• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Եթե ռուս չես, դուրս արի տնից

Հասմիկ Բալեյան 18:30 | 24.06.2022
Հասմիկ Բալեյան 18:30 | 24.06.2022
Yerevan

Մարտից սկսած՝ Նարեն վարձով բնակարան է փնտրում Երեւանում։ Ասում է՝ վարձով բնակարանների մասին հայտարարություններ տեղադրող բոլոր կայքերն ամեն օր ուսումնասիրում է, բայց հարմար տարբերակ չի գտնում․ գները թանկ են, իսկ համեմատաբար մատչելի վարձավճարով բնակարաններում կենցաղային տարրական պայմաններ չկան։

«Սկզբում որոնում էի Շենգավիթում եւ Արաբկիրում, բայց տեսնելով, որ հարմար գնով բնակարաններ չկան՝ սկսեցի նաեւ մյուս վարչական շրջաններում փնտրել։ Համեմատաբար մատչելի գնով, կենցաղային նորմալ պայմաններով բնակարան կարելի է գտնել Երեւանի ծայրամասերում։ Եթե չկարողանամ Կենտրոնին մոտ որեւէ վարչական շրջանում գտնել, ստիպված ծայրամասում կվարձեմ»,- պատմում է Նարեն։

Նա նաեւ բրոքերների օգնությանն է դիմել, բայց ապարդյուն։ «Նրանք շատ փոքր բնակարաններ էին առաջարկում. վերանորոգված չէին, գույք չկար, սանհանգույցի ու լոգասենյակի սալիկներն էլ հին էին ու կոտրված։ Դրանց ամսական վարձավճարը 150-180 հազար դրամ էր»,- ասում է Նարեն։

Վերջին ամիսներին մայրաքաղաք Երեւանում վարձով բնակարանների գները շեշտակի աճել են։ Դա սերտորեն կապված է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ․ բազմահազար ռուսներ Հայաստան եկան՝ փորձելով բնակարաններ վարձել մայրաքաղաքում։ Իհարկե, վարձով բնակարաններ տվողները «հարմար առիթից» օգտվելու շանսը բաց չթողեցին եւ վարձավճարներն արտասահմանցիների հոսքին զուգընթաց բարձրացրին։

Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ տեղահանված արցախցիները վարձով բնակարաններ էին փնտրում։ Պահանջարկն ավելացել էր, իսկ անբարեխիղճ վարձատուները վարձավճարները թանկացնում էին։ Վերջին ամիսներին եղան դեպքեր, երբ նրանք վարձակալներին ստիպում էին կա՛մ ավելացնել վարձավճարը, կա՛մ տնից հեռանալ, քանի որ կան մարդիկ, որոնք պատրաստ են ավելի բարձր գին վճարելու։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ամրագրված է՝ բնակելի տարածքները վարձով տրամադրելիս հարկավոր է կնքել պայմանագիր, ըստ որի՝ կողմերը (վարձատուն եւ վարձակալն) ունեն իրենց իրավունքներն ու պարտականությունները։ Սակայն վարձատուն հաճախ խուսափում է պայմանագիր կնքելուց, քանի որ այդ դեպքում պետք է տարին մեկ անգամ եկամտային հարկ վճարի՝ տվյալ տարվա շրջանառության 10 տոկոսի չափով։ Պայմանագիր չկնքելու դեպքում վարձակալը խոցելի վիճակում է հայտնվում։

flat rentԸստ պաշտոնական վիճակագրության՝  2022 թվականի մարտին Հայաստանում բազմաբնակարան շենքերում վարձակալության են տրվել 173 բնակարան եւ 78 բնակելի տուն։ Այս տվյալները չեն արտացոլում վարձակալության տրված բնակարանների ու տների իրական թիվը։

Ուսումնասիրելով կապիտալ վերանորոգված, կենցաղային հարմարություններ ունեցող վարձով բնակարանների գնային սանդղակը՝ նկատելի է դառնում, որ կարճաժամկետ վարձակալության դեպքում գներն ավելի են թանկանում։

flat rentՕրինակ՝ Մաշտոցի պողոտայի նորակառույցներից մեկում 37 քառակուսի մետր մակերեսով մեկսենյականոց բնակարանը վարձով է տրվում օրական 25 հազար դրամով։ Մինչդեռ Դավթաշեն վարչական շրջանում 60 քառակուսի մետր մակերես ունեցող երկուսենյականոց բնարականի օրավարձն է 16 հազար դրամ։

rent flatԱմսավճարովներն օրավարձով բնակարանների համեմատ ավելի մատչելի են։ Արամի փողոցում 65 քառակուսի մետր մակերեսով երեքսենյականոց բնակարանի ամսավճարը 1800 դոլար է (շուրջ 774000 դրամ)։ Երեւանի կենտրոնից համեմատաբար ավելի հեռու վարչական շրջաններում բնակարանների ամսավճարները փոքր-ինչ մատչելի են։

«SILVER REA» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հաստատեց, որ ռուսների՝ Հայաստան ժամանելուց հետո վարձով բնակարանների գները շեշտակի աճել են՝ 2-2,5 անգամ։ Ընթացքում շուկայում նոր տներ ավելացան. կան մարդիկ, որոնք իրենց բնակարանները նախկինում վարձով չէին հանձնում, բայց տեսնելով, որ գները թանկանում են՝ անցան գործի, ոմանք էլ այդ նպատակով նոր բնակարաններ գնեցին։

«Նախորդ ամսից արդեն ռուսների հոսքը աստիճանաբար նվազեց։ Նրանցից ոմանք մի քանի ամսով էին Հայաստան եկել, հետո տեղափոխվեցին այլ երկրներ, հետեւաբար անշարժ գույքի շուկան մի փոքր բեռնաթափվեց։ Այժմ նախորդ տարիների համեմատ բնակարանների վարձավճարները 40-50 տոկոսով թանկ են»,- նշեց անշարժ գույքի գործակալության տնօրենը։

Թեեւ վարձատուն ու վարձակալը նոտարում պայմանագիր չեն կնքում, բայց ընդունված մոտեցում կա․ լինում են դեպքեր, որ «իրար մեջ» են պայմանագիր կնքում․ սա կողմերին զսպող ու պարտավորեցնող «գործիք» է։ «Կադաստրով պայմանագիր կնքելը երկարատեւ գործընթաց է, բյուրոկրատական քաշքշուքը շատ է։ Սովորաբար նոտարի միջոցով պայմանագիր են կնքում մեծ ընկերությունները, որոնք իրենց աշխատակիցներին վարձով բնակարաններով են ապահովում ու պետք է ծախս ցույց տան»,- նշեց Հարությունովը։

Վարձակալությամբ տրվող բնակարաններն ավելի թանկ են Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում, իսկ Նոր Նորքում, Ավանում, Մալաթիայում գները համեմատաբար ավելի մատչելի են։

«Կան չափանիշներ, որոնց միջոցով որոշվում է բնակարանի վարձավճարի չափը։ Բացի բնակարանի տեղից՝ շատ կարեւոր է, թե կենցաղային ինչ պայմաններ կան, կամ ինչպիսի վերանորոգում է արված։ Բացի այդ՝ կարեւոր է, թե տվյալ բնակարանի հարակից տարածքում ինչ կոմունիկացիաներ կան»,- ասաց Անդրանիկ Հարությունովը։

Իսկ Նարեն հունիսից ինքնուրույն է բնակարան որոնում, ասում է՝ այլեւս չի դիմելու բրոքերներին։ «Միեւնույնն է, բրոքերների առաջարկած տներն էլ հարմար չէին, այնպես որ, հիմա ինքս եմ որոնում՝ եղբորս օգնությամբ։ Դեռ չեմ կարողացել խելամիտ գնով նորմալ բնակարան գտնել, շարունակում եմ փնտրել»։

Hasmik Baleyan
Հասմիկ Բալեյան

Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
հաջորդը
Ուկրաինական բանակը կնահանջի Սեւերոդոնեցկից

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն