• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Մարդիկ հիշում են

Վարդան Հարությունյան 11:30 | 23.06.2022
Վարդան Հարությունյան 11:30 | 23.06.2022
protest Yerevan may 2022

2018-ին մերժված գործիչները, որ այսօր ընդդիմության առաջնորդներ են, երկար ժամանակ փողոցում էին։ Իշխանափոխություն իրականացնելու եւ Արցախը փրկելու ծրագրով մարդկանց հրապարակ էին կանչում։

Նրանց առանցքային կարգախոսներն էին՝ «Առանց թուրքի Հայաստան» եւ «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում»։ 19-րդ դարում ծնված ու մեր իրականությանը ոչ համահունչ «Զարթի՛ր, լաո» երգին անդրադառնալ չարժի բոլորովին։ «Առանց թուրքի Հայաստան» կարգախոսի մասին էլ շատ ասելիք չկա։ Այն վանող է, սադրիչ, ֆաշիզմի տարրեր է պարունակում, միաժամանակ՝ ցուցադրում կարգախոսի հեղինակների մերժելի որակները։

Իսկ ահա «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» կարգախոսին պետք է անդրադառնալ։ Հատկապես որ այս կարգախոսով մարդկանց հրապարակ կանչողները Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանն էին՝ դաշնակցության հետ։

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս եղավ, որ Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում դարձավ այսքան իրական։ Ո՞ւմ մեղքով եւ ինչպե՞ս տապալվեց Արցախի հարցի հայաստանանպաստ կարգավորման հնարավորությունը։ Այս հարցերին պատասխանելու համար, ցանկանանք, թե չցանկանանք, կրկին պետք է 1998 թվական վերադառնանք։

Ոմանք կասեն՝ իմաստ չունի, շատ է խոսվել այս մասին, ժամանակ է անցել, այսօր բոլորովին այլ իրավիճակ է։ Այո՛, ժամանակ, անկասկած, անցել է, բայց 1998-ը անցյալ չի դարձել։ Այսօր 1998-ին ցանած սերմի առատ բերքն ենք հավաքում։ «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» կարգախոսով հրապարակ դուրս եկած գործիչներին պարտադիր պետք է հիշեցնել, թե 1998-ին ինչ դերակատարում են ունեցել, ինչ էին ասում եւ ինչ էին խոստանում։

Իսկ 1998-ին, դեմ լինելով հարցի փոխզիջումային լուծմանը, որ առաջարկում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրանք պնդում էին, թե փոխզիջումներով Արցախի խնդրի կարգավորման գնալու անհրաժեշտություն չկա, թե առանց Արցախի խնդիրը լուծելու էլ Հայաստանը կարող է զարգանալ, թե խնդրի կարգավորման պրոցեսում պետք է վարել ակտիվ սառեցման քաղաքականություն, թե կարող են Արցախի հարցի լուծումը ձգել ու ձգել ու, վերջին հաշվով, շատ ավելի նպաստավոր լուծում բերել։

Այսպես էին պնդում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ նրանց թիմակիցները։ Նրանց ասվում էր, որ խնդիրը երկար ձգել չեն կարողանալու, որ երկիրը չի կարողանալու զարգանալ շրջափակված, որ մեր հակառակորդ երկիրն ունի զարգանալու ավելի մեծ հնարավորություններ, ինչից, անկասկած, օգտվելու է, որ մի պահից ուժերի հարաբերակցությունը մեր օգտին չի լինելու։ Նրանք, սակայն, իրենցն էին պնդում։ Արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ։

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանն արեցին իրենց գործը։ Ինչպես եւ ծրագրել էին, ձգեցին խնդրի լուծումը։ Երկրի ներսում մի այնպիսի մթնոլորտ ստեղծեցին, որ փոխզիջումներով հաշտության ու խաղաղության գնալ առաջարկողները մերժվում ու որպես պարտվողականներ էին դիտարկվում։ Շատ ավելի ընկալելի էին պոռոտախոս հայտարարությունները, թե Արցախի խնդիր չկա, թե այն լուծել-ավարտել են, թե ոչինչ չեն զիջելու, թե հարկ եղած դեպքում Ադրբեջանին նոր պարտություն են բերելու։

2018-ին, սակայն, հասան մի սահմանի, որից այն կողմ ձգելու հնարավորություն չկար այլեւս։ Այս մասին ինքը՝ Սարգսյանն ազդարարեց Ազգային ժողովում։ Ասաց, որ Ադրբեջանի համար «փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի Հանրապետության կողմից»։ Այս նախադասությունը Քոչարյանի ու Սարգսյանի քսանամյա գործունեության ամփոփումն է։ Դեռ 1998-ին էին նրանք զգուշացվել, որ անպայման հասնելու են այս եզրագծին։

Հակառակորդն արդեն վստահ էր այնքան, որ իր բառապաշարից ջնջել էր «փոխզիջում» բառը։ Միայն զիջումներ էր պահանջում, հակառակ դեպքում սպառնում էր խնդիրը լուծել պատերազմով, ինչն էլ արեց 2020-ին։

Արցախի խնդիրն այս հանգրվան հասցրած գործիչները հրապարակ էին դուրս եկել «Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում» կարգախոսով ու ժողովրդական մեծ աջակցություն էին ակնկալում, ինչի հաշվին պետք է իշխանությունն իրենց ձեռքը վերցնեին։ Հայտարարում էին՝ եթե իրենք լինեն իշխանության, ապա հայաստանանպաստ, արցախանպաստ լուծում են բերելու։

Հաշվարկը պարզ է՝ Արցախն, իրոք, վտանգված է, Արցախի հարցը հուզում է բոլորին, սրա հետ մեկտեղ իշխանությունը չունի աջակցության այն պաշարը, ինչ ուներ ժամանակ առաջ, հետեւաբար կա իշխանությունը խլելու հնարավորություն։ Այդ գերկարեւոր նպատակին հասնելու համար Արցախն ամենահարմար միջոցն է։ Այդպես 1998-ին արդեն վարվել էին՝ նույն խոստումներով ու նույն պատրվակով։

Մնում էր, որ մարդիկ հավատային ու նրանց կոչով հրապարակ դուրս գային։ Իսկ մարդիկ չհավատացին նրանց ու հրապարակ դուրս չեկան։ Որովհետեւ հիշում են մարդիկ։ Հիշում են ու ճանաչում։

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կալինինգրադը ՌԴ-ից անջատելն անհնար է. Ալիխանով
հաջորդը
Հայաստանում ԱՄՆ նոր դեսպան կնշանակվի

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն