• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Գեներալ-մայորի ամնեզիան

Վահրամ Աթանեսյան 11:30 | 25.06.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 25.06.2022
Pashinyan & Vanetsyan

Արցախի հարավում նոր բնակավայր՝ Արաքսավան կառուցելու ծրագիրը հանրայնացվեց 2010-ականներին։ Ե՛վ ոգեւորությունն էր մեծ, ե՛ւ տեղեկատվաքարոզչական ապահովումը։

Թեման ավելի ծավալվեց Հայաստանում 2018-ի իշխանափոխությունից հետո։ Արդեն նույն տարվա հոկտեմբերին մամուլը գրեց, որ «Արի» հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ Բակո Սահակյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է կառուցել Հայաստանն ու Արցախը միմյանց կապող երրորդ՝ հարավային մայրուղին՝ Արաքսի ափամերձ հատվածով»:

Մի քանի ամիս անց, ստույգ՝ 2019-ի մարտի 1-ին, Արաքսավան այցելեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Պահպանված կադրերից երեւում է, որ նա Արցախի հարավ էր հասել այն ճանապարհով, որի բարեկարգման մասին «Արի» հիմնադրամի բաժնետերերի հետ հանդիպմանը խոսել էր Արցախի նախագահը։

Արաքսավանում Արթուր Վանեցյանը քաղաքական հայտարարություն արեց․ «Ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, որը իմ եւ ոչ միայն իմ, այլեւ բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու, որովհետեւ այն խոսքերը, արտահայտությունները եւ այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են այն թեման, որ հողերը հետ տալու, բանակցելու են, զիջելու են եւ այլն, այդ ծրագրի իրականացման արդյունքում, մենք հստակ ուղերձ ենք տալիս ողջ հայ ժողովրդին եւ ողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու մտադրություն չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները եւ շենացնեն մեր երկիրը»։

Հետեւեց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի արձագանքը․ «Սա նշանակում է, որ իրոք Արցախը, նրա անվտանգությունը հայոց պետականության անվտանգության գերխնդիրներից է։ Որպեսզի Արցախը լինի ավելի անվտանգ, որպեսզի ավելի հզոր լինի եւ դինամիկ զարգանա, դրա կարեւոր ուղղություններից մեկը վերաբնակեցումն է, բնակչության, էսպես ասած, թվաքանակի աճն է»։

Կարելի՞ է հասկանալ, որ մինչ այդ Արցախում մտավախություն ունեին, որ Հայաստանի նոր իշխանությունը ԼՂ կարգավորման հարցում այլ մոտեցում կցուցաբերի, եւ ԱԱԾ տնօրենը գործուղվել էր, որպեսզի կասկածները փարատի, ինչպես ակնարկում էր Դավիթ Բաբայանը։ Ըստ երեւույթին՝ այո՛, բայց ինչո՞ւ էր ընտրվել Ստեփանակերտին հատկապես ԱԱԾ տնօրենի միջոցով նման ուղերձ հղելու, մանավանդ դա միջազգայնորեն հրապարակայնացնելու տարբերակը։ Չէ՞ որ դա մի ժամանակահատված էր, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում եւ ներկայացրել ԼՂ կարգավորման նոր առաջարկություններ։

Վանեցյանի Արաքսավան այցը, ոչ մի թիզ հող չզիջելու վճռականության մասին հայտարարությունը Հայաստանի պաշտոնական պատասխա՞նն էր Ադրբեջանին եւ միջնորդներին։ Արցախի նախագահի եւ Հայաստանի ԱԱԾ տնօրենի հանդիպումն Արաքսավանում կազմակերպելով եւ շատ հստակ մանրամասնություններ տարածելով՝ ի ցույց էր դրվում ԼՂ կարգավորման հարցում Երեւանի եւ Ստեփանակերտի միասնականությո՞ւնը։

Արթուր Վանեցյանի հայտարարությունից պարզ երեւում է, որ խոսքը հասցեագրված է նաեւ ներքին դերակատարներին։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության հաջորդ օրերին արդեն շրջանառում էին «նա եկել է, որպեսզի հողերը հանձնի» նարատիվը։

Վանեցյանը ոչ միայն հերքում էր դա, այլեւ հավաստիացնում, որ նոր իշխանությունը պահելու է ազատագրված տարածքները, ավելին՝ վերաբնակեցնելու եւ շենացնելու է՝ ի տարբերություն նախորդների։ Բայց Արաքսավան այցից վեց–յոթ ամիս անց Արթուր Վանեցյանը դիմեց հանրությանը, ԱԱԾ ծառայակիցներին եւ հայտնեց, որ «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու» որոշում է կայացրել։

Ուղերձում նաեւ ասվում էր, որ նման որոշումը «ստեղծված իրավիճակում եւ գալիքի համատեքստում» ինքը համարում է «Հայաստանի Հանրապետությանը եւ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի եւ ամենահիմնավորված տարբերակը»։ Վանեցյանն իր հրաժարականը հիմնավորում էր իշխանության ընդունած որոշումների տարերայնությամբ, գործողությունների հախուռնությամբ» եւ ամփոփում. «անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որ տանում է դեպի նպատակների իրականացում»։

Ի՞նչ նկատի ուներ Արթուր Վանեցյանը, երբ իր հրաժարականը կապում էր նաեւ «գալիքի համատեքստի» հետ։ Իրազեկվա՞ծ էր, որ Ադրբեջանը պատերազմի է նախապատրաստվում, եւ որ հետեւանքները Հայաստանի ու Արցախի համար աղետալի են լինելու։ Եվ արդյո՞ք «տարերային» եւ «հախուռն» էր համարում նաեւ ընդամենը վեց ամիս առաջ Արաքսավանում Արցախի նախագահի ներկայությամբ ոչ մի թիզ հող չզիջելու վճռականության, բոլոր տարածքները պահելու եւ շենացնելու, վերաբնակեցնելու մասին իր արած հայտարարությունը։

Քառասունչորսօրյա պատերազմի ամենակատաղի մարտերը ծավալվել են հարավում՝ Արաքսի հովտում՝ Արաքսավանի շրջանում։ Մեր զինվորներրի գրեթե կեսը նահատակվել է այդ տափաստաններում։ Պատերազմի ելքը վճռվել է հենց այնտեղ։

Արթուր Վանեցյանն այսօր պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ վկայակոչելով հենց այդ աղետի համար նրա պատասխանատվությունը։ Բայց ո՞վ է պատասխանատու պատերազմից մեկուկես տարի առաջ ոչ մի թիզ հող չզիջելու վճռականության մասին ի լուր աշխարհի արված հայտարարության համար։ Արթուր Վանեցյանը 2019-ի մարտի 1-ին Արաքսավանում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությո՞ւնն է կատարել, թե՞․․․

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բանակցային գործընթացի ձգձգումը ռիսկային է
հաջորդը
Խարդավանքների հետեւանքով բանակցությունները չեն տապալվի. Միրզոյան

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն