամության տեսակից եւ խնդրի ծանրությունից՝ պարտադիր է երեխաների սոցիալականացումը։ Շատ կարեւոր պայմաններ են միջավայրին հարմարեցումը եւ թիմային աշխատանքը` ծնող, երեխա, մասնագետ համագործակցությունը:

«Այո՛, հաճախ այլ երեխաների ծնողներ դեմ են լինում եւ կարող են բոյկոտել»,- ասում է պարուսույցն ու հավելում:- Յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից՝ ունի զարգացման խանգարում, թե ոչ, պետք է շփվի իր հասակակիցների հետ եւ ինտեգրվի հասարակություն։ Ծնողը պետք է հասկանա, որ ոչ մի դեպքում ինքը կամ իր երեխան ապահովագրված չեն։ Պետք է սիրեն, ընդունեն եւ քաջալերեն խնդիր ունեցող բալիկների ծնողներին»։

Երեխաները վաղվա մեր դատավորներն են, որոնք առաջնորդվելու են մեր իսկ սովորեցրած օրենքներով: Հիշում եմ մեր դասարանում սովորող, Դաունի համախտանիշով Աղաջանին: Նա հաշմանդամություն ունեցող առաջին մարդն էր, ում ես հանդիպեցի իմ կյանքում: Այն ժամանակ ներառական կրթության ծրագիրը դեռեւս չկար, եւ Աղաջանի մայրիկը երկար էր պայքարել, որ տղան կարողանա սովորել հանրակրթական դպրոցում: Ուսուցիչներս ու ծնողներս երբեք չեն բացատրել՝ ով է Աղաջանը, ինչու է այդպիսին, միայն հորդորում էին չվնասել նրան եւ այնպես անել, որ ինքն էլ չվնասի:

Այդպես Աղաջանը տասը տարի սովորեց մեզ հետ, առանց մեր հանդուրժողականությունն ու սերը զգալու: Բայց ամիսներ առաջ, երբ նրան տեսա ֆիթնես ակումբից դուրս գալիս, հազիվ ճանաչեցի. թիկնեղ, ոճով հագնված: Չիմանայի՝ ով է, երբեք չէի հասկանա՝ ինչ խնդիր ունի:

Ահա թե ինչպես օգնեց նրան մեր դասարանում սովորելը, թեկուզ առանց ընկերների եւ առանց մեր աջակցության:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պուշկինի լեռնանցքի թունելը հոսանքազրկվել է
հաջորդը
Մեկնարկել է Երեւան-Բեյրութ-Երեւան չվերթը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Հայաստանի անկախության գաղափարն են ուզում սպանել. Գեւորգ Գիլանց

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Քաղաքականություն վաճառողներ եւ շվարած գնորդներ

  • 4

    Եվս մեկ զինծառայողի աճյուն Վարանդայում

  • 5

    Ռազմական հեղաշրջում Սուդանում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն