• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՆերքինՔաղաքականություն

Աշխարհայացքային «հուժկու» նմանությունը

Արման Գալոյան 16:15 | 05.09.2022
Արման Գալոյան 16:15 | 05.09.2022
Seyran Ohanyan

Խորհրդարանական ընդդիմությունը վերսկսել է խոստացած «հուժկու պայքարը»։ Տեւական ընդմիջումից հետո Ֆրանսիայի հրապարակում նրանք հանրահավաք անցկացրին՝ խոստանալով նորից վերադառնալ։

«Քաղաքական թատերաշրջանի» առաջին իսկ հանրահավաքը բավական սակավամարդ էր․ չնայած այն հանգամանքին, որ «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները կարծես փորձել էին բավական լավ պատրաստվել «հուժկու պաքարի» մեկնարկին։ Փաստորեն առաջին իսկ հանրահավաքից կարող ենք ընդհանուր պատկերացում կազմել նրանց հետագա գործողությունների վերաբերյալ։

Բայց ընդդիմության խնդիրը միայն հանրահավաքի սակավամարդ լինելը չէ։ Խորհրդարանական ընդդիմադիր հարթակը բացարձակ զուրկ է քաղաքական բովանդակությունից։ Եվ նաեւ սա է պատճառը, որ չնայած իշխանությունների հանդեպ դժգոհություններին՝ նրանց, միեւնույնն է, չի հաջողվում ընդվզման ալիք գեներացնել։

Ոչ միայն վերջին հանրահավաքում, այլեւ պայքարի նախորդ փուլերում ընդդիմադիր հարթակից չի հնչել քաղաքական որեւէ միտք, քաղաքական լուրջ խոսք։

Այս ընթացքում եղել են միայն «Նիկոլ դավաճան», «թուրք», «հողատու» եւ նման կարգի պիտակավորումներ, Հայաստանն ու Արցախը սիրելու թեմայով բաժակաճառեր ու, վերջապես, ձեռնածությունների շարան։ Միաժամանակ «Դիմադրություն» շարժումն ազնիվ չէ իր մղումներում եւ շարունակում է «գաղտնի պահել» վարչապետի իր թեկնածուին։ Նման դեպքում, բնականաբար, անիմաստ է խոսել հասարակական մեծ աջակցության մասին։

Նույնը կարելի է ասել նաեւ իշխանության դեպքում․ իշխանությունը եւս ոչնչով չի տարբերվում հարթակային ընդդիմությունից․ նույն գործելաոճը, նույն մեթոդները, եւ ամենակարեւորը՝ նրանք բացարձակ նույն աշխարհայացքի կրողներ են։ Պարզապես հիմա, հանգամանքներով պայմանավորված, իշխանությունները երբեմն–երբեմն ստիպված են մտնել մի դերի մեջ, որն ամենեւին էլ իրենցը չէ։

Պատահական չէ, որ ամեն անգամ Արցախը հանձնելու, «դավաճան», «հողատու» որակավորումներին հակադարձել են «թալանչիներ», «կոռումպացվածներ» եւ նման այլ որակավորումներով, իսկ ԼՂ խնդրի ու հատկապես պատերազմի, պարտության եւ մյուս ձախողումների մասին խոսելիս գործի է դրվել ձեռնածությունների շղթան՝ հիմնավորելու, որ իրենք գուցե իրավիճակի պատասխանատուն են, բայց ոչ թիվ մեկ մեղավորը։

Այդ իրավիճակում անիմաստ է խոսել որեւէ բանավեճի, ընդհանրապես, քաղաքական դիսկուրսի մասին։ Նույն աշխարհայացքը կրողների մեջ լավագույն դեպքում գուցե լինեն մանր-մունր հակասություններ, իսկ մնացած դեպքերում նրանց սիմբիոզը բավական լավ է գործում։

Իշխանության եւ ընդդիմության սիմբիոզի մասին շատ է խոսվել։ Վերջին հանրահավաքում հնչած ելույթներն էլ դրա վկայությունն էին։

Օրինակ՝ հանրահավաքում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պնդել է, թե «Խաղաղությունը երբեք անվտանգության երաշխիք չի կարող լինել»։

Հայտնի փաստ է, որ գործող իշխանությունները «խաղաղության դարաշրջանի» բացման գնացին 44–օրյա պատերազմում ցավալի պարտությունից հետո միայն։ Այսօր նրանք խաղաղության մասին խոսում են պարտադրված, ընդ որում՝ խոսում են մի գործընթացի մասին, որտեղ Հայաստանն այլեւս սուբյեկտ չէ, այլ արդեն իսկ կայացված որոշումների կատարողը։

Իսկ ԼՂ խնդրի լուծման, խաղաղության եւ անվտանգության հարցերի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ոչնչով չեն տարբերվում ընդդիմության հռետորաբանությունից։ Ընդհակառակը, շատ հարցերում նրանք նույնիսկ ավելի չզիջող են եղել։ Ասվածի ապացույցը Նիկոլ Փաշինյանի ե՛ւ որպես ընդդիմադիրի (այս առումով «գլուխգործոցը» ՊՊԾ գնդի գրանցման օրերին նրա ելույթն էր Խորենացի փողոցում), ե՛ւ արդեն որպես վարչապետի ելույթներն են (մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 10)։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2014 թվականին պնդում էր, թե խաղաղության մասին խոսելը պացիֆիզմ է, եւ որ «Պատերազմին պատրաստվողներն ավելի շատ են խաղաղություն բերել աշխարհին, քան խաղաղության պատրաստվողները»: Նույնը կարելի է ասել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասին․ լավագույն օրինակը 2017–ի ԱԺ ընտրությունների օրերին նրա մասնակցությամբ բանավեճն էր «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։

Այնպես որ, խաղաղության եւ անվտանգային հարցերի վերաբերյալ Սեյրան Օհանյանի եւ այսօրվա իշխանությունների պատկերացումներն, ըստ էության, նույնն են եղել եւ նույնն են այսօր։ Այլ հարց է, որ գործող իշխանությունները հիմա պարտադրված են «խաղաղության օրակարգին» առնչվող փաստաթղթեր ստորագրել։

Իսկ նման իրավիճակում, իհարկե, անհնար է ակնկալել քաղաքական դիսկուրս եւ ընդհանրապես քաղաքական միտք։ Անտանելի կակոֆոնիա է քաղաքական դաշտում։

Հ․Գ․ Եթե խաղաղությունը չէ անվտանգության երաշխիքը, ի՞նչն է։ Մշտապես հակամարտության մեջ գտնվե՞լը, պատերազմե՞լը, սպառազինությունների անդադար ա՞ճը, այն էլ՝ երկրների հետ, որոնց զիջում ես ռեսուրսներով, թե՞ այլ գործոններ։ Սեյրան Օհանյանը չի մանրամասնել։ Ամեն դեպքում ժամանակը ցույց տվեց, որ ստատուս քվոն պահելու եւ «կզիջենք, երբ ստիպված լինենք» փիլիսոփայությունը չարդարացրեց իրեն, ընդհակառակը՝ կործանարար հետեւանքներ ունեցավ։

Arman Galoyan
Արման Գալոյան

Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել:

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
«Փափուկ վրեժի» տեսության խիստ անհրաժեշտությունը
հաջորդը
Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 3

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն