• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Համայնքների խոշորացման լավն ու վատը դեռ չհասկացած

Մարիամ Սարգսյան 16:15 | 02.09.2022
Մարիամ Սարգսյան 16:15 | 02.09.2022
Vayots Dzor

Վայոց ձորի մարզում այժմ հինգ խոշորացված համայնք կա՝ Եղեգնաձորը, Արենին, Վայքը, Ջերմուկը եւ Եղեգիսը: Յուրաքանչյուրում ինը եւ ավելի բնակավայր է ներառված: Մարզում խոշորացման վերջին ընտրությունները եղել են 2021-ի դեկտեմբերին, եւ արդեն իսկ խոշորացված մի քանի համայնքներ միավորվել են: Օրինակ՝ Զառիթափ խոշորացված համայնքը ներառվել է Վայքի մեջ:

Թեեւ տարիներ առաջ էլ խոշորացված համայնքներ եղել են, բայց բնակիչներից շատերը մինչ օրս էլ խոշորացման լավ ու վատ կողմերը, արդյունավետությունը չեն հասկացել: «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում տարբեր գյուղերի բնակիչներ նշում էին՝ որեւէ էական փոփոխություն չեն նկատել, ապրում են այնպես, ինչպես մինչեւ խոշորացումն էին ապրում:

Սահմանամերձ Մարտիրոս գյուղը մինչեւ 2021-ի դեկտեմբերը Զառիթափ խոշորացված համայնքի բնակավայր էր, ՏԻՄ (տեղական ինքնակառավարման մարմին) ընտրություններից հետո Վայքի կազմում է: Մարտիրոսի վարչական ղեկավար Խալաթ Սողոմոնյանի կարծիքով խոշորացումը «սուտ» բան էր: Ասում է՝ երբ համայնքը Զառիթափն էր, ու ներառված բնակավայրերը քիչ էին, էլի դրական բան կար, այսպես անիմաստ է:

Khalat Soghomonyan«Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Իրար մոտ գտնվող գյուղերի դեպքում ավելի արդյունավետ էր կառավարվում համայնքը, հեշտ էին օգտագործվում ռեսուրսները: Հիմա, եթե գյուղում վթար է լինում, զեկուցագիրը պետք է հասնի Վայք, այնտեղից հանձնարարեն, որ աշխատակիցներ գան: Անիմաստ երկարում է գործընթացը»,- նշում է նա:

Մարտիրոսի վարչական ղեկավարն այլ հանգամանք էլ է կարեւորում. գյուղերի բնակլիմայական տարբերությունները խանգարում են գյուղատնտեսական աշխատանքների համաչափ կատարմանը: «Օրինակ՝ Վայքը սելիտրա է ստանում. եթե մեզ մոտ այդ սելիտրան օգտագործելու ժամանակն է, ուրեմն Վայքում արդեն անցել է ժամանակը: Մեր ու Վայքի գյուղատնտեսական տարվա տարբերությունը մոտ 20 օր է: Զառիթափից 15 օր է տարբեր. երբ այնտեղ ծառերը ծաղկում են, Մարտիրոսում դեռ ձյուն է»:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե խոշորացման արդյունքում համայնքային բյուջեն համաչափ է բաշխվում, ու քիչ բյուջե ունեցող գյուղերում էլ են կարողանում աշխատանքներ կատարել, Սողոմոնյանն ասում է. «Համարենք՝ յուրաքանչյուր գյուղ ունի պայմանական 10 մլն դրամ բյուջե, ամբողջը հավաքեն ու մի գյուղում գործ անեն, մյուսները մնա՞ն. 10 տարի հետո միայն հերթը հասնի վերջին գյուղին. այդպես ո՞նց կլինի»:

Եղեգիս խոշորացված համայնքի Թառաթումբ բնակավայրի վարչական ղեկավար Վանիկ Մարկոսյանը, սակայն, այդ տեսակետին համաձայն չէ: Ասում է՝ հենց խոշորացման արդյունքում են կարողացել գյուղում շատ աշխատանքներ կատարել:

Vanik Markosyan «1998 թվականից գյուղի բյուջեն 2.8 մլն դրամ է եղել, 2014-2015 թվականներին հասել է 10 մլն դրամի: 2017-ին համայնքը խոշորացավ, ու 3-4 տարի է՝ Թառաթումբում տարեկան մոտ 30 մլն դրամի աշխատանք է կատարվում, ոռոգման ջրի խնդիրներն են որոշ չափով լուծվել, խմելու ջրագծի փոփոխություններ են եղել»,- նշում է նա:

Եղեգիս խոշորացված համայնքի Քարագլուխ բնակավայրի վարչական ղեկավար Մանվել Աբրահամյանի կարծիքով էլ խոշորացումից հետո դժվարացել է հաղորդակցությունը:

Manvel AbrahamyanԱսում է՝ իրական արդյունք գրանցելու համար գյուղերի ու համայնքապետարանի միջեւ ամենօրյա շփում է անհրաժեշտ, բայց երբ բնակավայրերը շատ են, դա դժվարանում է: «Համայնքում 12 բնակավայր է, բոլորը՝ խնդիրներ ունեցող: Կանոնակարգված չէ՝ որն է ավելի առաջնահերթ լուծում պահանջող»:

Բնակիչների համար հաճախ դժվարություն է համայնքի կենտրոն հասնելը: Որոշ հարցեր կարգավորվում են վարչական կենտրոններում, բայց ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է համայնքապետարան գնալ: Մարզի գյուղերից շատերում, սակայն, միջհամայնքային երթուղայիններ չկան, թեեւ կանգառներ կան:

Martiros village

Վայք խոշորացված համայնքի Հերհեր բնակավայրում, սակայն, դրական փոփոխություններ են նկատում: Մինչեւ Վայքին միանալը Հերհերը Ջերմուկ խոշորացված համայնքի կազմում էր: Հեռավորությունը Ջերմուկից շատ ավելի մեծ էր, մինչդեռ Վայք ավելի հեշտությամբ են հասնում: «Հիմա համայնքապետարանը մոտիկ է, ամեն հարցով 40-50 կմ չենք գնում, քաշքշուկ չկա, դիմումների գործընթացն էլ հեշտացել է»,- նշում է Հերհերի բնակիչներից մեկը:

Գյուղացիներից շատերը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում են, թե մինչեւ խոշորացման մասին որոշում կայացնելը պետք է իրենց կարծիքը հաշվի առնեին: Մի քանի անգամ այցելել են գյուղեր, իրենց խոսքն ասել, գնացել, բայց թե ինչ են ուզում հենց բնակիչները, չեն լսել: Մի քանի տասնյակ բնակիչներ հարցին, թե խոշորացումը դրակա՞ն, թե՞ բացասական որոշում է եղել, պատասխանում են՝ դրական ոչինչ չեն տեսել, առնվազն փոփոխություն չեն զգացել: Երբեմն էլ նշում են՝ իրենք դեռեւս պատրաստ չէին, ժամանակ էր պետք:

Դրական կարծիքներ հայտնում են համեմատաբար քիչ բնակչություն ունեցող գյուղերում, որտեղ համայնքային բյուջեն փոքր է եղել, մինչդեռ խոշոր բնակավայրերում շատերը մինչեւ հիմա էլ չեն համակերպվում, որ իրենց գյուղն այլ համայնքի մաս է:

Mariam Sargsyan
Մարիամ Սարգսյան

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Գազպրոմ Արմենիա»-ի անունից տարածվող տեղեկությունները կեղծ են
հաջորդը
Հայաստանը Վրաստանի քաղաքացիություն ստացողների եռյակում

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն