• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Պաշտոնապես աղքատները

Աննման Մինասյան 17:45 | 28.06.2022
Աննման Մինասյան 17:45 | 28.06.2022
Jajur village school

Դպրոց, համայնքային կենտրոն, գյուղի հավաքատեղի, խաղահրապարակ, մինչեւ խոշորացումն էլ՝ գյուղապետարան… Բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք գյուղը գյուղ են դարձնում, ամփոփված են Ախուրյան համայնքի Ջաջուռավան բնակավայրի այս փոքրիկ տնակում եւ դրա անցանկապատ տարածքում:

212 բնակիչ ունեցող Ջաջուռավանը նախկինում կոչվել է Ջաջուռի կրի գործարանի բանվորական ավան: Այստեղ գործել է կրի խոշոր գործարան: Բնակիչները հիշում են այն օրերը, թե ինչպես էին աշխատում ու կիր մատակարարում Խորհրդային Միության հանրապետություններին: 1988 թվականին գործարանն ավերվել է, բնակիչներն էլ մնացել են առանց աշխատանքի:

Երբ բանվորական ավանը գյուղի կարգավիճակ է ստացել, նախկին բանվորները մնացել են առանց մշակահողերի ու արոտավայրերի. տարածքն արդյունաբերական էր, հողային ռեսուրս չուներ:

«Էլ ի՞նչ գյուղ առանց վարելահողի ու արոտավայրի: Գնա սոված մեռի կամ բռնիր խոպանի ճանապարհը»,- ասում են ջաջուռավանցիները: Նրանցից շատերն էլ հիշում են, որ տարիներ առաջ պետությունն անգամ պաշտոնապես իրենց գյուղին «աղքատ համայնքի կոչում է շնորհել»:

Բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Գրեյանն ասում է՝ չունեն հողատարածքներ, չունեն նաեւ սեփական եկամուտներ, ասել է թե՝ բյուջե չունեն:

Ashot Greyan«Մինչեւ խոշորացումը եթե անգամ 100 տոկոսով ապահովեինք սեփական եկամուտների հավաքագրումը, կունենայինք 33 հազար դրամ՝ մեկ տարվա համար: Դոտացիան բավարարել է միայն երեք աշխատողի աշխատավարձին: Ինչ էլ եղել է, եղել է բարեգործական ծրագրերով, կոպիտ ասած՝ մուրացել, գյուղ ենք պահել»:

Գրեյանը ցույց է տալիս երկրաշարժի հետեւանքով առաջացած եւ մինչ օրս պահպանվող ավերակների աղբակույտերը, որոնք գյուղից հեռացնելը մեծ գումարներ կարժենային, ինչի հնարավորությունը չեն ունեցել:

Ջաջուռավանի 60 ընտանիքներից 22-ը բնակվում են արդեն քայքայված ժամանակավոր տնակներում: Շատերը բնակարանի գնման վկայագիր են ստացել, ծանոթ-բարեկամի տունը կեղծ առք ու վաճառքի են ենթարկել, գումարները յուրացրել: Արդյունքում ինչպես կային անօթեւան, այնպես էլ մնացել են:

Hayk GevorgyanՏնակաբնակներից ոմանք էլ հայրական տունը զիջել են փոքր եղբորը, տեղափոխվել տնակ: Ջաջուռավանի բնակիչ Հայկ Գեւորգյանն ասում է՝ 10 հոգով մեկ տանն էին ապրում: Ընտանիքի հետ առանձնացել է: «Հիմա տնակս էլ ինձ պես ուժասպառ է եղել: Հույսս չեմ կորցնում, որ մի օր էլ ես տուն կունենամ»:

Գյուղում կապույտ վառելիքի գույնը չեն տեսել, հույս էլ չունեն: Ճանապարհների, խմելու ջրի եւ այլ խնդիրների պակաս նույնպես չկա: Գյուղի չորսամյա դպրոցը գործում է տնակի կանաչ ներկված հատվածում: 56 քառակուսի մետր տարածքը երեք մասի են բաժանել, 18 քառակուսի մետրում միավորված դասերն են անում: Առաջինից չորրորդ դասարանցիները կողք կողքի են նստում, դասերն էլ գյուղի միակ ուսուցիչն է վարում: Դպրոցի աշխատանքային համակազմը չորսհոգանոց է. տնօրեն, դասվար, հաշվապահ եւ հավաքարար:

Jajur old schoolԴպրոցը հիմնահատակ քանդվել էր երկրաշարժից: Դպրոցի նախկին տնօրենն իր ուժերով տնակ է տեղադրել, որ դասերը չդադարեն: Պետությունը ոչ միայն նորը չի կառուցել, այլեւ որոշել է տեղադրված տնակն էլ հանել եւ երեխաներին ուղարկել հարեւան գյուղեր: Ասում են՝ դպրոց ունենալու հոգսը պետության փոխարեն իրենք են հոգացել: Բարեգործների միջոցով տնակի կտուրն ու հատակն են փոխել, ներքին հարդարում արել:

Jajur school2017 թվականին առաջին խոշորացման արդյունքում, երբ մտել են Մարմաշեն համայնքի կազմ, նույն տարում վերանորոգվել է էլեկտրական համակարգն, ու դպրոցի նավթավառները փոխարինվել են էլեկտրական ջեռուցիչներով: Սակայն ասել, որ այժմ դպրոցը լավ վիճակում է, չափազանցություն կլինի: Պայմանականորեն սանհանգույց կոչվող տարածքը դրսում է: Երեխաները լվացվում են խորհրդային ժամանակներից մնացած չուգունե այս լվացարաններում:

Jajur schoolՇիրակի մարզպետարանի կրթության վարչությունից տեղեկացնում են, որ Ջաջուռավանի դպրոցի վերաբերյալ դեռեւս ոչ մի պետական ծրագիր չկա: Դիտարկում են, որ հարմար այլ կառույց լինելու դեպքում տարրական դպրոցը տեղափոխեն քարե պատերի մեջ:

Ջաջուռավանցիները մեզ ճանապարհելիս խնդրում են «վերեւում» նստածներին մի հարց փոխանցել. «Ի՞նչ է նշանակում՝ փոքր ես, մեզ պետք չես: Խիստ վիրավորական է, երբ ասում են՝ այսինչ կառույցը ձեզ մոտ ներդնելը պետությանն օգուտ չէ: Ի՞նչ անենք. որ բոլորս գնանք գյուղերից, բա ո՞վ մնա: Մի՞թե ընտանիքում թույլ երեխային ասում են՝ գնա մեռի՛ր, քեզ պահելը օգուտ չէ»:

Annman Minasyan
Աննման Մինասյան

Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Ջրի ելքերի մեծացում՝ Սեւան թափվող գետերում
հաջորդը
Հանդիպել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 2

    Կրթության նոր մեթոդներ, որոնք ձեւավորում են քննադատական ու...

  • 3

    2024-ի հունվարի 1-ից կենսաթոշակը նոր ձեւով կհաշվարկեն

  • 4

    Yandex քարտեզները՝ Երեւանի հասարակական տրանսպորտի ուղեցույց

  • 5

    Մի ընտանիքի պատմություն. Կորսված տան պատուհանները` Նորամարգում

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն