• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • հեղինակներ
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ

Նկարիչ՝ համավարակի բերումով

Տաթեւիկ Ճուղուրյան 15:11 | 28.06.2022
Տաթեւիկ Ճուղուրյան 15:11 | 28.06.2022

Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում նոր ցուցահանդես է բացվել։ Բնապատկերներն ու ծաղիկները Լենա Գալստյանը ստեղծել է երեք տարվա ընթացքում։

Համավարակի շրջանում «արթնացած» եւ օրվա զբաղմունք դարձած նկարչությունը կարճ ժամանակ անց պահանջմունքի է վերածվել։ Եվ վրձնի ու կտավի հետ երբեւէ չառնչված վաթսունչորսամյա կինը սկսել է ստեղծագործել։

«Գնում էի ֆրանսերենի, սպորտի։ Պանդեմիայի ժամանակ, երբ ամեն ինչ փակվեց ու մնալու էի տանը, չէի շփվելու մարդկանց հետ, որոշեցի ինչ-որ բանով զբաղվել։ Սկսեցի նկարել։ Իհարկե նկարները սկզբում մի քիչ պրիմիտիվ էին»,- պատմում է Լենա Գալստյանը:

Lena Galstyan exhibitionՑուցահանդեսը ոչ թե հանրությանը որպես ստեղծագործող ներկայանալու, այլ ավելի շատ մանկություն եւ պատանեկություն վերադառնալու, ընկերներին հանդիպելու լավ առիթ էր։

Լենա Գալստյանն Ալավերդիում է ծնվել։ Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտելուց հետո ծննդավայրում ուսուցիչ է եղել, ապա ընտանիք կազմել, տեղափոխվել Երեւան, աշխատել Հայաստանի ազգային գրադարանում, որտեղից էլ թոշակի է անցել։

Lena Galstyan exhibition«Կյանքը շարունակվում է, ամեն տարիքում կարելի է մի նոր գործ սկսել։ Ավելի լավ է ուշ, քան թե ուշացած,- ասում է սկսնակ ստեղծագործողը։

Նա շարունակելու է նկարել, երկրորդ ցուցահանդեսն էլ ուզում է Գյումրիում բացել։ «Իմ հոգին էնտեղ էլ ա․ մայրս գյումրեցի է։ Ես էլ շատ եմ սիրում Գյումրին»։

Tatevik Tshughurian
Տաթեւիկ Ճուղուրյան

Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Բանագնացների հաջորդ հանդիպումը՝ հուլիսի 1-ին Վիեննայում
հաջորդը
Սեւանը, աղբը եւ վերամշակման տեսլականը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • «Արահետ»-ը Լոռու լեռներում երկօրյա տոն է խոստանում

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

ընտրանի

  • 1

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 2

    Լոր՝ Սահյանի ծննդավայրը

  • 3

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

  • 4

    Արցախի կարգավիճակը 1918-ից մինչեւ այսօր

  • 5

    Ձմեռային անվադողեր տեղադրելը կդառնա պարտադիր

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
« Մյս   Հլս »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն