• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Ջաջուռի քարածխի հանքը կշահագործվի

Աննման Մինասյան 19:45 | 23.06.2022
Աննման Մինասյան 19:45 | 23.06.2022
coal

Շիրակի մարզի Ջաջուռի քարածխի հանքը մոտ 10 տարվա դադարից հետո կրկին շահագործվելու է: Մասնագետները տեղում ուսումնասիրություն են կատարել, արձանագրել, որ հանքի պոտենցիալը լավն է: Քարածխի շերտը որոշ տեղերում հասնում է մինչեւ 4-5 մետրի: Բարձր է նաեւ հանքանյութի ջերմատվությունը՝ մինչեւ 6400 կիլոկալորիա:

Հանքով հետաքրքրված «Արցախ Power» ընկերությունը էկոնոմիկայի, շրջակա միջավայրի եւ բնապահպանության նախարարությունների հետ հանքի շահագործման թույլտվությունը ստանալու գործընթաց է սկսել: Ըստ նախնական պայմանավորվածության՝ հանքի տարածքում 2-3 ամսից կմեկնարկեն առաջնային կարեւորության ենթակառուցվածքների, այնուհետեւ քարածխի վերամշակման գործարանի շինարարական աշխատանքները: Նույն ընկերությունը շահագործում է նաեւ Արցախի Հանրապետության Մաղավուզի քարածխի հանքը:

Davit Chtchyan«Հանքանյութը ոչ թե պետք է հանել ու վառել, այլ պետք է վերամշակվի ողջ պետքական մասը: Մնացորդ ու թափոններ չեն լինելու, հեռացվելու են միայն կիրն ու հողը»,- ասում է «Արցախ Power» ընկերության նախագահ Դավիթ Չիտչյանը:

Ընկերությունն առաջիկա 2-3 տարվա համար 3 միլիոն դոլարի ներդրում է անելու: Ասում են՝ վերամշակված քարածուխը չեն արտահանելու: Հանրապետության ներքին պահանջարկը 40-45 հազար տոննա է այն դեպքում, երբ ռուսական քարածխի տոննան վաճառվում է 140 հազար դրամով:

Տեղականի գինը կլինի դրա ուղիղ կեսը: Ենթադրաբար, ցածր գինը կավելացնի նաեւ պահանջարկը: Հանքօգտագործողներն ասում են նաեւ, որ որոշ չափով կթեթեւանա կախվածությունը ռուսական գազից:

Նշենք, որ հանքավայրը  Շիրակի մարզի Մեծ Սարիար բնակավայրի վարչական տարածքում է՝ գյուղի բնակելի հատվածից մոտ ութ կիլոմետր հեռու:

Karen ArshalyanԱխուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանն ասում է՝ նախապես են հետաքրքրվել, թե որքանով կշահի համայնքը հանքի շահագործումից: Ըստ նրա՝ տարածքում չկան վարելահողեր, միայն ցածր արդյունավետության արոտավայրեր են: «Համոզվեցինք, որ նոր տեխնոլոգիաների ներդրումների շնորհիվ նվազագույնի կհասցվեն շրջակա միջավայրին պատճառվող վնասները: Բացի այդ՝ փաստաթուղթ ենք ստորագրելու, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում է ամեն տարի հանքի հարակից գյուղերում իրականացնել կարեւոր աշխատանքներ՝ լուսավորության անցկացում, ճանապարհների կառուցում, խմելու եւ ոռոգման ջրի ցանցի վերանորոգում եւ այլն»:

Ընկերությունը պարտավորվում է ամեն տարի անվճար վառելիք տրամադրել բնակավայրերի համայնքային, հասարակական կառույցներին եւ տնտեսություններին: Հավելենք, որ այս գյուղերում կապույտ վառելիքը մուտք չի գործել. թե երբ կլինի, ոչ ոք չգիտի:

Մեծ Սարիարում արդեն աշխատուժ են հավաքագրում: Նախնական փուլում աշխատանքի կանցնի մոտ 70-80 հոգի:

Արցախ Power ընկերությունից վստահեցնում են, որ 2024 թվականից շուկայում կհայտնվի Ջաջուռի վերամշակված քարածխի առաջին խմբաքանակը:

«Ալիք Մեդիան» առաջիկայում կփորձի պարզել նաեւ բնապահպանների կարծիքը։

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Պարտք՝ առանց բարաթի
հաջորդը
Անհամաչափ արձագանքը նպաստել է կամայականությանը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 3

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 4

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 5

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն