• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Թեթեւացել են, բայց խեղճ չեն տողերդ, Մհե՛ր

Մեսրոպ Հարությունյան 11:30 | 02.09.2022
Մեսրոպ Հարությունյան 11:30 | 02.09.2022
Mher Arshakyan

Օգոստոսի 30-ին Մհեր Արշակյանը դարձավ կես դարական (գուցե դարեկա՞ն. տեսնես ո՞րն է ճիշտ)։

Երեւի էսպես չպիտի սկսեի։ Այլ, ժանրի կանոններով, խորհրդավորություն ստեղծելու ակնկալիքով, առանց անգամ անուն տալու, գրեի. «Երեսունհինգ տարի առաջ Մեղրու շրջանային «Արաքս» թերթի խմբագրություն մտավ 15-ամյա մի պատանի։ Ասաց, որ բանաստեղծություններ է գրում եւ ցանկանում է, որ կարդանք։ Դե, նման դեպքերում առաջին միտքը լինում է այն, թե՝ երեւի տերեւների սոսափյունի, ծիտիկների ծլվլոցի, առվակների խոխոջյունի, առաջին սիրուց խոցված սրտի մասին կամ էլ հայրենասիրական պաթոսազեղման հերթական ոտանավորները պիտի լինեն։ Բայց, չէ՛, թեպետ դեռ անմշակ, բայց հասակակիցների քերթվածքներից տարբերվող բանաստեղծություններ էին։ Խորհուրդ տվեցինք շարունակել գրելը։

Իսկ նոր շարքը, որ բերեց ամիսներ հետո, արդեն հավանեցինք եւ երկուսը հրապարակեցինք «Արաքսի» 1988 թվականի մայիսյան համարներից մեկում։ Ահա՝

Mher ArshakyanԷլի մի քանի ամիս անց Մհերի ներկայացրած նոր բանաստեղծությունները…

Ավելի լավ է մեջբերեմ մի հատված «Արաքսի» 1988 թվականի հոկտեմբերի 1-ի համարում հրապարակված այդ շարքին կից իմ նախախոսքից (գլուխ գովեմ, էլի)։

«Եթե մեկ տարի առաջ ասեին, թե այս պատանին խմբագրություն կգա արդեն հասուն բանաստեղծություններով, դժվար կլիներ հավատալ։ Սակայն հիմա արդեն պարզ է, որ այդ մեկ տարին իզուր չի անցել։ Բնատուր շնորհքն ու աշխատասիրությունը տվել են առաջին ցանկալի արդյունքը… ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆԸ մեզ է ներկայանում արդեն ոչ պատանեկան աշխարհընկալմամբ, այլ հասունացող ձայնով ու պատկերներով…»։

Այդ շարքի բանաստեղծություններից մեկում Մհերը էսպիսի միտք ուներ. «Թեթեւանում են տողերը իմ խեղճ»։

Ես էլ նախախոսքումս գրեցի «Տա աստված, որ … իսկապես թեթեւանան՝ ճախրելու եւ ներքին ծանրությունը ընթերցողների հոգիներին հասցնելու համար»։

Ահա այդ շարքը (հաշվի առեք՝ 16 տարեկանում է գրել).

Mher ArshakyanՕգոստոսի 30-ին Մհեր Արշակյանը դարձավ հիսուն տարեկան։

Թմբուկները չզարկեցին, շեփորները չհնչեցին, ծնծղաները չծնծղացին…

Բայց առանց դրանց էլ մենք գիտենք, որ նրա ստեղծագործական ճանապարհին ինչ ասես չի եղել. ամենօրյա վազքից մինչեւ ծնոտը (մեղրիերեն՝ չանան) պոկելու սպառնալիք, ռեպորտաժներ, հոդվածներ, բանաստեղծություններ, գրքեր՝ ուղեկցված ընթերցողների «շեփորածնծղականչերով»։

Դե, գումարեք նաեւ հրաշալի ընտանիքը։

Ես (համոզված եմ՝ դուք էլ) կուզեի, որ Մհերը միայն բանաստեղծություններ գրեր։ Բայց դա հնարավոր չէ, մեր այս դարում։

Ես (համոզված եմ՝ դուք էլ) չէի ուզի, բայց Մհերը հիմա քաղաքական թեմաներով է գրում ավելի շատ։ Դե, բոլորի նման նա էլ կրում է ժամանակով պարտադրված ճակատագրի կնիքը. բանաստեղծությունների փոխարեն կամ դրանց զուգահեռ հոդվածներով է ասում ասելիքը։

Հ. Գ. Հիմա չգիտեմ, սա Մհերի մասի՞ն էր, թե՞ էն հուշեր պատմողների նման՝ իմ։ Երեւի թե իմ միջոցով Մհերի ճանապարհի սկզբի մասին։ Առաջին կես դարդ շնորհավոր, ընկե՛ր։ Տողերդ թեթեւացել են, բայց խեղճ չեն ու իրենց ներքին ծանրությունը հասցնում են ամեն ընթերցողի։

Մեսրոպ Հարությունյան

Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Առեւտրային քաղաք հայ-իրանական սահմանի՞ն
հաջորդը
«Ֆուլբրայթ» գիտական ծրագրով սկսվել է հայտերի ընդունումը

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն