• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Վրեժ լուծելով շնից հրացանով

Տաթեւեր Լազարյան 14:45 | 27.06.2022
Տաթեւեր Լազարյան 14:45 | 27.06.2022
dog

«Մի հատ շան համար ինչ աղմուկ են բարձրացրել, բա որ մարդ մեռներ, սե՞նց կանեին»,- բողոքում են հարեւանները Երվանդ Քոչարի 27 հասցեում տիրող խառնաշփոթից:Օրեր առաջ այստեղ դաժանորեն սպանել են բակի սիրելի շներից մեկին:

«Մեր բակի շունը իբրեւ թե գզել է մի տղամարդու չիհուահուա ցեղատեսակի շանը, ինչի հետեւանքով էլ տերը եկել ու կրակելով վրեժ է լուծել շնից: Հնարավոր է, որ սպանի նաեւ բակի մյուս շներին»,- պատմում է բնակիչներից մեկը՝ խնդրելով անանուն մնալ։ Նա գիտի՝ ով է կանգնած հանցագործության հետեւում: Ենթադրյալ մեղավորը հարակից հյուրանոցի տնօրենն է, որը թաղային հեղինակություն է ու կարող է խնդիրներ ստեղծել իր անունը շոշափող հարեւանների համար:

Ոստիկանություն դիմել է մեկ այլ բնակիչ՝ Արեւը, ով խնամում էր սպանված շանը. «Գիշերը գիրք էի կարդում, երբ լսեցի կրակոց: Առավոտյան իմացա՝ ինչ է պատահել: Շանը խաբել են մսով, կրակել են, ապա բակի մեկ այլ բնակիչ շան մարմինը գցել է աղբամանը, որ երեխաները չտեսնեն ու չվախենան»:

Շան հերձումը ցույց է տվել, որ կենդանին սատկել է հրազենային վնասվածքից: Բնակիչներին ամենից շատ վախեցնում է այն  փաստը, որ իրենց թաղամասում ինչ-որ մարդիկ հանգիստ քայլում են զենքով ու կրակում  են:

Ոստիկանությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ հաղորդում են ստացել շներին վնասելու մասին, սակայն այժմ  նյութեր են նախապատրաստում, ու մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

Hasmik Petrosyan«Արեւը բոլորինն է» ՀԿ-ի հետ համագործակցող իրավաբան Հասմիկ Պետրոսյանը մտահոգություն է հայտնում, որ իրավապահ մարմինները նման գործերն արդյունավետ քննելու կամք չեն դրսեւորում. «Կարծում եմ, ձեւական հիմնավորումներով կշարունակվի անպատժելիության պրակտիկան: Այս դեպքում մենք բախվում ենք այնպիսի իրավիճակի, երբ գործի քննությունն իրականացնող մարմինը բավարար կարեւորություն չի տալիս նման հարցերին: Դեռ չեն իրականացրել անգամ դեպքի վայրի տեսագրությունների առգրավում ու զննություն»:

Զենքի կիրառման վերաբերյալ եւս իրավապահները պետք է միջոցներ ձեռնարկեն, պարզեն դրա պահման օրինականությունը։ Անգամ եթե այն օրինական է, չի նշանակում, որ պետք է կիրառվի իրենց «անհանգստություն պատճառող» կենդանիների նկատմամբ, այն էլ բնակելի շենքերի բակում, որտեղ երեխաներ են խաղում։ Ըստ իրավաբանի՝ սա ոչ միայն քրեորեն պատժելի արարք է, այլեւ արատավոր պրակտիկա:

Հետաքննություն իրականացնող մարմինը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ուղարկելուց, եւ կենդանու խնամատարին առաջարկվել է իրականացնել դա սեփական միջոցներով: Խնամատարը բժշկից եզրակացությունն արդեն ստացել է ու ներկայացրել ոստիկանոթյուն, այն կցվել է գործին:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնից» (ԹԿՎԿ ՀՈԱԿ) հայտնեցին, որ տեղեկացված են ու բնակիչների խնդրանքով կհեռացնեն տարածքից մյուս երկու շներին, որպեսզի վերջիններս ապահովության մեջ լինեն: Շները կմնան կացարանում խնամակալներ գտնեն:

dogԲայց ասացին, որ թափառող շների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքում կենտրոնը պարտավոր չէ դիմել ոստիկանություն: ՀՈԱԿ-ն առաջնորդվում է իր կանոնադրությամբ եւ լիազորություն չունի պատժելու։

Օրինակ՝ հիմա կարեւոր խնդիրներից մեկն այն է, որ մարդիկ իրենց տնային կենդանիներին տնից դուրս են անում, սակայն անգամ այս դեպքում ՀՈԱԿ-ը լիազորություն չունի նրանց պատժելու՝ տուգանելու: Դա օրենքով պետք է կանոնակարգվի: Կենտրոնի գործն է բռնել կենդանուն տեղափոխել կլինիկա, ստերջացնել, պատվաստել եւ բաց թողնել: ՀՈԱԿ-ը պարբերաբար հանդիպումներ է ունենում կամավորների հետ եւ նպատակ ունի տարիների ընթացքում ընտանիքներ գտնելու թափառող բոլոր կենդանիների համար:

Եթե Երեւանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քիչ թե շատ ուշադրության տակ է, ապա մարզերում լինում են սարսափելի եւ անհավատալի դեպքեր: Կազմակերպությունը սկսել է աշխատել նաեւ մարզերում:

«Արեւը բոլորինն է» ՀԿ-ի նախագահ Լալա Պողոսյանը, լսելով ՀՈԱԿ-ի հիմնավորումները, նկատեց՝ միգուցե կարիք է առաջացել փոխել կանոնադրությո՞ւնը. «Իհարկե, ՀՈԱԿ-ը չի կարող եւ չպետք է պատժելով զբաղվի: Նրա՛նք պետք է դիմեն համապատասխան մարմիններին, ոչ թե քաղաքացին: Այդ պատասխանատվությունը համայնքի վրա է: Տնային կենդանու (տեր ունեցող կենդանու) համար պատասխանատվություն կրում է տերը, իսկ թափառող կենդանու համար ո՞վ պետք է  պատասխանատվություն կրի»: ՀԿ նախագահն առաջարկում է թափառող շներին հանձնել բակերի առանձին բնակիչների (ովքեր կցանկանան) խնամակալությանն, ինչը կօգնի կանխարգելելու նման դաժան դեպքերը:

Նույն բակում, որտեղ սպանել են շանը, «Արեւը բոլորինն է» ՀԿ-ի թիմը բաժանում է թռուցիկներ, որպեսզի մարդիկ իմանան ինչ քայլեր ձեռնարկել նման դեպքերում: Կազմակերպությունը նպատակ ունի նպաստելու օրենսդրական դաշտի կարգավորմանը, ինչի համար իրավաբանների հետ վերլուծություններ են անում եւ առաջարկություններ մշակում ինչպես Ազգային ժողովի, այնպես էլ համայնքների ավագանիների քննարկմանը ներկայացնելու համար:

dogs«Յուրաքանչյուր պետական մարմին կամ ատյան, ամեն քաղաքացի պետք է հստակ գիտակցի պատասխանատվության իր բաժինը»,- ասում է Լալան։ Բայց դեռ վաղ է դրա մասին խոսելն, այս օրերին, մինչ մենք պատրաստում էինք հոդվածը, նույն տարածքում արձանագրվել է դաժան վերաբերմունքի եւս մեկ դեպք, այս անգամ կատվի նկատմամբ:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
G7-ը կամրապնդի տնտեսությունն ու մատակարարման շղթան
հաջորդը
Համախմբում «Մոտկոր հատուկ գոտի» հայեցակարգի շուրջ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Բնության հետ ներդաշնակ տնտեսություն․ երեք պատմություն Վայոց ձորից

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Իրանից կամ Վրաստանից ներկրումը կկարգավորվի ցեմենտի դեֆիցիտը

  • 4

    «Աղբահանության վճարի թանկացման որոշումը պետք է վիճարկել դատարանում»․...

  • 5

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն