• Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
  • մեր մասին
  • գործընկերներ
  • Կապ
Aliq Media Armenia
  • Գլխավոր
  • Հաղորդումներ
    • PoliticON
    • Թաթուլ Հակոբյանի զրույցը
    • Էլուր
    • Ստվերում
    • Պատերազմի եւ խաղաղության արանքում
    • Ալիքի վրա
    • Տեղ սահմանի մոտ
    • Իրական օրակարգ
    • Կարմիր ժամանակներ
    • Վաղը
    • Չերեւան
    • Ուկրաինա | Պատերազմ
    • Թարգիր Լաո
    • Պարագիծ
    • Էկոդետ
    • Կարպիս Փաշոյանի զրույցը
  • Քաղաքականություն
    • Ներքին
    • Արտաքին
    • Հարեւաններ
    • Աշխարհ
  • Մենք
    • Հայաստան
    • Սփյուռք
  • Տնտեսություն
  • Մշակույթ
ՀայաստանՄենք

Երեք դրվագ

Վահրամ Աթանեսյան 11:30 | 06.09.2022
Վահրամ Աթանեսյան 11:30 | 06.09.2022
image
լուս. 4 Plus

Սեպտեմբերի 27-ի գիշերը խառը-մղձավանջային երազների մեջ էի։ Ինչ-որ մեկը ցույց էր տալիս կողք կողքի շարված դագաղներ եւ խնդրում, որ օգնեմ՝ մեկի կափարիչը վերցնեմ, համառորեն հրաժարվում էի։ Վաղ լուսաբացին ինձ արթնացրին եւ ասացին, որ պատերազմ է։

Գյուղում էինք, աներոջս տանը։ Խուլ, հեռավոր պայթյուններ էին լսվում։ Ժամը 10:30-ին հավաքեցի շրջանի վարչական ղեկավարի հեռախոսահամարը։ «Դե ես եկա մեր գյուղ»,- լսեցի։ Շրջկենտրոնը շփման (ճակատի) գծից երեք-չորս կիլոմետրի վրա է, իր գյուղը՝ այն պահի դրությամբ խո՜ր թիկունքում։ Այդ կողմերում ընկեր ունեմ։ Զանգեցի, ասաց, որ «դուրս են գալիս»։ Երեկոյան կողմ եկանք Ստեփանակերտ։ Առավոտյան բակում տաքսի տեսա։ Հարեւաններից մեկն էր Երեւանից պատվիրել՝ տան կանանց, երեխաներին տեղափոխելու․․․

Հոկտեմբերի 3-ին արդեն տեղափոխվել էինք նկուղ, կապ համարյա չկար։ Բազմաթիվ փորձերից հետո հաջողվեց միանալ Հայաստանի ԱԳՆ բավական բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ։ Նրան գիտեմ առաջին գումարման Գերագույն խորհրդից։ Հուսադրող ոչինչ չասաց, միայն հասկացրեց, որ «սա ապրիլյան քառօրյա չէ»։

Դուրս եկա շենքի բակ։ Երեւի քսան-քսանհինգ հոգանոց մի խումբ էր հավաքվել՝ կես-զինվորական, կես-մարզական հագուստով, անթրաշ։ Բոլորն անզեն էին։ «Որտեղի՞ց էին եկել» հարցին ոչ մեկը հաստատ պատասխան չտվեց։ Որեւէ զորամասի, տեղանքի, բնակավայրի անվանում, անուն՝ նույնպես։

Որպեսզի կասկած չհարուցեմ, հնարավորինս աննկատ կողմ քաշվեցի, զանգեցի ուժային կառույցներից մեկի հերթապահ մասի համարով, որ հիշողությանս մեջ մնացել էր։ Ներկայացրի արտառոց իրավիճակը։ Խոստացան անհապաղ զբաղվել։ Ուղիղ մեկ ժամ անց, երբ «տարաշխարհիկ» խմբի մեծ մասը վայելել էր կողքի հացաթխման կետի բարեգութ կանանց մատուցած պանրով-երշիկով բրդուճները եւ ցրվել, հայտնվեց ծառայողական «Ուազ»-ը, իջավ մեկը, մոտեցավ, հազիվ մի րոպե խոսեց, նստեց մեքենան եւ հեռացավ։

Խմբի մնացորդը, ինչպես մեկն ասաց, սպասում էր, որ պատվիրված տաքսին մոտենա։ Եկավ, նստեցին, շարժվեցին։ Ուժային այդ կառույցի ներկայացուցիչը, երբ երկրորդ անգամ զանգեցի՝ պարզելու, թե ինչ իմացան, շատ անտարբեր, սառը-քաղաքավարի բացատրեց, որ մարդիկ կամավոր եկել են, կամավոր էլ վերադառնում են Հայաստան, իրենք ի՞նչ կարող են անել։

Ով էր կամավորագրել, որտեղ, ինչպես էին հայտնվել ճակատի գծում, ինչպես էին յոթանասուն կիլոմետր ճանապարհն անցել եւ հասել Ստեփանակերտ՝ ոչ ոքի հետաքրքիր չէր։ «Կամավոր եկել են, կամավոր վերադառնում են, մենք ի՞նչ կարող ենք անել»։ Իսկ նույն օրը Արցախի նախագահը սաղավարտ-զրահաբաճկոնով, զենքը ձեռքին ռազմաճակատի այն հատվածում էր, որտեղից «կամավորականները կամավոր դուրս էին եկել»։

Տասնհինգ օր անց Տեղ գյուղի բենզալցակայանի մոտ, որովհետեւ ստեփանակերտցի՝ առաջին պատերազմի հաշմանդամ վարորդին թույլ չէին տալիս հատել Արցախի ոստիկանության անցակետը, եւ ստիպված էի նոր մեքենա վարձել ու սպասում էի, հինգ-վեց հադրութցի տղաներ շշից գարեջուր էին խմում։ Նրանք էլ սպասում էին հակառակ ուղղությամբ՝ դեպի Արցախ մեքենայի։ Իրենց ասելով՝ հրամանատարությունից կարճաժամկետ արձակուրդ էին ստացել, որ կարգավորեն կանանց-երեխաների, ծնողների Հայաստանում կեցության հարցերը, ժամկետն ավարտվել է, վերադառնում են։ Եվ պատմում էին, թե թուրքերն ինչպես են մտել Հադրութ։

Ծանր տեսարան էր։ Բայց ավելի վատթարն եմ տեսել․ մի երիտասարդ, որ գրողական հավակնություններ ունի, տասը օր ինձ Ֆեյսբուքում «ստույգ տեղեկություններ» էր տալիս ռազմաճակատի իրենց գյուղին մոտ հատվածի իրավիճակից։ Մինչեւ ուրիշից իմացա, որ սեպտեմբերի 27-ից Արցախում չէ․․․

Վահրամ Աթանեսյան

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։

0
FacebookTwitterWhatsappTelegramEmail
նախորդը
Երեւանում մեկնարկել է «Սթարմուս» փառատոնը
հաջորդը
«Վոստոկ-2022»-ին մասնակցում են նաեւ հայ զինվորականներ

խմբագրական

  • Ռուսաստանը Արցախի իշխանություններին չի տեղեկացրել Ադրբեջանի կողմից 2023...

լրահոս

  • Իսրայելն ուժով կպատասխանի, եթե Սիրիայի կառավարությունը չկանխի դրուզներ...

  • Չենք պատրաստվում աշխարհով մեկ թռչել Կիեւի եւ Մոսկվայի...

  • Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը կնշվի որպես...

  • ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ հրադադարից...

  • Դամասկոսում դրուզների հետ բախումներից հետո Սիրիայի կառավարությունը հայտարարել...

ընտրանի

  • 1

    Կարմիր գրքում գրանցված ծաղիկ է վաճառվում

  • 2

    Ի՞նչ է Պարկինսոնի հիվանդությունը, որո՞նք են ախտանշանները

  • 3

    Մեղուների քանակը նվազել է, բույսերի փոշոտումը՝ վատացել

  • 4

    Շարադրություն. Զոյա Բեգլարյան, «Իմ գյուղը»

  • 5

    Շարադրություն. Մարիամ Ղուկասյան, «Իմ գյուղը»

Facebook Youtube Email Telegram

արխիվ

Սեպտեմբերի 2022
ԵԵՉՀՈւՇԿ
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
« Օգս   Հկտ »
Quality Sign Colored

© 2024 - Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ Օրենսդրությամբ: Ձևավորումը Ալիք Մեդիա
Գաղտնիության քաղաքականություն