• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Լոռվա համերը Դսեղում

Տաթեւիկ Ճուղուրյան 13:30 | 25.06.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 13:30 | 25.06.2022

Զբոսաշրջային առումով օր օրի գրավիչ դարձող Դսեղում հունիսյան օրերից մեկը տեղացիներին եւ եկվորներին համախմբում է՝ ճանաչելու Լոռվա հանդ ու սարի «համը»։ Արդեն երեք տարի այստեղ անցկացվում է փառատոն, որը ներկայացնում է Հայկական լեռնաշխարհի բույսերը՝ բնությունից մինչեւ խոհանոց։

Գյուղի ընդարձակ հրապարակի կենտրոնական տաղավարներից մեկը Թումանյան համայնքինն է, նաեւ՝ ամենահյուրաշատը։

Lori festivalԱյստեղ ուտեստները բազմազան են՝ սինդրիկ, ավելուկ, թելուկ, շուշան, բլդրղան․ բոլոր ցանկացողների համար էլ կա՝ թե՛ հում եւ թե՛ պատրաստի վիճակում։ Իսկ ուրցի եւ դաղձի բույրը «մատուցվում» է թեյախմության միջոցով։

Թումանյանցիներն ասում են՝ այս տարի փառատոնին առանձնահատուկ են պատրաստվել․ Դսեղն իր բոլոր գրավչություններով արդեն Թումանյան ընդլայնված համայնքի կազմում է։

Sirush Davtyan«Էն ամենը, ինչ բնորոշ է Թումանյան համայնքին, փորձեցինք էդ կոլորիտը ներկայացնել մի փոքրիկ սեղանով։ Մեր տաղավարի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ կար բույսերից պատրաստված աղցանների համտես։ Ամեն ինչ ունեինք՝ ե՛ւ չոր, ե՛ւ պատրաստի վիճակում։ Նույն բույսը թարմ վիճակով նույնպես ներկայացված էր, այսինքն՝ տեսնում են, թե ինչից ինչ ենք պատրաստել։ Բացի այդ՝ հյուրասիրություն ենք կազմակերպում, ինչին հաջորդում է վաճառքը։ Գնելու դեպքում մեր պատրաստողները տեղում նաեւ պատրաստման ձեւն են ասում եւ խորհուրդներ տալիս»,- պատմում է Թումանյանի համայնքապետարանի մշակույթի բաժնի աշխատակից Սիրուշ Դավթյանը՝ կարեւորելով նման փառատոնի կազմակերպումը որպես համայնքը ճանաչելու միջոց։

Lori festival«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» փառատոնը 2019-ին հիմնադրել է «ՀԿ կենտրոն» քաղհասարակության զարգացման կազմակերպությունը։ Հաջորդող տարում կորոնավիրուսի համավարակի պատճառով կազմակերպիչներն ընդմիջել են, ապա նորից շարունակել Լոռվա համուհոտը հանրահռչակելու գործը։

Ընդամենը երեք տարի, եւ ամենամյա այս իրադարձությունն արդեն ներառված է «Ֆեստիվար հայկական փառատոների ասոցիացիա»-ի օրացույցում։ Իսկ դա նշանակում է, որ փառատոնով հետաքրքրվում են նաեւ զբոսաշրջային գործակալությունները՝ երթուղիներում ներառելով Դսեղը։

Arpine Hakobyan«Սա ստատիկ փառատոն չէ, որ մարդիկ գան, առեւտուր անեն կամ ապրանքը փորձեն, համտեսեն, վարպետաց դասերի մասնակցեն, ինչպես լինում է բոլոր փառատոներում։ Էստեղ կարեւոր է, որ մենք սովորեցնենք, թե որտեղից է բույսը գալիս։ Այսինքն՝ վայրի հավաքչություն ենք կազմակերպում, եւ մի քանի ուղղություններով քայլարշավի ընթացքում ցանկացողները գյուղացու հետ հավաքում են բույսը, գյուղացին ասում է, թե ոնց են ճանաչում, որտեղ է օգտագործվում, այսինքն՝ միանգամից բույսի գործնական ճանաչում է տեղի ունենում։ Ունենք նաեւ շրջագայություն «Զիլ» մեքենայով, զիլինգ ենք անվանում, դաշտերով գնում ենք, նորից բույսերի մասին խոսակցություններ գյուղացիների հետ եւ այլն»,- փառատոնի հետաքրքրություններն է ներկայացնում հիմնադիր, «ՀԿ կենտրոն» կազմակերպության նախագահ Արփինե Հակոբյանը։

«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» առաջին փառատոնն անցկացվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Հաջորդիվ արդեն «ՀԿ կենտրոն»-ն ու ՏՈՒԿ-ն (Տուրիզմի ուրույն կենտրոն) են հոգացել կազմակերպման ծախսերը։ Վերջինը նշված կազմակերպության սոցիալական ձեռնարկությունն է Դսեղում։ Ըստ Արփինե Հակոբյանի՝ այս տարի տեխնիկական աջակցությամբ նաեւ համայնքապետարանն է իրենց միացել։

Իսկ փառատոնի գեղարվեստական մասը Դսեղի եւ Վանաձորից եկած մշակութային խմբերն են ապահովում։

Հայկական բնաշխարհի բույսերն ու խոհանոցում դրանց պատվավոր տեղը փառատոնի հյուրերին ներկայացնում է գյուղացին, բուսական արտադրանքը՝ ձեռնարկատերերը։

Lori festivalՏաղավարներից մեկում ազգությամբ ռուս այցելուները մեղրից պատրաստված գինի են համտեսում, ապա հետաքրքրվում ցուցադրված գրեթե յուրաքանչյուր արտադրանքով։ Մեղր, ակնամոմ, մայրակաթ, ծաղկափոշի, ծաղկախյուս կամ մոտ 15 տեսակի արտադրանք, որոնց հիմքը բույսերն են: Իսկ արտադրողը «Մեղրատուն» ընկերությունն է՝ Վանաձորից։

Harutyun Zakaryan«Ամեն տարի մասնակցել ենք, եւ նման փառատոները լավ են ճանաչելիության առումով։ Նոր հաճախորդներ ենք ձեռք բերում, մեզնից կոնտակտներ են վերցնում, դառնում մշտական հաճախորդներ։ Շուտով նաեւ դամասկոսյան վարդից ենք գինի եւ այլ պրոդուկտներ ստանալու։ Մյուս տարի դա էլ արտադրության մեջ կլինի»,- ասում է ընկերության տնօրեն Հարություն Զաքարյանը եւ ավելացնում՝ օրվա վաճառքից գոհ են, իսկ ընդհանրապես ցուցահանդեսների եւ փառատոների շատ են մասնակցում։

Փառատոնի տաղավարներից մեկում տասից ավելի բուսատեսակներից պատրաստված յուղերով «Սպիտակ մանուշակ»-ն էր ներկայացնում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի սոցիալական ձեռնարկությունը, որ փորձում է մեղմել կանանց գործազրկությունը Սպիտակ համայնքում։

Հազարաթերթիկ, երիցուկ, խատուտիկ, խնկածաղիկ, գնարբուկ, լորենի, յասաման, վարդ, ուրց, դաղձ, ռեհան եւ այլն։ Մոտեցողներին բացատրում են՝ բուժիչ հատկություններով բուսայուղեր են՝ առանց քիմիական հավելումների, օգտագործելի թե՛ խմելու եւ թե՛ կոսմետիկ նպատակներով։

Nune Tumanyan«Ունենք տասներկու տեսակի բույսերից ստացված յուղեր։ Հիմա մի տեսակ էլ ճզմման միջոցով ենք ստացել, կտավատի յուղն է։ Հիմնական վաճառքն անում ենք Ֆեյսբուքի միջոցով, մասնակցում ենք փառատոների, դրանց ժամանակ եղած վաճառքից էլ գոհ ենք։ Շուտով կլինենք նաեւ դեղատներում։ Գները թանկ չեն`1200-2000 դրամ արժեն մեր յուղերը»,- ասում է կազմակերպության ներկայացուցիչ Նունե Թումանյանը, ապա ավելացնում՝ օգտագործողներն իրենց մոտ երկրորդ անգամ էլ են գալիս։

Lori festivalԼոռու բուսատեսակների բազմազանությունը եւ օգտակարությունը «քարոզող» փառատոնի կազմակերպիչներն էլ Դսեղ եկած հյուրերին կրկին հետ բերելու համար նոր, հետաքրքիր բաղադրիչներ են մտմտում։ Ինչպես, օրինակ, բուսական ուտեստների պատրաստման մրցույթը, որ հաջորդ տարի տեղում՝ հենց փառատոնի ընթացքում անցկացվելու է մասնակիցների միջեւ։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Խարդավանքների հետեւանքով բանակցությունները չեն տապալվի. Միրզոյան
հաջորդը
Հաց եւ տեսարաններ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն